-1270 թ. հոկտեմբերի 28-ին մահացել է Հայոց Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ն:
-1492 թ. հոկտեմբերի 28-ին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերում է Կուբան:
-1857 թ. հոկտեմբերի 28-ին ծնվել է Գեւորգ Բաշինջաղյանը՝ հայ նկարիչ, գրող եւ հասարակական գործիչ:
-1886 թ. հոկտեմբերի 28-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Ազատության արձանի պաշտոնական բացումը:
-1892 թ. հոկտեմբերի 28-ին կայացավ առաջին շարժանկարի հանրային ցուցադրությունը:
-1938 թ. հոկտեմբերի 28-ին ծնվել է Կարինե Լիսիցյանը՝ հայ, խորհրդային եւ ռուսական երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտական մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1987), Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (1997), պրոֆեսոր։
-1956 թ. հոկտեմբերի 28-ին ծնվել է Մահմուդ Ահմադինեժադը՝ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահը։
-1963 թ. հոկտեմբերի 28-ին մահացել է բանասեր եւ պատմաբան Ներսես Ակինյանը:
-1967 թ. հոկտեմբերի 28-ին ծնվել է Ջուլիա Ռոբերտսը՝ ամերիկացի դերասանուհի:
-1998 թ. հոկտեմբերի 28-ին մահացել է Լեոնարդ Սարգսյանը՝ հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (1931):