-1409 թ. դեկտեմբերի 2-ին բացվել է Լայպցիգի համալսարանը։
-1816 թ. դեկտեմբերի 2-ին Վենետիկ է գալիս Ջորջ Բայրոնը՝ հայոց լեզու սովորելու եւ ծանոթանալու հայ գրականությանը։
-1868 թ. դեկտեմբերի 2-ին ծնվել է Գեւորգ Զ Չորեքչյանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս (1945-1954), ազգային-եկեղեցական գործիչ (վախճ.՝ 1954 թ.)։
-1896 թ. դեկտեմբերի 2-ին ծնվել է Գեորգի Ժուկովը՝ խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (մահ.՝ 1974 թ.):
-1897 թ. դեկտեմբերի 2-ին ծնվել է Հովհաննես Բաղրամյանը՝ Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։
-1920 թ. դեկտեմբերի 2-ին ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ կնքվեց համաձայնագիր, ըստ որի Հայաստանը հայտարարվեց անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։