Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նոր կառավարության ձեւավորումն Իրաքին դուրս կբերի՞ ճգնաժամից

Հոկտեմբերի 18, 2022
Միջազգային
Նոր կառավարության ձեւավորումն Իրաքին դուրս կբերի՞ ճգնաժամից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
53
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրաքի խորհրդարանին, որը ձեւավորվել է 2021 թ. հոկտեմբերի 10-ին 5-րդ՝ արտահերթ ընտրությունների արդյունքում, հաջողվել է երկրի նախագահ ընտրել Քրդստանի ժողովրդավար կուսակցության (ՔԺԿ) անդամ 87-ամյա Մոհամեդ Աբդուլլաթիֆ Ռաշիդին։ Փաստորեն, մեկ տարի ուշացումով այն իրականացվեց ՔԺԿ-ի որոշակի նահանջի արդյունքում։

Այս երկրում խորհրդարանական ընտրություններին հաջորդած մեկ տարում տիրող քաղաքական ճգնաժամն ու կառավարության ձեւավորման ձախողումը գլխավորապես պայմանավորված էին հենց նախագահի ընտրության հարցի փակուղի մտնելով։ Իրականում այդ երկրում ճգնաժամային իրավիճակն սկսվել էր դեռեւս 2019 թ. հոկտեմբերին, երբ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության ոչ արդյունավետության, 25 տոկոս գործազրկության, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի եւ այլնի դեմ սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք կայծակնային արագությամբ տարածվեցին ողջ երկրում։ Ցուցարարներն առաջ քաշեցին նաեւ քաղաքական պահանջներ, այդ թվում՝  վարչապետի հրաժարական, ի հետեւանս որի նույն թվականի նոյեմբերի 29-ին վարչապետ Ադել ալ Մահդին հրաժարական տվեց։ Ի վերջո շահագրգիռ ուժերին հաջողվեց 2020 թ. մայիսի սկզբին համաձայնության՝ գալ Մոստաֆա ալ Քադեմի թեկնածության շուրջ, ով պայմանավորվածության համաձայն չմասնակցեց ընտրություններին։ Սակայն որոշ բարդությունների պատճառով խորհրդարանի առաջին նիստը գումարվեց 2022 թ. հունվարի 9-ին, որի ընթացքում խորհրդարանի խոսնակ վերընտրվեց «Ալ Թաքադոմ» (Առաջընթաց) դաշինքի անդամ, սունի Մոհամեդ ալ Հալբուսին։ Այնուհետեւ բավական դժվարությամբ խորհրդարանում ձեւավորվեց մեծամասնության «Հայրենիքի փրկություն» խմբակցությունը՝  համաարաբական հայացքներով դեպի Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ հակված, շիա հայտնի հոգեւորական Մոքթադա Սադրի «Սաերուն» (Դեպի բարեփոխություններ) դաշինքի գլխավորությամբ, որը 73 ձայնով ընտրությունների առաջատարն էր։

«Հայրենիքի փրկություն» դաշինքի մեջ ընդգրկված էին 37 ձայնով 2-րդ տեղը գրաված սունիների «Ալ Սիյադաթ»-ը (Ինքնիշխանություն) եւ 31 ձայնով 4-րդ տեղում գտնվող Քրդստանի ժողովրդավար կուսակցությունը (ՔԺԿ)։ Նախագահի ընտրությունների 3 փորձերն էլ ձախողվեցին, քանի որ ընդդիմադիր «Համաձայնության շրջանակ» դաշինքը բոյկոտեց, ինչի հետեւանքով խորհրդարանը զրկվեց նախագահի ընտրության համար անհրաժեշտ քվորումից։ Հետսադամյան Իրաքում ձեւավորված ավանդույթի համաձայն՝ խորհրդարանի խոսնակը՝ սունի, վարչապետը՝ շիա, իսկ նախագահը քուրդ է լինում, ընդ որում, քրդական երկու խոշոր կուսակցությունների միջեւ պայմանավորվածության համաձայն՝ պետք է լիներ ՔԺԿ-ից, որը ներկայացրել էր գործող նախագահ Բրահամ Սալեհի թեկնածությունը։ Մինչդեռ ՔԺԿ-ն ձգտում էր խախտել ավանդույթը եւ համառորեն պահանջում էր ներկայացնել իր թեկնածուին։ Փաստորեն, «Հայրենիքի փրկությանը» չհաջողվեց կառավարություն ձեւավորել նախագահի թեկնածուի հարցում ՔԺԿ-ի դիրքորոշման պատճառով։ Այնուհետեւ Սադրը «Համաձայնության շրջանակին» 40 օր ժամանակ տվեց, որպեսզի մեծամասնություն կազմի եւ կառավարություն ձեւավորելով՝ երկիրը դուրս բերի քաղաքական փակուղուց։ Նա միաժամանակ «Հայրենիքի փրկության» անդամներին արգելեց բանակցել այդ ուժի հետ։

«Համաձայնության շրջանակ» խմբակցությունում ընդգրկված են իրանամետ շիա ուժերը՝ 34 ձայնով (նախկին վարչապետ Նուրի ալ Մալեքիի «Օրենքի պետությունը») եւ 17 ձայնով 5-րդ տեղում Հադի Ամերիի առաջնորդած «Ալ Ֆաթհ» (Հաղթանակ) դաշինքները։ Նման պայմաններում «Համաձայնության շրջանակին» էլ չհաջողվեց մեծամասնություն ձեւավորել, նախագահ ընտրել։ Ավելի ուշ Սադրի խմբակցությունը վայր դրեց մանդատները՝ պահանջելով արտահերթ նոր ընտրություններ։ Մինչդեռ հուլիսի 23-ին խորհրդարանը հաստատեց 64 նոր պատգամավորի մանդատ, եւ այսպիսով «Համաձայնության շրջանակը» դարձավ մեծամասնություն, որը ջանքեր էր գործադրում նախագահի ընտրության ուղղությամբ։ Այն միաժամանակ հայտնեց, որ Մոհամեդ Շիաա ալ Սուդանին «Համաձայնության շրջանակի» վարչապետի թեկնածուն է, որին դեմ էր Սադրի դաշինքը եւ, ի նշան բողոքի, խորհրդարանում նստացույց էր կազմակերպել։ Ուստի քաղաքական ճգնաժամն այդ երկրում շարունակվեց, ինչը պայմանավորված էր «Հայրենիքի փրկության» դիրքորոշմամբ ու գործունեությամբ։ Ստեղծված բարդ պայմաններում օգոստոսի 29-ին Սադրը հանդես եկավ հայտարարությամբ, որով շեշտել էր, թե ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից եւ ողջ երկրում փակում իր կազմակերպության գրասենյակները։ Հանգամանք, ինչի պատճառով երկրում շեշտակի սրվեց իրավիճակը։

Սադրի կողմնակիցների ու կազմակերպության զինված թեւի՝ «Սարայա ալ-սալամի» (Խաղաղության ուժեր) անդամները փողոց դուրս եկան, հարձակվեցին նախագահի նստավայրի վրա, բախվեցին անվտանգության ուժերի հետ։ Հաջորդ օրը փողոց դուրս եկան նաեւ «Համաձայնության շրջանակին» հարող Հաշդ ալ Շաաբի (ժողովրդական զորակոչ) ուժերը եւ բախվեցին Սադրի ուժերի հետ, այլ կերպ՝ երկու շիա ուժեր։ Երկօրյա բախումների հետեւանքով ավելի քան 30 մարդ զոհվեց եւ շուրջ 700-ը վիրավորվեց։ Բախումները դադարեցին, երբ Սադրն իր կողմնակիցներից պահանջեց մեկ ժամվա ընթացքում հեռանալ Բաղդադի Կանաչ կոչվող թաղամասից, որտեղ կառավարական շենքերն ու դիվանագիտական ներկայացուցչություններն են։ Ըստ երեւույթին, այաթոլա Հաերիի որոշումը կարող էր լուրջ հարված լինել Սադրին՝ որպես քաղաքական ուժի։ Թերեւս, հենց հնարավոր նման հետեւանքի մտավախությամբ էլ Սադրը դիմեց այդ քայլին։

Թեեւ նախագահի ընտրությունն ու կառավարության ձեւավորումն իրավիճակը երկրում շտկելու ուղղությամբ հուսադրող քայլ են, սակայն, հաշվի առնելով Սադրի հեղինակությունը եւ նրա կողմնակիցների հզորությունն ու արտաքին գործոնները, հազիվ թե նոր կառավարությանը հաջողվի վերջ դնել երկրում տիրող լարվածությանը։ Ահավասիկ, նախագահի ընտրության օրը Բաղդադի Կանաչ թաղամասը հրթիռակոծության թիրախ դարձավ, ինչի պատճառով ընտրությունը տեղի ունեցավ ուշացումով։

Թեգեր: ընտրություններԻրաք
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երկար սպասված հանդիպում

Երկար սպասված հանդիպում

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստծո փառաբանումը անշահախնդիր անկեղծ երանություն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist