-1797 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է Գաետանո Դոնիցետին՝ իտալացի երգահան (մահ.՝ 1848 թ.):
-1909 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է Վարազդատ Հարությունյանը՝ հայ նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (մահ.՝ 2008 թ.):
-1920 թ. նոյեմբերի 29-ին Հայհեղկոմը Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
-1932 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է Ժակ Շիրակը՝ Ֆրանսիայի նախագահ։
-1951 թ. նոյեմբերի 29-ին մահացել է Լեւոն Շանթը՝ հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական եւ հասարակական գործիչ (ծնվ.՝ 1869 թ.):
-1956 թ. նոյեմբերի 29-ին կայացել է Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին եթերը։
-1967 թ. նոյեմբերի 29-ին Երեւանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքին կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։