Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անասնապահական խոշոր համալիր Մեծավանում

Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն ու եզակին

Հոկտեմբերի 26, 2022
Սոցիում
Անասնապահական խոշոր համալիր Մեծավանում
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
610
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Մեծավան բնակավայրում սկսվեց «Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» անասնաբուծական համալիրի կառուցումը: Օրերս կառույցի հիմքում տեղադրվեց «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկը: Ներդրումային այս ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն ԱՄՆ դոլար է: «Երեմյան ֆարմ» անասնապահական այս խոշոր համալիրի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է խոշոր եղջերավոր կենդանիների եւ խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։ Համալիրը համապատասխանեցված է լինելու արտադրության եւ որակի սահմանված միջազգային չափանիշներին՝ հագեցած ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով։

Մարզի եւ մասնավորապես խոշորացված համայնքի համար կարեւոր միջոցառմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Եվրասիական զարգացման բանկի (EDB) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը, մարզպետարանի պաշտոնյաներ:

Խորհրդանշական ուղերձով պարկուճ քարե բլոկում տեղադրվել էր դեռեւս այս տարվա  օգոստոսին «Երեմյան փրոջեքթսի» Ջերմուկի ֆերմայում, եւ նույն օրն էլ ստորագրվել էր համագործակցության հուշագիր, ըստ որի՝ Եվրասիական զարգացման բանկը 25 մլն դոլարի ներդրում է կատարելու Լոռու մարզի Տաշիր համայնքում «Երեմյան ֆարմի» կողմից խոշոր տավարաբուծական եւ խոզաբուծական նոր ֆերմա կառուցելու համար: Նման նախաձեռնությունները, ինչ խոսք,  խթան են նաեւ մասնավոր հատվածի եւ արտահանման ներուժի զարգացման համար, նպաստելու են տարածաշրջանի զարգացմանը, նոր աշխատատեղերի հիմնմանը:

Ինչպես նշեց Դավիթ Երեմյանը, ծրագրի նպատակը ՀՀ-ում պարենային անվտանգության, գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման ապահովումն է: «Սերմից՝ սեղան» ամբողջապես փակ ցիկլով գործելու մեր ռազմավարությունը թույլ է տալիս ապահովել կաթնարտադրության յուրաքանչյուր փուլի վերահսկողությունը, ինչը մեծապես կնպաստի հասարակությանը որակյալ կաթնամթերք մատակարարելուն եւ պարենային անվտանգության ապահովման այսօրվա մարտահրավերների հաղթահարմանը»,- ասաց նա ու հավելեց, որ անասնապահական այս համալիրը լինելու է Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն ու եզակին։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: անասնապահությունԼոռու մարզ
Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Այդպիսին է ասպետ-զինվորի ճակատագիրը

Այդպիսին է ասպետ-զինվորի ճակատագիրը

Թե ինչպես ավազակները ներողություն խնդրեցին Քոշյանից

Թե ինչպես ավազակները ներողություն խնդրեցին Քոշյանից

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist