Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ստեփանակերտի համաժողովրդական հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով և Արցախի թեմակալի խոսքով

Դեկտեմբերի 25, 2022
Տարածաշրջան
Ստեփանակերտի համաժողովրդական հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով և Արցախի թեմակալի խոսքով
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
49
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Տերունական աղոթքով ու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքով մեկնարկեց դեկտեմբերի 25-ի համաժողովրդական հանրահավաքը, որին մասնակցում են հազարավոր արցախցիներ՝ տարբեր շրջաններից ու բնակավայրերից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համախմբվելու նպատակն է ցույց տալ միասնականությունն ու վճռականությունը: «Կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք: Սրանով հանդերձ, մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը: Այս նեղությունները հաճախ մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ որոնելու: Այս ամենը ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի, այլ առիթ պետք է տա գործնական ու շոշափելի քայլերի: Հոգևոր իրականության ու մարդկային փորձառության մեջ կան երկու զուգահեռ և փոխկապակցված բանաձև դարձած ճշմարտություններ, որ բավականին արդիական է նաև մեզ համար. առաջինն ասում է՝ փրկիր ինքդ քեզ և քո շուրջը կփրկվեն շատերը, իսկ երկրորդը՝ հաղթիր ինքդ քեզ և քո առաջ կխոնարհվեն բոլորը: Վստահաբար բոլորս էլ մտածում ենք, որ եթե Արցախյան վերջին պատերազմում հաղթած լինեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջև: Բայց, ուզում եմ, որ կարողանանք իրողություններն ավելի խորությամբ քննել և հասկանալ, որ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են՝ մեր մեջ: Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ եսը, նյութապաշտությունը, անձնական շահը և 8-րդ մահացու մեղքը՝ անտարբերությունը դիմացինի և ազգի հանդեպ, որը փչացնում է մեր նկարագիրը, մոռացնում՝ Աստված ու եկեղեցի՝ ներկան համարելով որպես վերջնական և մնայուն մի վիճակ, բոլորը սկսում են աշխարհիկ գանձերը գերադասել երկնայինից: Ահա այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը»,- ընդգծեց Սրբազանը՝ հավելելով, որ աշխարհից մեկուսացած լինելու այս օրը առիթ է ինքնամաքրման ու միասնականության վերականգնման համար:

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հորդորեց իրար ավելի շատ սիրել, ներել ու գնահատել, որովհետև բոլորով են նույն նավի մեջ և բոլորի մտածումներն ու հոգսերը նույնն են: «Արցախի ապագան այսօր դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը և, որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք: Արցախը և ձեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա մեր հոգու և ազգի խղճի զարթուցիչը»,-համոզմունք հայտնեց Թեմակալ առաջնորդը:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից նա կոչ-հորդորով դիմեց նաև մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին. «Արցախն ամեն մի հայի սեփականությունն է, բայց առաջին հերթին կարիքն ունի իր ծոցից ծնված զավակների: Արցախն այսօր իր համար աղոթելուց, արցախցի լինելու համար հպարտանալուց առավել ունի իր բնիկ զավակների ֆիզիկական ներկայության կարիքը: Ուստի, սիրելի՛ արցախցիներ, նայեք ձեր հոգու ներսը, փորձեք հասկանալ, թե Աստծո մոտ ինչ պիտի այս կյանքից շահեք, եթե կորցնեք ձեզ վստահված գանձը՝ ձեր ինքնության հենարանը: Խնդրում եմ և հորդորում՝ վերադարձեք Արցախ և տեր կանգնեք ձեզ վստահված այս սրբազան մասունքին»,-ասաց Արցախի հոգևոր առաջնորդը:

Նա իր խոնարհումն ու աղոթքն է առաքել առ Աստված՝ հերոս նահատակների հիշատակի համար, և երախտիքն ու օրհնությունը բոլոր այն արցախցիներին, որ դժվարություններից հետո էլ կառչած են մնում իրենց արմատներին ու հայրենի հողին: Սրբազանը նաև բարձր գնահատեց Արցախի պետականության գոյաբանական պայքարի այս ընթացքում Արցախի Հանրապետության պետական այրերի նվիրյալ ծառայությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առաքելությունը: Փոխանցել է Ն.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրական օրհնությունն ու եկեղեցու աջակցույունն արցախցու արդար պայքարին:

Թեգեր: անկախությունԱրցախճանաչումճանապարհ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Զարմացնեմ զարմանքդ

Զարմացնեմ զարմանքդ

Աջակցելով հայ ժողովրդին

Աջակցելով հայ ժողովրդին

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist