-1823 թ. նոյեմբերի 30-ին մահացել է Միքայել Չամչյանը՝ հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան եւ մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ (ծնվ.՝ 1738 թ.):
-1835 թ. նոյեմբերի 30-ին ծնվել է Մարկ Տվենը՝ ամերիկացի գրող, լրագրող:
-1874 թ. նոյեմբերի 30-ին ծնվել է Ուինսթոն Չերչիլը՝ Միավորված Թագավորության վարչապետ (վախճ.՝ 1965 թ.)։
-1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի խորհրդային կառավարությունն Արցախը ճանաչեց Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը։
-1965 թ. նոյեմբերի 30-ին ծնվել է Բեն Սթիլերը՝ ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ:
-2009 թ. նոյեմբերի 30-ին մահացել է Միլորադ Պավիչը՝ հարավսլավացի եւ սերբ բանաստեղծ, արձակագիր, պոստմոդեռնիզմի եւ մոգական ռեալիզմի ներկայացուցիչ, թարգմանիչ եւ 17-19-րդ դարերի սերբական գրականության պատմագիր: