Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականներն սկսել են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կանանց ազգային հավաքականը երեկվանից մարզվում է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին եւ 15-ին մեր թիմը կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին:
Կանանց Մ-19 հավաքականը նույնպես հունիսի 9-ին է սկսել նախապատրաստությունը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին մեր թիմը կմեկնի Բելառուս, որտեղ հունիսի 13-ին եւ 15-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելառուսի հասակակիցների հետ: