Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ինչու էր հանրությունը «ան-ջա-տում» վանկարկում…

Դեկտեմբերի 14, 2022
Սոցիում
Ինչու էր հանրությունը «ան-ջա-տում» վանկարկում…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկրի համար բախտորոշ նշանակություն ունեցող դժվարին, ծանր ժամանակներում արցախցիները նշեցին Արցախի Հանրապետության Սահմանադրության օրը, որը համընկնում է անկախության համաժողովրդական հանրաքվեի ընդունման տարեդարձի հետ… Չնայած հակառակորդի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվող թշնամական հռետորաբանությանը, գրեթե ամեն օր դրսեւորվող հանցավոր, սադրիչ գործողություններին եւ ահաբեկչությանը, մարդիկ չեն վհատվում՝ վստահ լինելով, որ իրենց պայքարն արդար է, ընտրած ուղուց չեն հրաժարվելու ու ամեն գնով պաշտպանելու են հայորդիների արյամբ ձեռք բերված բարձրագույն արժեքը՝ անկախությունը:

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, 1991-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի, իսկ 1995-2000 թթ.՝ ԱԺ պատգամավոր Սլավիկ Առուշանյանը 1991 թ. դեկտեմբերյան հանրաքվեն համարեց «Ղարաբաղյան շարժման, ազգային-ազատագրական հեղափոխության տրամաբանական շարունակություն»: «Դեռեւս 1990 թ. օգոստոսի 23-ին անկախության հռչակագիր ընդունվեց Հայաստանի Հանրապետությունում: Այն ժամանակ մենք՝ ՀՀ ԳԽ արցախցի պատգամավորներս, մասնակցում էինք այդ գործընթացներին: Հարցը դրված էր այսպես՝ վերամիավորում մայր Հայաստանի՞ն, թե՞ առանձին պետություն: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մեր ղեկավարությունը գտավ, որ անկախ պետականություն հռչակելն ավելի ճիշտ է, քանի որ ադրբեջանցիներն անվերջ շահարկում էին արցախահայության՝ Հայաստանին վերամիավորվելու պահանջը: Դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեն այդ ընտրության վկայությունն էր»,- ասում է Ս. Առուշանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանում համակերպվել ինչպես Հայաստանին վերամիավորվելու, այնպես էլ Ղարաբաղի անկախության գաղափարին. «Իրավիճակը բավական ծանր էր, մյուս կողմից էլ՝ ադրբեջանական բռնություններին ականատես մեր ժողովրդին այլեւս պետք չէր համոզել, որ անհնար է մնալ Ադրբեջանի կազմում, քանի որ ամեն ինչ տանում էր դեպի սպիտակ ցեղասպանություն, դեպի բնաջնջում: Համոզված էինք, որ պատերազմն անխուսափելի է. Խորհրդային Միության փլուզման համապատկերին անիշխանության պայմաններում ադրբեջանցիները ձգտում էին հարցը լուծել՝ արցախցիներին միանգամից դուրս մղելով իրենց բնօրրանից: Այդ օրերին ավելի շատ զբաղված էինք ինքնապաշտպանության հարցերի համակարգմամբ: Համապատասխան ամրացումներ կատարեցինք, անընդհատ վերահսկում էինք իրավիճակը, որպեսզի ընտրական հանձնաժողովները կարողանային լիարժեք աշխատել»:

Զրուցակցիս կարծիքով՝ հանրաքվեն բարոյական համոզիչ հաղթանակ էր արցախցիների համար. «Մեր ժողովուրդն աշխարհին ապացուցեց, որ ազատագրական պայքարը սոսկ մի քանի հոգու ցանկություն չէ. այն համաժողովրդական է իր բնույթով, որ Ադրբեջանի կազմից դուրս գալը ողջ արցախահայության վաղեմի երազանքն է: Այդ հանրաքվեին մասնակցելու քաջություն ունեցան արտասահմանյան մի շարք դիտորդներ, ովքեր իրենց կարծիքն անկաշկանդ արտահայտում էին ԼՂՀ սահմաններից դուրս՝ մանրամասնելով այն իրողությունները, որոնց ականատեսն են եղել: Արցախն աստիճանաբար սկսեց ճանաչելի դառնալ աշխարհին»:

Ի պատասխան այն հարցի, թե, որպես շարժման առաջամարտիկ, իրեն ավելի հոգեհարազատ էր «Միացում» կարգախոսը, սակայն 1991-ին ինչո՞ւ այդ կարգախոսից անցան անկախության գաղափարին: Ս. Առուշանյանը նշեց. «Պետք է ասեմ, որ ես միացման կողմնակից չեմ եղել: Երբ 1988 թ. հունվարին մեր պատվիրակությունը պատրաստվում էր մեկնել Մոսկվա, ես նույնպես պատվիրակության կազմում էի: Երեւանում հավաքվեցինք Զարեհ Մելիք-Շահնազարյանի բնակարանում: Այնտեղ էին Սերո Խանզադյանը, Բագրատ Ուլուբաբյանը, Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, Վաչե Սարուխանյանը: Այն ժամանակ մեզ հետ էր եւ Արթուր Մկրտչյանը: Քննարկում էինք, թե Մոսկվայում ինչ հարցեր պիտի բարձրացնենք: Զ. Բալայանն առաջարկեց միացման հարցից սկսել, որին ներկաները հավանություն տվեցին: Ես նրանց հետ չհամաձայնեցի՝ պնդելով, որ անհրաժեշտ է առաջին հերթին դնել Ադրբեջանի կազմից դուրս գալու հարցը: Այն կարծիքին էի, որ եթե ցանկացած քրիստոնեական պետության հետ էլ միացնեին, չպիտի դեմ արտահայտվեինք: Հարցը պետք է լուծվեր էվոլյուցիոն ճանապարհով, ասել է թե՝ նախ պետք է դնել անջատման խնդիր եւ հետո միայն մտածել միացման մասին: Քննարկման ժամանակ իմ առաջարկությունը չընդունվեց, բայց արդեն Մոսկվայում, երբ ընդունելության էինք գնացել Կենտկոմ, պայմանավորվել էինք, որ քաղաքական հարցը ես ներկայացնեմ: Շատ հստակ էի հարցը դրել. եթե Հայաստանին միանալը հնարավոր չէ, ապա մենք համաձայն ենք, որ միացնեն Խորհրդային Միության սլավոնական հանրապետություններից որեւէ մեկին, միայն թե Ադրբեջանի կազմից դուրս լինեինք: Ես ասացի, որ նույնիսկ ավելի նպատակահարմար է, որ Ղարաբաղը վերցվի խորհրդային կենտրոնական իշխանությունների ուղղակի ենթակայության ներքո: Այդպես արտահայտվեցի, որպեսզի Կենտրոնում պարզ լիներ, որ մենք այլեւս Ադրբեջանի կազմում անհնար ենք համարում մեր գոյությունը, եւ որպես գլխավոր փաստարկ՝ առաջին հերթին վկայակոչեցինք Ղարաբաղի հայաթափման ադրբեջանական քաղաքականությունը»:

Ս. Առուշանյանի հավաստմամբ՝ ինքն սկզբնական շրջանում եղել է անջատման կողմնակից, բայց քանի որ Շարժման բոլոր հեղինակավոր ղեկավարներն այդ պահին միացում էին առաջարկում, ուստի նրանց հետ համաձայնել է: «Ավելի ուշ բոլորը եկան այն եզրահանգման, որ նախեւառաջ պետք է անջատվել Ադրբեջանից: Պատահական չէ, որ ժողովուրդն «ան-ջա-տում» էր վանկարկում»,- խոսքն այսպես ընդհանրացրեց զրուցակիցս: 

ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ չորս կենդանիներն ասում էին՝ Ամէն»

Թուրքը կարդարացնի սադրանքը

Թուրքը կարդարացնի սադրանքը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist