Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Երկու ապտակ» թուրքական երազանքին

Սամարղանդը չդարձավ Էրդողանի հաղթական խաղաքարտը

Նոյեմբերի 17, 2022
Միջազգային
«Երկու ապտակ» թուրքական երազանքին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
161
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ մեկ տարի առաջ Ստամբուլում Թյուրքական խորհուրդն անվանափոխվեց կազմակերպության, նախագահ Էրդողանն ակնկալում էր, որ այն հարթակ կդառնա մեծ Թուրքիայի վերածննդի ճանապարհին։ Սակայն Սամարղանդում նոյեմբերի 11-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը չվերածվեց Թուրքիայի հաղթանակի խորհրդանիշի։ Քննարկվեցին եւ ընդունվեցին ոչ միայն համագործակցության ընդլայնմանն ուղղված նախագծեր, այլեւ երեւացին կազմակերպության անդամ պետությունների միջեւ առկա տարաձայնությունները, այդ թվում՝ Թուրքիայի առաջնորդության ոչ միանշանակ լինելը։

Գագաթնաժողովի ընթացքում թուրքական լրատվական դաշտն ակտիվորեն տեղեկություն էր տարածում, թե Կիպրոսի ինքնահռչակ «թուրքական հանրապետությունը» որպես դիտորդ է ընդունվել ԹՊԿ-ում։ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն ընդունվել է որպես Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ։ Մենք միշտ եւ ամենուր մոտ ենք ՀԿԹՀ-ին»,- թվիրթերյան էջում գրել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը տարածել էր թուրքական պետական «TRT Haber» հեռուստաալիքը։ «Մեր կիպրոսցի եղբայրները, որոնք թյուրքական աշխարհի անբաժանելի մասն են, միայնակ չեն»,- գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր Թուրքիայի նախագահը, իսկ «Anadolu» գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահը շնորհակալություն էր հայտնել կազմակերպությանը համերաշխության համար։ Թուրքիան արդեն երկար ժամանակ ձգտում է հասնել ինքնահռչակ հանրապետության ճանաչմանը։ Այս հարթակը, թվում էր, լավագույնն է այդ հարցը բարձրաձայնելու համար։

Թուրքիային առաջին «ապտակը» հասցրեց Ուզբեկստանը։ Երկրի ԱԳ նախարար Վլադիմիր Նորովը, մեկնաբանելով ինքնահռչակ հանրապետությանը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին հայտարարությունները, պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ընդգծել էր, որ «գագաթնաժողովի արդյունքում Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ առանձին որոշում չի ստորագրվել»։  «Ուզբեկստանը խստորեն առաջնորդվում է միջազգային իրավունքի նորմերով, հատկապես պետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության հարցերում։ Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն ճանաչելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել էր Նորովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք որպես դիտորդ ընդունելը, կարո՞ղ է նշանակել նաեւ անկախ պետության ճանաչում։ Հատկանշական է, որ հանդիպման արդյունքներով նախարարների համատեղ հայտարարություն չի արվել։

Ուզբեկստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այսպես ասած «Հյուսիսային Կիպրոսն» արդեն իսկ դիտորդի կարգավիճակ ունի այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը։ «Բացի այդ, Հյուսիսային Կիպրոսը գրեթե 30 տարի մասնակցում է Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության գործունեությանը որպես դիտորդ (TURKSOY): Եվ այս մասին այսօր ոչ ոք հարց չի տալիս»,- մանրամասնել է Նորովը։ Այլ կերպ ասած՝ բավարարվեք եղածով։

Ղազախստանի դիրքորոշումն էր։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, որը ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահից հետո, ասել է, որ իր երկիրը «վճռականորեն աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը» եւ «հետեւողականորեն հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին»։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, այս հայտարարությունն արվել է «Թյուրքական պետությունների կազմակերպությունում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը դիտորդի կարգավիճակ տրամադրելու հրատապ խնդրանքի կապակցությամբ»։ Այսինքն՝ կազմակերպության հիմնադիր պետություններից մեկը հստակ դիրքորոշում է արտահայտել ինքնահռչակ պետությանը դիտորդի կարգավիճակ տրամադրելու աննպատակահարմարության մասին։

Չնայած վերոնշյալ հայտարարություններին, ավելի ուշ Էրդողանը «Թվիթերում» գրել էր. «Այսօր մենք արել ենք այն, ինչ թելադրում է մեր եղբայրական իրավունքի անհրաժեշտությունը։ Մենք որոշել ենք դիտորդի կարգավիճակ շնորհել ԹՊԿ-ում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում եղբայրական երկրների ղեկավարներին՝ այս պատմական քայլն իրականացնելու հարցում իրենց աջակցության համար»։ Մինչդեռ թե՛ Ղազախստանի, թե՛ Ուզբեկստանի համար կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԵՄ-ի հետ։

Թուրքիայի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարություններին շատ արագ արձագանքեցին եւ դատապարտեցին Հունաստանն ու ԵՄ-ն։ «ԵՄ-ն բազմիցս հստակեցրել է, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակով, որ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի: Կիպրոսի թուրքերի անջատողական միավորման միջազգային ճանաչմանը նպաստելու կամ որեւէ կերպ օժանդակելու ցանկացած գործողություն լրջորեն վնասում է ՄԱԿ-ի հովանու ներքո կարգավորման բանակցությունները վերսկսելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու ջանքերին»,- նշված է Եվրոպական միության տարածած հայտարարության մեջ: ԵՄ-ն շեշտում է Կիպրոսի խնդրի համապարփակ կարգավորման առաջնահերթությունը՝ հիմնված երկհամայնքային դաշնության վրա՝ քաղաքական հավասարությամբ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵՄ օրենսդրության ու սկզբունքների հիման վրա։

Երկրորդ «ապտակը» վերաբերում էր Թուրքմենստանին կազմակերպության լիիրավ անդամ ներգրավելու` Թուրքիայի ցանկության տապալմանը։ Թուրքմենստանին այդպես էլ չկարողացավ համոզել, որ «թուրքական ընտանիքի» լիիրավ անդամ լինելը նախընտրելի է չեզոք կարգավիճակից։ «Մեր երկիրը համագործակցում է աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման, ինչպես նաեւ իրավահավասարության սկզբունքների վրա»,- ասել էր Թուրքմենստանի ԱԳ նախարար Բերդինիյազ Մյատիեւը։ Դրանով Թուրքմենստանը շեշտել է երկրի չեզոք կարգավիճակին հավատարիմ մնալու ցանկությունը եւ բազմավեկտոր քաղաքականություն վարելու նպատակահարմարությունը։

Հաջորդ տարի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Էրդողանի համար կարեւոր նշանակություն ուներ սեփական օրակարգի առաջմղումը։ Երկու հիմնական խնդիր էր դրել Թուրքիան՝ ամրապնդել թյուրքական աշխարհի առաջատարի դիրքերը եւ դրա շրջանակներում լուծել Կիպրոսի հյուսիսային հատվածի անեքսիան, որը ձգվում է արդեն շուրջ չորս տասնամյակ։ Սակայն այս երկու կետով էլ, առնվազն այս փուլում, ձախողում արձանագրեց։ Գագաթնաժողովը, որը տեսականորեն միջազգային հանրությանը պետք է ապացուցեր թյուրքական պետությունների համախմբվածությունը, ի վերջո, ցույց տվեց տարակարծությունը նախագահների ու արտգործնախարարների հակասական հայտարարությունների տեսքով։

Թեգեր: Թյուրքական պետությունԹուրքիաՂազախստանՈւզբեկստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հայ եւ ռուս փորձագետները կարեւորում են

Հայ եւ ռուս փորձագետները կարեւորում են

Ժողովրդի ծոցից քաղելով նրա հոգեւոր արժեքները

Ժողովրդի ծոցից քաղելով նրա հոգեւոր արժեքները

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ամսական 50 հազար դրամ՝ մինչեւ 6 տարեկան դառնալը

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ապրիլյանի հերոս Մերուժանը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist