-Նոյեմբերի 16-ին նշվում է Հանդուրժողականության միջազգային օրը:
– 1895 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Մայքլ Արլենը՝ սփյուռքահայ անգլիագիր գրող։ Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը եւ Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաեւ Վիլյամ Սարոյանը։ Մայքլ Արլենը մահացել է 1956 թ.:
-1933 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Զավեն Ավետիսյանը՝ հայ գրականագետ (մահ.՝ 2022 թ.):
-1936 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (1991-2013 թթ.):
-1949 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Արտաշես Թումանյանը՝ ՀՀ պետական գործիչ, դիվանագետ, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ վարչապետի խորհրդական:
-1951 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Գեղազնիկ Միքայելյանը՝ Հայաստանի ազգային հերոս:
-1996 թ. նոյեմբերի 16-ին ծնվել է Ռոբերտ Աբաջյանը՝ հետմահու Արցախի հերոս: