-1811 թ. հոկտեմբերի 22-ին ծնվել է Ֆերենց Լիստը՝ հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար (մահ.՝ 1886 թ.):
-1870 թ. հոկտեմբերի 22-ին ծնվել է Իվան Բունինը՝ ռուս արձակագիր, բանաստեղծ (մահ.՝ 1953 թ.):
-1883 թ. հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնը:
-1883 թ. հոկտեմբերի 22-ին մահացել է Թոմաս Մայն Ռիդը՝ անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ, առավել հայտնի է «Անգլուխ ձիավորը» վեպով (ծնվ.՝ 1818 թ.):
-1906 թ. հոկտեմբերի 22-ին մահացել է ֆրանսիացի նկարիչ Փոլ Սեզանը (ծնվ.՝ 1839 թ.):
-1917 թ. հոկտեմբերի 22-ին ծնվել է Ջոան Ֆոնտեյնը՝ ամերիկացի դերասանուհի (մահ.՝ 2013 թ.):
-1919 թ. հոկտեմբերի 22-ին ծնվել է Դորիս Լեսինգը՝ անգլիացի կին գրող, բանաստեղծ (մահ.՝ 2013 թ.):
-1935 թ. հոկտեմբերի 22-ին մահացել է հայ դասական երաժիշտ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան)՝ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թթ. սովորել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում։ 1894 թ. ձեռնադրվել է աբեղա եւ ստացել Կոմիտաս անունը։ 1895 թ. Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգեւոր աստիճան։ 1895-1896 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թթ., ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս՝ Հումբոլդտի համալսարան) եւ Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում (ծնվ.՝ 1869 թ.):
-2001 թ. հոկտեմբերի 22-ին մահացել է խորհրդային դերասան Գեորգի Վիցինը (ծնվ.՝ 1917 թ.):