-1827 թ. դեկտեմբերի 10-ին Երեւանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
-1864 թ. դեկտեմբերի 10-ին Ռուսական Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
-1924 թ. դեկտեմբերի 10-ին հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
-1937 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Քրիստափոր Արարատյանը՝ հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ պաշտպանության նախարարը:
-1948 թ. դեկտեմբերի 10-ին ընդունվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
-1957 թ. դեկտեմբերի 10-ին ծնվել է Մայքլ Կլարկ Դունկանը՝ ամերիկացի դերասան, պրոդյուսեր:
-1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախն անցկացնում է անկախության հանրաքվե։ Ընտրությանը մասնակցողների 82 տոկոսը քվեարկում է 99.7 տոկոս կողմ։
-2004 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Խորեն Աբրահամյանը՝ դերասան եւ ռեժիսոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (ծնվ.՝ 1930 թ.):