-1729 թ. նոյեմբերի 24-ին ծնվել է Ալեքսանդր Սուվորովը՝ ռուսական բանակի հրամանատար, որն իր ռազմական կենսագրության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, ռուսական ռազմական արվեստի հիմնադիրներից մեկը։
-1888 թ. նոյեմբերի 24-ին ծնվել է Դեյլ Քարնեգին՝ ամերիկացի մանկավարժ, հոգեբան եւ գրող (մահ.՝ 1955 թ.):
-1895 թ. նոյեմբերի 24-ին ծնվել է Հրաչյա Ներսիսյանը՝ կինոյի եւ թատրոնի հայ անվանի դերասան, երկրորդ աստիճանի ստալինյան մրցանակի դափնեկիր (1941), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։
-1897թ. նոյեմբերի 24-ին ծնվել է Ավետ Ավետիսյանը՝ հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1938), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962), պարգեւատրվել է ստալինյան մրցանակով (1941), (մահ.՝ 1971 թ.):
-1940 թ. նոյեմբերի 24-ին Երեւանում բացվում է կենդանաբանական այգին:
-2015 թ. նոյեմբերի 24-ին մահացել է Վարդուհի Վարդերեսյանը՝ հայ դերասանուհի, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (ծնվ.՝ 1928 թ.):