Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էներգետիկ անկախությունը գերնպատակ է դարձել

Արեւելյան Միջերկրածովի ճգնաժամը հեռու է վերջնական լուծումից

Դեկտեմբերի 23, 2022
Միջազգային
Էներգետիկ անկախությունը գերնպատակ է դարձել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
95
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ներկայումս էներգետիկ ռեսուրսների, մասնավորապես նավթի եւ բնական գազի նոր պաշարների որոնման հետաքրքրությունը կարելի է համեմատել թերեւս «ոսկու տենդի» հետ: Էներգետիկ ապահովության, առավել եւս անկախության հարցը կարեւորագույն բաղադրիչն է դարձել աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։ 

Արեւելյան միջերկրածովյան հատվածն այդ առումով շահերի բախման կիզակետում է։ Պարբերաբար Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ սրվում են հարաբերությունները, սակայն նկատենք, որ այդտեղ միահյուսված են նաեւ այլ երկրների հետաքրքրություններ։ Օրեր առաջ իտալական «Eni» եւ ֆրանսիական «TotalEnergies» կոնսորցիումը հայտարարեց Կիպրոսի ափից 162 կմ հեռավորության` 2300 մետր ջրի խորության վրա մեծ քանակությամբ բնական գազ հայտնաբերելու մասին։

Երկու երկրների էներգետիկայի նախարարությունները եւ վերոնշյալ ընկերությունները դեկտեմբերի 21-ին հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ 2.0-3.0 տրիլիոն խորանարդ ֆիթ բնական գազ է հայտնաբերվել 6-րդ բլոկում՝ «Զեւս-1» հորատանցքով: Նշենք, որ 2 տրիլիոն խորանարդ ֆիթը հավասար է մոտավորապես 72 միլիարդ խորանարդ մետրի։ ԵՄ-ի տարեկան բնական գազի սպառումը գնահատվում է 397 մլրդ խմ, եւ սա հույս է ներշնչում եվրոպական երկրներին, որ մասամբ կկարողանան դուրս գալ ռուսական գազից ունեցած կախվածությունից։

«EURACTIV» անկախ համաեվրոպական մեդիա ցանցը գրում է, որ «Զեւս-1»-ը երրորդ անընդմեջ հայտնագործությունն է 6-րդ բլոկում, որին նախորդել են «Cronos-1»-ը եւ «Calypso-1»-ը, եւ դրանով իսկ հաստատվում է տարածքի ու դրա զարգացման հեռանկարը: Ինքնըստինքյան հասկանալի է, որ նման զարգացումը առավել կխորացնի Թուրքիայի եւ հարեւան երկրների միջեւ լարվածությունը, որն իր արտացոլումը կարող է ստանալ ինչպես Հունաստանի, այնպես էլ՝ Կիպրոսի բռնազավթված տարածքների շուրջ քաղաքական զարգացումներում։ Հիշեցնենք, որ Անկարան իր հավակնություններն ունի ինչպես մայրցամաքային շելֆի, այնպես էլ՝ Կիպրոսի հյուսիսային հատվածին հարակից ջրերում։ Սակայն Արեւելյան միջերկրածովում հույն-թուրքական լարվածությունը խանգարում է ռուսական գազից էներգետիկ անկախության հասնելու Եվրոպայի ջանքերին։

Եվ ահա Գերմանիայի միջնորդությամբ վերջերս հանդիպել էին Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, Հունաստանի վարչապետի գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրան եւ Գերմանիայի կանցլերի արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոթները։ «Arab News» լրատվական պորտալը գրել էր, որ Բեռլինի միջնորդությամբ կայացած հանդիպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն ստացվել։ Հանդիպումը հաջորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սպառնալիքներին, թե Անկարայի կողմից վերջերս փորձարկված «Թայֆուն» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը կարող է հարվածել Աթենքին, եթե «հանգիստ չմնա», եւ եթե Աթենքը «զինի կղզիները»: Էրդողանը բազմիցս ուղղակիորեն սպառնացել է կղզիներում հունական ռազմական ներկայությանը՝ ասելով. «Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր»: Պետք է, սակայն, նշել, որ Գերմանիայի միջնորդությամբ հարցի կարգավորումը մեծ հույսեր չի ներշնչում։ Այդ առումով փորձագիտական շրջանակները նշում են մի շարք հանգամանքներ. նախ՝ երկու երկրներում էլ սպասվում են ընտրություններ, հետեւաբար որեւէ կողմին ձեռնտու չէ այս փուլում գնալ զիջումների։ Երկրորդ հանգամանքն այն է, որ թուրքական կողմի համար Գերմանիան կորցրել է վստահությունը որպես միջնորդ հանդես գալու համար, մասնավորապես գերմանական կողմին կողմնակալության մեջ մեղադրել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բուրբոքի Թուրքիա եւ Հունաստան կատարած վերջին այցից հետո։

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը թուլացնելու հարցում հետաքրքրված են նաեւ ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգները։ «Սա այն ժամանակն է, երբ մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն մեր դաշնակիցների, հատկապես ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների միջեւ: Մենք միշտ ափսոսում ենք սադրիչ հայտարարությունների սրումը։ Դաշինքի երկու անդամների միջեւ լարվածությունը, անշուշտ, ոչ մեկին չի օգնում։ Այս կապակցությամբ մենք ողջունում ենք Բրյուսելում վարչապետ Միցոտակիսի դիվանագիտական խորհրդական Աննա-Մարիա Բուրայի եւ Էրդողանի խոսնակ ու գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինի միջեւ վերջերս կայացած հանդիպումը եւ շարունակում ենք խրախուսել այդ քննարկումները բոլոր մակարդակներում»,- ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերն է փոխանցում «DailySabah»-ը։ ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչն էլ ընդգծել է, որ «միջերկրականը կենսական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար»՝ կոչ անելով Հունաստանին եւ Թուրքիային Էգեյան ծովում ցանկացած տարաձայնություն լուծել դիվանագիտական միջոցներով եւ «դաշնակիցների համերաշխության ոգով»:

Ընդգծենք, որ Արեւելյան Միջերկրական ծովի ճգնաժամը բաղկացած է ոչ թե մեկ բաղադրիչից, այլ ներառում է հակասությունների մի ամբողջ համալիր՝ սկսած Կիպրոսի խնդրից, Էգեյան ծովի կղզիների շուրջ ծագած վեճից, ինչպես նաեւ ծովային սահմանների սահմանազատումից եւ Լեւանտի ավազանի հանքավայրերի նկատմամբ վերահսկողության հաստատումից։ Հակամարտության նոր փուլը սկսվել էր 2019 թ. մայիսին, երբ թուրքական «Ֆաթիհ» նավն ապօրինի հորատման աշխատանքներ էր սկսել իրականացնել Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում: Իսկ նույն տարվա հունիսի 20-ին կղզու հյուսիսարեւելյան ափերին էր հասել երկրորդ նավը՝ «Յավուզը»։

Խնդիրների այս ամբողջությունը հազիվ թե առաջիկայում լուծում ստանա, քանի որ Թուրքիայի ծրագրերը չեն համընկնում դրանց լուծման հետ։ Գերտերություն դառնալու մոլուցքով տարված՝ Էրդողանը շարունակելու է սեփական երկրի աշխարհաքաղաքական կշիռը մեծացնելուն ուղղված քայլերը թե դեպի արեւմուտք եւ թե արեւելք ուղղությամբ։ 

Թեգեր: գազԹուրքիաՀունաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Իրանը ձգտում է վերադառնալ «Միջուկային գործարքին»

Իրանը ձգտում է վերադառնալ «Միջուկային գործարքին»

Մի կտրեք եղեւնի…

Մի կտրեք եղեւնի…

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist