Բարև, քաղաք իմ վերածնված,
Բարև, աչքունքով հրաշամանուկ,
Հայացքդ հեռուներին հառած
Այդ ի՞նչ ես երազկոտ դու խորհում…
Նախապապդ Վարարակն է իմաստնացած,
Ազնվականի գենն է քո մեջ դողում…
Ստեփանակերտ իմ բարձունքին թիկնած
Աստղերի մեջ փայլում ես, շողում։
Անցյալդ ձուլվել է թարթիչներիդ,
Սեպագրերն են քարերիդ մեջ խոսում…
Քաղաք իմ, սիրահար` միշտ վարդերիդ,
Քո մասին իմ նոր երգն եմ հյուսում։
Ներկան քո հեքիաթ է փառավոր,
Աղավնիներն են թևածում օրո՜ր-շորոր,
Գալիքդ պայծառ է, լուսավոր,
Քաղաք իմ, որքան եմ ես բախտավոր…