Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մենք այսօր շատ ենք հեռացել Սասնա Դավթից…»

Դեկտեմբերի 5, 2022
Մշակույթ
«Մենք այսօր շատ ենք հեռացել Սասնա Դավթից…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
176
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ավելի քան երբեւէ համոզված եմ, որ արվեստներից մեծագույնը գեղանկարչությունն է: Արվեստը հավերժական մնայուն անանց արժեք է: Ես ինձ միշտ այդ հրաշալի աշխարհի համեստ մշակն եմ համարել, ծառան: Հայտնի, ճանաչված, կոչումներով նկարիչ էի, երբ Փարիզ գնացի: Գնացի՝ նկարակալը շալակիս, ներկապնակը ձեռքիս: Երբ շրջեցի Փարիզով, երբ անցա թանգարաններով, երբ տեսա իմ սիրելի հանճարների՝ Ռեմբրանդտի եւ իմպրեսիոնիստների գործերը, հանկարծ իմ արածը, իմ վաստակը, իմ վրձինն այնպես փոքր ու չնչին թվացին աչքիս… Ներկապնակս աննկատ շպրտեցի Սենայի ջրերի մեջ… Երբ հանճարի ես հանդիպում, ինքդ քո աչքին փոքրանում ես: Տուն վերադարձա եւ երկար ամիսներ ձեռքս վրձին չառա: Չէի կարողանում: Բայց, դե, հետո, այնուամենայնիվ, շարունակեցի նկարել. ես ուրիշ գործ չգիտեի, ուրիշ բան չէի կարող անել…»:

Զուլում ԳՐԻԳՈՐՅԱՆ

Իսկ ուրիշ ինչ պիտի աներ գեղանկարիչը, ով ի սկզբանե արվեստի մշակ էր եւ իր ազատությունն ու անկախությունն էր վայելում գեղեցկի այդ աշխարհում: Պիտի շարունակեր իր ներաշխարհի գույներն ու պատկերները հանձնել կտավին՝ ամբողջացնելով վրձնային անշփոթելի իր ձեռագիրն ու արվեստագետի իր դիմապատկերը հայ կերպարվեստի անխամրելի պատկերասրահում:

Անդրադառնալով գեղանկարչի ակունքներին` նշենք, որ հորական պապը սասունցի է՝ հայդուկային շարժման հայտնի կենտրոն Սասնա Գելիեգուզան գյուղից, տատը՝ Մշո դաշտի Խաս շենից: Ոչ մեկին չի տեսել. 50 հոգանոց գերդաստանը կոտորածների զոհ է դարձել, միայն 7-8 հոգի են հրաշքով փրկվել յաթաղանից: Հայրը՝ Համբարձում Գրիգորյանը, 20 տարեկանում հաստատվել էր Կրասնոդարում, այստեղ էլ հանդիպել է Աղավնի Մուրադյանին եւ ընտանիք կազմել նրա հետ: Զուլումը նրանց երեք զավակներից կրտսերն էր, որին բախտ էր վիճակվելու հանգրվանել մայր հայրենիքում, ուսանել Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում եւ ստեղծագործական իր ներշնչանքներն առնել հայոց աստվածաշնչյան հողից. «Բնությունը մշտապես եղել է իմ տարերքը, կյանքս անց եմ կացրել հայրենի բնության մեջ: Ամենուր զգում էի՝ ես եմ ու ինքը, ես եմ ու ծառ ու ծաղիկը, ես եմ ու քար ու քարափը: Պարզապես բնության մի մասնիկն էի զգում ինձ»:

Եվ ծնվելու էին սքանչելի բնապատկերները, կոմպոզիցիոն կտավները, նատյուրմորտները, վանքերն ու հնօրյա կոթողները՝ որպես վրձնային շքեղ արարումներ՝ «Սաղմոսավանք», «Աստվածընկալ եկեղեցին», «Արայի սար», «Աշնանային նատյուրմորտներ», այլ աշխատանքներ:

Իրեն բնության մասնիկ զգացող արվեստագետը պիտի մտորեր. «Հիմա արի ու էդ բոլորը թող, գնա մի ուրիշ երկիր. չէ, լինելիք բան չէ: Օտար երկրում երկինքն էլ է օտար, աստղերն էլ, լուսինն անգամ, որ մի հատ է տիեզերքում, այնտեղ օտարի պես է: Այնտեղի արեւն անգամ մեր արեւի պես չի տաքացնում: Էնքան հրաշալի երկրներ կան, բայց իմը չեն, ուրիշ են, հարազատ չեն…»:

Քաղաքականությունից հեռու արվեստագետը, որին՝ այդ ասպարեզի իրեն մտերիմ գործիչներ քանիցս հորդորել էին զբաղվել դրանով, ուներ իր աշխարհը ու այդ աշխարհում՝ հարազատ ու հայտնի ընկերներ՝ Մհեր Մկրտչյան, Ֆրունզե Դովլաթյան, Խորեն Աբրահամյան, Կարեն Դեմիրճյան, հայտնի ու սիրված այլ դեմքեր, որոնց դիմանկարների շարքով նոր նրբերանգ էր ավելանալու հայ դիմանկարչական արվեստի ներկապնակին:

Անհնարին է պատկերացնել, որ եղեռնազարկ նախնիների պատմությունն իմացող արվեստագետը չանդրադառնար քսաներորդ դարասկզբի հայոց մեծ ողբերգությանը: Զուլում Գրիգորյանն այդ թեմայով ամբողջական շարք է վրձնել. «Մղձավանջային օրերը» կոմպոզիցիոն յոթ ստեղծագործություններից առաջինն է: Շարքը լրացնում են «Զեյթունցիներ», «Կարոտ», «Տեսիլք», «Արդարադատություն», «Գարուն էր» գործերը, իսկ «Երեք սերունդ»՝ պապ, որդի եւ թոռ կտավով ամփոփելով այն՝ հեղինակը ներկայացրել է երեք տարբեր, բայց միաժամանակ միմյանց փոխկապակցված ճակատագրեր:

Ստեղծագործական երկար կյանք էր վերապահված Զուլում Գրիգորյան ժողովրդական նկարչին, նրան, ով մտահոգ էր իր ժողովրդի ճակատագրով, եւ որի հայացքից չէր վրիպում ոչինչ: 2018-ին երկրային կյանքին հրաժեշտ տված ծերունազարդ արվեստագետը, ի տարբերություն շատ ու շատ «պալատական երգիչների», մորմոքով ու ցավով էր խոսելու խեղված մեր իրողությունների մասին. «Ես ինձ հիմա, որպես մարդ ու արվեստագետ, տնային կալանքի եմ դատապարտել: Եվ վաղուց դուրս չեմ գալիս իմ արվեստանոց-տնից: Դրսում ինձ ամեն ինչ խանգարում է՝ սուտը, կեղծիքը, խեղճությունը, չվաստակած շքեղությունն ու հարստությունը: Այս պայմաններում դժվարությամբ եմ նկարում, ստեղծագործում… Մենք երբեւէ այսպիսին չենք եղել. անգամ 1918 թվին, երբ սով էր համատարած, տիֆ էր, երբ ժողովուրդը կոտորվում էր վանքերի ու եկեղեցիների բակերում: Ի՞նչ եղավ «Սասունցի Դավիթ» ստեղծած ժողովրդի հպարտությունը, ազնվությունը: Էպոսը դարեր շարունակ մեր ժողովրդին անգամ թշնամու դեմ ազնիվ պայքարի է տարել: Այսքան նենգություն, չարություն, վախկոտություն որտեղի՞ց: Ուզում եմ ասել՝ «Ներիր մեզ, Դավիթ, մենք քո հետնորդները չենք»: Հայ զինվորի ուժը բազկի մեջ չէ: Երկաթյա բազուկներով զինվորներ շատ կան: Հայ զինվորի ուժը հոգու մեջ է: Հայ զինվորի ուժը ազնվությունն է, շիտակությունը, մեծահոգությունը: Դավիթն ուժեղ էր, որովհետեւ շիտակ էր, ազնիվ էր, նենգ չէր, արդարամիտ էր, վեհանձն էր: Այդպիսին էր անգամ թշնամու հանդեպ: Թշնամու դեմ ազնիվ պայքարը միամտություն չէ, ռոմանտիկա չէ, ինչպես կարծում են ոմանք… Մենք այսօր շատ ենք հեռացել Դավթից, մեր իսկ ստեղծածից: Այնքան, որ Դավիթ ենք ման գալիս ու չենք գտնում…»:

Տխուր է, բայց՝ իրողություն: Դա՜ռը իրողություն…

Թեգեր: Զուլում ԳՐԻԳՈՐՅԱՆնկարիչ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հաղթանակի արվեստը

Հաղթանակի արվեստը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist