-1809 թ. հոկտեմբերի 18-ին մահացել է հայազգի հասարակական գործիչ Մինաս Լազարյանը (ծնվ.՝ 1737 թ., Նոր Ջուղա):
-1859 թ. հոկտեմբերի 18-ին ծնվել է Անրի Բերգսոնը՝ ֆրանսիացի փիլիսոփա, արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի 1927 թ. (մահ.՝ 1941 թ.):
-1859 թ. հոկտեմբերի 18-ին ծնվել է Քրիստափոր Միքայելյանը՝ հայ քաղաքական գործիչ, Հ. Հ. Դաշնակցության հիմնադիրներից:
-1867 թ. հոկտեմբերի 18-ին Ռուսաստանն Ալյասկան հանձնեց ԱՄՆ-ին:
-1922 թ. հոկտեմբերի 18-ին ծնվել է Բաղիշ Հովսեփյանը՝ արձակագիր:
-1931 թ. հոկտեմբերի 18-ին մահացել է Թոմաս Էդիսոնը՝ ամերիկացի գործարար եւ խոշորագույն գյուտարարներից, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը (ծնվ.՝ 1847 թ.):
-1944 թ. հոկտեմբերի 18-ին սովետական զորքերը մտնում են Չեխոսլովակիա: