Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Զինված պայքար իշխանության եւ ռեսուրսների համար

Անկարան կորցնում է իրավիճակի վրա ազդելու ունակությունը

Հոկտեմբերի 18, 2022
Միջազգային
Զինված պայքար իշխանության եւ ռեսուրսների համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սիրիայի հյուսիսում թուրքամետ ծայրահեղական խմբավորումները բախվել են միմյանց, եւ Թուրքիայի զինված ուժերը միջամտել են հակամարտությանը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան»՝ նշելով, որ մարտական գործողություններ են բռնկվել Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային Աֆրին շրջանում, որն իր վերահսկողության տակ էր ուզում վերցնել Անկարայի հետ կապեր ունեցող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը: Չնայած որ նրա մարտիկները, ի վերջո, դուրս բերվեցին Աֆրինից, վերլուծաբաններն ասում են, որ Սիրիայի հյուսիսում ուժերի դասավորությունը մտահոգություններ է առաջացնում:

Թուրքիայի միջամտության մասին հաղորդել են արաբական «Middle East Eye»-ի աղբյուրները: Նրանց խոսքերով՝ այդ երկրի զինված ուժերը կարողացել են ճնշել զինված հակամարտությունն Աֆրինում, որն իր ակտիվության ամենաբարձր կետում է եղել հոկտեմբերի 12-13-ին:

Հարկ է նշել, որ հակամարտող կողմերն էին Սիրիական ազգային բանակը, որն արդեն երկար ժամանակ վերահսկում է Աֆրինը եւ «չափավոր» խմբավորման համբավ ունի, եւ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որի պատասխանատվության բացառիկ գոտին հարեւանությամբ գտնվող Իդլիբի շրջանն է: Նրանց միավորում են ելույթները Դամասկոսի դեմ եւ հավատարմությունը Թուրքիայի ղեկավարությանը:

2017-ից Անկարան Սիրիայի հյուսիսային շրջաններում պաշտոնապես 3 խոշոր ռազմական գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» եւ «Խաղաղության աղբյուր» անվանումներով: Ներխուժման արդյունքում անվտանգության բուֆերային գոտի է ստեղծվել Հալեպից հյուսիս, Ազազ եւ Ջերաբլու բնակավայրերի միջեւ, օկուպացվել է քրդերին պատկանող Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել որոշ սահմանամերձ շրջաններ Եփրատ գետից դեպի արեւելք: Այդ նվաճումները կատարել են սիրիական ընդդիմության խմբավորումները, որոնք վայելում էին Թուրքիայի գործուն աջակցությունը: Պաշտոնական Դամասկոսին հավատարիմ մամուլը մեկ անգամ չէ նշել, որ այս խմբավորումները հաճախ են բախվում իշխանության եւ ռեսուրսների համար պայքարում:

Հերթական լարվածությունը հետաքրքիր է նրանով, որ, ըստ չհաստատված տեղեկությունների, զինված բախումների արդյունքում նաեւ թուրք զինվորականներ են զոհվել: Այսպես՝ «Ալ-Մայադին» հեռուստաընկերության տեղեկություններով՝ փոխհրաձգության ժամանակ մի քանի զինծառայողներ են զոհվել Աֆրինի մերձակայքում իրենց վերահսկողության տակ գտնվող հենակետի տարածքի վրա ընկած արկի հետեւանքով: Ըստ այլ աղբյուրների՝ զոհվել է միայն մեկ զինծառայող: Վերլուծաբաններն այս անկանոն հարձակումները կապում են Սիրիայի կենտրոնական կառավարության զինված հակառակորդների ձգտման հետ՝ գրավելու Անկարայի ուշադրությունը, որը վերջին ամիսներին բազմիցս քննարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ կապերի նորմալացման հնարավորության մասին հարցը:

Չնայած որ թուրքական միջամտության արդյունքում «Հայաթ Թահրիր աշ-Շամի» մարտիկները դուրս են բերվել Աֆրինից, եւ կրակի դադարեցման ռեժիմ է հաստատվել, հաղորդումներ կան, որ շրջանում առաջվա պես տարածված են այդ ծայրահեղ խմբավորման «ներքին անվտանգության ուժերը», որոնք, ինչպես երեւում է, տեղում կշարունակեն պահպանել նրա ազդեցությունը: Իրերի այսպիսի դասավորությունը հիմք է տալիս ասելու, որ ջիհադական խմբավորումը, որը երկար ժամանակ ցանկանում է իրեն օրինականացնել քաղաքական դաշտում, կզբաղվի իր անմիջական վերահսկողության գոտու ընդլայնմամբ, իսկ Անկարան էլ, իր հերթին, կորցնում է իրավիճակի վրա ազդելու ունակությունը:

Մերձավոր Արեւելքի վաշինգտոնյան ինստիտուտը, որը մոնիթորինգի է ենթարկում ահաբեկչության դինամիկան Սիրիայում, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սա վերջին ժամանակներս «Հայաթ Թահրիր աշ-Շամի» առաջին փորձը չէ՝ ստուգելու ուրիշի ազդեցության գոտու ամրությունը: Այդպիսի փորձ կատարվել է հունիսին, երբ խմբավորումը հարձակում գործեց Աֆրինի գյուղական տեղանքի վրա՝ օգտվելով Սիրիայի ազգային բանակի ներսում առաջացած լարվածությունից: Փորձագետները հիշեցնում են, որ այդ ժամանակ «Հայաթ Թահրիր աշ-Շամի» մարտիկները նահանջեցին միայն այն ժամանակ, երբ իրավիճակին միջամտեց Անկարան, եւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության պաշտոնյաներն օգտագործեցին իրենց կապերը՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար:

Եվս մեկ հետաքրքիր փաստ, որի մասին անհրաժեշտ է խոսել. օրերս գրանցված հակամարտության ժամանակ Թուրքիան անմիջապես չմիջամտեց տեղի ունեցող իրադարձություններին: Արաբական աղբյուրները շեշտում են, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամի» ազդեցության տարածումն Իդլիբի սահմաններից դուրս հնարավոր չէ առանց Թուրքիայի համաձայնության, որն արդեն մի քանի տարի է՝ ցանկանում է համախմբել ուժերը Սիրիայի հյուսիսում՝ սեփական պլաններն իրագործելու համար: Սակայն Անկարայի ծրագրերը ձախողվել են. փաստացի տեղի է ունեցել ոչ թե համախմբում, այլ ուժերի հավասարակշռության խախտում՝ հօգուտ ծայրահեղականների, եւ Թուրքիան դրան չի խանգարում, որովհետեւ կորցրել է վերահսկողությունը: Նրան այլ ելք չի մնում, քան հենվել «Հայաթ Թահրիր աշ-Շամի» վրա: Իրադարձությունների այսպիսի ընթացքը կարող է ստիպել Սիրիայի ազգային բանակին՝ վերանայելու երկրի կենտրոնական իշխանության հետ հարաբերությունները:

«Ներկայումս աճում է անհանգստությունը, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամը» մտադիր է շարունակել ընդլայնումը,- գրում են Մերձավոր Արեւելքի վաշինգտոնյան ինստիտուտի մասնագետները:- Սիրիական ուղղությամբ թուրքական քաղաքականության վիճակի մասին ավելի լայն շահարկումների եւ Թուրքիայի ու Ասադի վարչակազմի միջեւ փոխգործակցության ուղիների հնարավոր վերականգնման մասին խոսակցությունների ֆոնին «Հայաթ Թահրիր աշ-Շամի» կողմից Աֆրինի գրավումը միայն թուլացնում է սիրիական ընդդիմությանը եւ ուժեղացնում է վարչակազմի հռետորաբանությունը ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության մասին»: Փորձագետները նշում են նաեւ, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամի»՝ նոր տարածքների գրավմանը միտված փորձերը կարող են խանգարել 2023 թ. հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայանալիք քվեարկությանը՝ կապված Սիրիայի ապստամբ շրջաններին մերձսահմանային օգնության միջազգային մեխանիզմի երկարաձգման հետ:

Անկախ ամեն ինչից՝ ուժերի դասավորությունը Սիրիայում փոխվում է, ինչը, ըստ Մերձավոր Արեւելքի վաշինգտոնյան ինստիտուտի մասնագետների, կարող է բացասաբար անդրադառնալ սիրիական ճգնաժամի վրա: Այժմ ամբողջ ուշադրությունը կկենտրոնացվի Ազազ քաղաքի վրա. այս բնակավայրը կարող է դառնալ իշխանության համար պայքարի մեջ մտած ջիհադական կառույցների եւս մեկ թիրախ:

Թեգեր: ԹուրքիապատերազմՍիրիաՑեղասպանությունքրդեր
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նոր կառավարության ձեւավորումն Իրաքին դուրս կբերի՞ ճգնաժամից

Նոր կառավարության ձեւավորումն Իրաքին դուրս կբերի՞ ճգնաժամից

Երկար սպասված հանդիպում

Երկար սպասված հանդիպում

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist