-1728 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Ջեյմս Կուկը՝ անգլիացի նշանավոր ծովագնաց, կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն:
-1782 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Նիկոլո Պագանինին՝ իտալացի վիրտուոզ ջութակահար եւ կոմպոզիտոր (մահ.՝ 1840 թ.):
-1855 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Իվան Միչուրինը՝ ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս (մահ.՝ 1935 թ.):
-1858 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Թեոդոր Ռուզվելտը՝ ամերիկացի քաղաքական գործիչ (մահ.՝ 1919 թ.):
-1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարվեց ահաբեկչական հարձակում։ Սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը (ծնվ.՝ 1959 թ.), Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը (ծնվ.՝ 1932 թ.), Լեոնարդ Պետրոսյանը (ծնվ.՝ 1953 թ.), Արմենակ Արմենակյանը (ծնվ.՝ 1955 թ.), Ռուբեն Միրոյանը (ծնվ.՝ 1939 թ.), Յուրի Բախշյանը (ծնվ.՝ 1947 թ.), Հենրիկ Աբրահամյանը (ծնվ.՝ 1939 թ.), Միքայել Քոթանյանը (ծնվ.՝ 1927 թ.):