Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Այդպիսին է ասպետ-զինվորի ճակատագիրը

Հոկտեմբերի 26, 2022
Սոցիում
Այդպիսին է ասպետ-զինվորի ճակատագիրը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
672
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միշտ մարդաշատ է սրբավայր «Եռաբլուր» պանթեոնը։ Իսկ արդեն երրորդ տարին է՝ առավել մարդաշատ է այստեղ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր քաջորդիներ նահատակվեցին այդ ամիսներին։

Հոկտեմբերի 23-ին Արցախյան գոյամարտի մարտական ընկերների հետ դարձյալ տղերքի մոտ էինք. այս տարվա սեպտեմբերի մարտերի ընթացքում Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհվեց «Վարդանանք» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանը՝ 7 զինակիցների հետ։ Ջոկատն ունեցավ նաեւ վիրավորներ։ Հերոսի զոհվելու քառասունքի կապակցությամբ էինք սրբավայրում։ Հոգեւոր հայրը կատարեց հոգեհանգստի արարողություն։ Ներկաները՝ հերոսի հարազատները, բարեկամները, մարտական ընկերները, խնկարկեցին նահատակ քաջորդու հիշատակը։ Այստեղ էին նաեւ նույն օրը վիրավորված տղաներից, ովքեր, չնայած դժվար էին շարժվում, բայց այցի էին եկել սիրելի հրամանատարի  ու մարտական ընկերոջ շիրմին։ 33-ամյա Լեւոն Մարտիրոսյանը 11 տարի առաջ բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում։ Այնտեղ ծնվեցին Տիգրան ու Դավիթ որդիները։ 44-օրյա պատերազմի մասնակիցն արդեն 2 տարի է՝ բնակվում է Երեւանում. թշնամուն մնաց Աղավնոն։ Սակայն երբ կա հայրենիքի պաշտպանության անհրաժեշտություն, շատերի նման Լեւոնն էլ է թողնոււմ տուն ու ընտանիք եւ մեկնում առաջնագիծ, ինչպես եղավ նաեւ 2016-ի ապրիլին։

Սեպտեմբերի 13-ի գիշերը «Վարդանանք» ջոկատը հրամանատար Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ կամավոր բարձրացել է դիրքեր։ Եվ նույն գիշերը թշնամու ԱԹՍ-ի հարվածից ընկան տղերքը, եղան ծանր վիրավորներ։ Լեւոնը պատմեց, որ երկար ժամանակ իրենց օգնության չէին կարողանում հասնել. թշնամին անընդհատ կրակի տակ էր պահում դիրքը։ Չնայած դրան, դիրքը պահել են տղերքը, եւ այժմ էլ այն մեր հսկողության տակ է։ «Թշնամին մեծ ուժեր է կիրառում՝ թեկուզ մեկ դիրք գրավելու համար»,- ասում է Լեւոնը, ով հիմնական վիրավորում ստացել է գլխի մասում եւ կրծքին։ Ձախ աչքի տեսողությունը գրեթե չկա, բայց կա առաջնագիծ մեկնելու ցանկություն՝ անհրաժեշտության դեպքում։ Սարգիս Վահունին, ով «Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) ռազմական կառույցի առաջին զինվորներից է, ասաց, որ Մանվելին, ում տարիքով փոքր լինելու համար կնքել էին Ճուտ մականվամբ,  ճանաչում է դեռեւս 1990-ից։ Ընդամենը 14 տարեկան պատանին զինվորագրվել էր Արցախի ազատագրմանը։ 1989 թ. ապրիլի 24-ին Երեւանում կազմավորվեց ՀԱԲ-ը, որին շուտով անդամագրվեց նաեւ 14-ամյա Մանվելը (ծնվել է 1975 թ. Երեւանում)։ Շատերս հիշում ենք 1990 թ. մայիսի 27-ի միջադեպը։ Երեւանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում եւ Երեւան-Նուբարաշեն խճուղու վրա հայկական ինքնապաշտպանական ուժերի եւ խորհրդային զինվորների միջեւ տեղի ունեցավ զինված ընդհարում, որի պատճառով զոհվեցին 27 ազատամարտիկ եւ խաղաղ բնակիչներ։ Ս. Վահունին պատմեց, թե ինչպես էին փորձում դիմակայել խորհրդային զորքին, իրենց հետ էր նաեւ Մանվելը։ «Ճուտի առաջին մարտական մկրտությունն էր երեւի»,- ասաց Ս. Վահունին։ Սակայն մինչ այդ նույն թվականի հունվարի 20-ին Ճուտը Երասխավանի մարտերին էր մասնակցել, այնուհետեւ՝ ՀԱԲ-ի տարբեր մարտական ջոկատների կազմում բազում մարտական գործողությունների։ 1990 թ. օգոստոսից եղել է Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար, Բաղանիս, Կոթի գյուղերի պաշտպանական դիրքերում, հոկտեմբերին տեղափոխվել են Շամշադինի շրջան։ Մասնակցել է Տավուշ, Նավուր, Քոլագիր, Այգեպար, Չինարի եւ այլ բնակավայրերի պաշտպանական մարտերին։

1991 թ. իրավիճակը լարված էր Վայոց ձորի տարածաշրջանում, եւ Մանվելը մարտ ամսին արդեն Գնիշիկ եւ Խաչիկ գյուղերի սահմանն էր հսկում։ Նույն թվականի մայիսին տեղափոխվել են Սյունիք՝ Գորիսի շրջանի Կոռնիձոր, Խնձորեսկ, Խոզնավար, Տեղ գյուղերի պաշտպանական դիրքեր։ 1991-ի օգոստոսից Իջեւանում էին՝ ազատագրական ու պաշտպանական մարտեր։ 1992-ի հունվարին դարձյալ Տավուշի տարածքում էին՝ Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջաններում (Կոթի, Կիրանց)։ Նույն 92-ի գարնանը Մանվելը մարտական ընկերների հետ արդեն Շահումյանում էր՝ Ղարաչինար, Մանասաշեն գյուղերի պաշտպանական դիրքերում։ Շուտով զինվորագրվում է Արցախի ինքնապաշտպանական բանակին եւ տեղափոխվում ամենակարեւոր մարտադաշտ՝ Շուշի։ Շուշի-Լաչին ազատագրական մարտերի ակտիվ մասնակից էր Ճուտը։ Մասնակցել է նաեւ Շուշիի շրջանի Ջանհասան եւ Քոսալար գյուղերի ազատագրման մարտերին, մարտական ընկերների հետ վնասազերծել է թշնամու թափառող դիվերսիոն խմբերի։ Շուշիի, Լաչին-Բերձորի ազատագրումից ու «Կյանքի ճանապարհը» բացելուց հետո Ճուտն արդեն Մարտակերտի շրջանում էր՝ մասնակցելով Մատաղիս, Թալիշ, Կարմիրավան, Սեյսուլան, Հակոբ Կամարի եւ այլ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Առավել դժվար էր այդ ժամանակ «Պուշկին յալ» կոչվող բարձունքի համար մղվող մարտերում։ Մարտական ընկերներիցս Արսեն-Երեմ Խաչատրյանը, ով նույնպես պատանի հասակից միացավ ՀԱԲ-ին, եւ 1990-ի ապրիլին միասին Վարդենիսի Սոթքի հանքավայրն էինք պահում, պատմում է Ճուտի մասին։ 1992 թ. ամռանը մեր մյուս մարտական ընկեր Ստեփան Շահբազյանի հետ Մարտակերտի շրջանում էին՝ հատուկ «Դիվերսիոն հետախուզական խմբի» կազմում։ Նույն խմբի անդամ էր նաեւ Ճուտը, ով քաջաբար էր մարտնչում։ Մարտերից մեկում թշնամու հրետակոծությունից ծանր վիրավորվել էին Արսեն-Երեմն ու Ստեփանը։ Նույն ամռանը Մանվելը մասնակցել է Մարտակերտի Առաջաձոր, Մեծ Շեն, Վաղուհաս եւ Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։

1992 թ. աշնանը թշնամին մշտապես ձգտում էր փակել «Լաչինի մարդասիրական միջանցքը» եւ Գորիս-Ստեփանակերտ «Կյանքի ճանապարհի» հյուսիսից ու հարավից անընդհատ հարձակումներ էր գործում։ Նույնիսկ գրավեց Հոչանց գյուղը։ Նույն թվականի հոկտեմբերից Մանվելն արդեն Լաչինի միջանցքի պաշտպանների շարքում էր։ 1993 թ. հունվարից Գորիսի Շուռնուխ գյուղի դիրքերում էր, եւ շուտով նրանց ջոկատը տեղափոխվեց Արցախ՝ Մարտակերտի շրջան։ Մասնակից եղան նաեւ Քարվաճառի ազատագրական մարտերին։ Մինչեւ 1994 թ. մայիս, երբ կնքվեց հրադադար, Մանվել Խաչատրյանը՝ Ճուտ մականունով հերոսը, մարտադաշտում էր։ Հաղթանակից հետո շատ ազատամարտիկներ մնացին հայոց բանակի շարքերում՝ իրենց փորձով աջակից լինելով նորակոչիկներին, բանակի կայացմանը։ Մանվելը նույնպես մնաց բանակի շարքերում եւ 1996 թ. ծառայության անցավ Տավուշի մարզի Ն զորամասի հետախուզական վաշտում՝ որպես փորձառու հետախույզ։ 2005-2012 թթ. ստանձնել է «ՀԱԲ» հասարակական կազմակերպության Էրեբունու տարածքային բաժանմունքի ղեկավարությունը։ Այդ ժամանակ կազմակերպել է տարբեր ռազմամարզական միջոցառումներ, որոնց հիմնական մասնակիցը եղել են երիտասարդներ, նախազորակոչային տարիքի պատանիներ, դպրոցականներ։ 2012-ին հիմնադրել է «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը։

2016 թ. ապրիլյան պատերազմը դարձյալ շատ ազատամարտիկների կանչեց առաջնագիծ։ Մանվելն այդ ժամանակ ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում էր, շուտով տուն եկավ ու մեկնեց առաջնագիծ՝ Թալիշ, եւ ստանձնեց մարտական հենակետի հրամանատար-պատասխանատուի պարտականությունները։ 2018 թ. «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորում» ՀԿ-ի հետ համատեղ ղեկավարել է «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Էրեբունու տարածքային բաժանմունքը։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը նույնպես ոտքի հանեց շատերին, եւ Մանվել Խաչատրյանը հավաքագրեց իր մարտական ջոկատը եւ մեկնեց Արցախ՝ Հադրութի շրջան։ Պատերազմից հետո էլ իր ջոկատով մասնակցել է եռամսյա հավաքներին, Կապանի տարածքում իրականացրել մարտական հերթապահություն։ Այս տարվա ապրիլի 1-ից եռամսյա հերթափոխի էր իր ջոկատով Ջերմուկի դիրքերում։ Բազում մարտերի մասնակից հերոսը մարտիրոսվեց 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկի պաշտպանության մարտերում։ Արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի եւ մոտ 2 տասնյակ կառավարական, գերատեսչական եւ այլ մեդալների՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան, «Արիություն», «Մարտական ծառայություն», «Մայրերի երախտագիտություն», «Գարեգին Նժդեհ», «Զինվոր հայրենյաց», «Զինված ուժեր 20, 25, 30 տարի» եւ այլն։ Ամուսնացած էր, ունի 2 զավակ։

Դուստրը՝ Ռուզաննան, գրում է. «Ինքն իմ Պապան է, ինչի համար հպարտ եմ։ Փառք քեզ, Պապ ջան, քո ջոկատին ու խոնարհում հավերժացած մեր տղերքին։ Մենք հպարտ ենք ձեզնով։ Շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ։ Դուք պատմություն եք գրել։ …Մարդ, ով 92-ին ազատագրեց Շուշին, ապրեց Արցախով, կռվեց Արցախի համար…  Հերոս, ով 2016-ին թողեց իր ընտանիքն օտար հողի վրա ու եկավ Հայաստան, տեսավ ապրիլյանը։ Փառապանծ մարտիկ, հզոր այր, ով 2020-ին 34 օր մարտադաշտում էր, զոհ չտվեց իր ջոկից, կռվեց մինչեւ վերջ, չհանձնվեց, չփախավ, գնաց առաջ ու դաս տվեց թշնամուն… Ափսո՛ս, էլ չեմ լսելու, թե ինչ համով բաներ էիք սարքում, Պապ ջան… Պապ, գիտե՞ս՝ ինձ ինչքան են գրում քո մասին, թե՛ քո ծառայակիցները, թե՛ քո մարտական ընկերները, քեզ ճանաչողները… Քո բարության մասին, դժվար պահին իրենց կողքին լինելու, քո տված խորհուրդների, քեզանից ամեն բան սովորելու մասին… Պապ, ես հիմա եմ հասկանում, թե քո էդ լռության մեջ դու ինչեր էիր թաքցնում… Հպարտությունս քառապատկվել է, Պա…»։ Կինը՝ Զարուհի Հարությունյանը, հպարտությամբ է տանում սիրելի ամուսնու անձնազոհությունը։

Այդպիսին է ասպետ-զինվորի ճակատագիրը՝ միշտ լինել հայրենիքի պաշտպան. իսկ շատերն անմահանում են ռազմադաշտում։ «Միշտ ասում էր՝ որ գնամ, իմ ոտքով հետ եմ գալու, ինձ չեն բերելու։ Ասում էր՝ ես ծնվել եմ էս գործի համար, իմ մահը ուրիշ ոչ մի ձեւ չեմ տեսնում, եթե ես մեռնեմ, մենակ մի ձեւ կարող է դա լինել՝ իմ հողի վրա, իմ ֆորմայով ու զենքը ձեռքիս, ուրիշ ոչ մի ձեւ…»,- պատմել է դուստրը։

Թեգեր: ԱրցախհերոսՄանվել Խաչատրյանպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Թե ինչպես ավազակները ներողություն խնդրեցին Քոշյանից

Թե ինչպես ավազակները ներողություն խնդրեցին Քոշյանից

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist