Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Աջակցելով հայ ժողովրդին

Դեկտեմբերի 26, 2022
Սփյուռք
Աջակցելով հայ ժողովրդին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
380
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մի շարք երկրների շարքում վերջին իրադարձություններին պատշաճ գնահատական տվեց նաեւ Իսպանիան` երկրի հայ համայնքի ակտիվ գործունեության շնորհիվ։ Կոնգրեսի վերջին երկու հայտարարությունները (հոկտեմբերի 6-ի եւ դեկտեմբերի 22-ի)` ի աջակցություն Հայաստանի եւ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, պատասխանն էին իսպանահայ համայնքի դիմումին, որի տակ ստորագրել էին երկրի բոլոր հայկական կազմակերպությունները։

Կոնգրեսի ինստիտուցիոնալ հայտարարություններին հետեւեց Վալենսիայի մարզի Միսլատայի քաղաքապետարանի դեկտեմբերի 23-ի միաձայն հայտարարությունը, որում դատապարտվում է ինչպես Ադրբեջանի ագրեսիան, այնպես էլ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հրահրված Արցախի շրջափակումը։ Հայտարարությսն մեջ նշված է Մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, Բերձորի (Լաչին) միջանցքի փակման հետեւանքով հասունացող հումանիտար աղետի եւ դրանից բխող վտանգների մասին։ Քաղաքապետարանը, իր հերթին, կոչ արեց միջազգային կառույցներին` միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման եւ հումանիտար աղետից խուսափելու համար։

Ինստիտուցիոնալ հայտարարությունը կարդացին քաղխորհրդի բոլոր քաղաքական ուժերի խոսնակները` Մարիա Լուիսա Մարտինես Մորան (Սոցիալիստական կուսակցություն-PSOE), Խայմե Բրոնչուդը (Ժողովրդական կուսակցություն-PP), Ալվարո Գալանը (ՎՈՔՍ-VOX), Խոսե Մարիա Գոնսալեսը (Քաղաքացիական կուսակցություն-Ciudadanos) եւ Խավիեր Խիլը (Կոմպրոմիս-Compromis)։

Նշենք, որ վերջին իրադարձություններին առաջին իսկ ժամերից արձագանքել եւ հայ ժողովրդին իր աջակցությունն է հայտնել «Կոմպրոմիս» կուսակցությունը, որն ի սկզբանե ցանկանում էր նախագիծ ներկայացնել քաղխորհրդին, որտեղ Ադրբեջանը համարվում է որպես ագրեսոր երկիր, իսկ Թուրքիան` այդ երկրի ռազմական եւ ահաբեկչական գործողությունները հովանավորող երկիր։ Սակայն իշխող Սոցիալիստական կուսակցությունը, որը քաղխորհրդում մեծամասնություն է կազմում, նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, որն էլ, իհարկե, պիտի նշանակեր գործընթացի տապալում։ Նշենք նաեւ, որ ներկայացվելիք նախագծին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ էին կողմ քվեարկել։

Այդ իսկ պատճառով եւ, իհարկե, վերոնշյալը հիմք ընդունելով, միմյանց հետ անընդհատ կապի մեջ գտնվող ընդդիմության եւ հայկական կազմակերպության ներկայացուցիչները որոշում են կայացնում` ընդունել իշխանության առաջարկած բանաձեւը, որը նույնպես հասցեական է եւ, որ ամենակարեւորն է ընդունվեց միաձայն։

Հայտարարության ավարտին քաղաքապետ Կառլոս Ֆեռնանդես Բիելսան կարեւորեց տարածաշրջանում խաղաղության ձեռքբերումը եւ, իհարկե, Միսլատայի աջակցությունը հայ ժողովրդին եւ, մասնավորապես, «Արարատ» հայկական միությանը, որի հետ համագործակցությունն արդեն իսկ երկար տարիների է։

Մի կողմ դնելով Իսպանիայի կենտրոնական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինների դիրքորոշումները հայ ժողովրդի եւ, ընդհանրապես, հայկական գործոնի վերաբերյալ (սա առանձին քննարկման նյութ է, որի մասին դեռ կխոսենք)` պետք է նշել, որ երկրի հայ համայնքի կատարած աշխատանքն արժանի է բարձր գնահատանքի եւ որ դեռ բազում մարտահրավերներ կան, որոնք ծառանում են համայնքի առջեւ` պահանջելով լինել ավելի վճռական ու արդյունավետ։

Վերջում նշենք, որ նիստին ներկա էին «Արարատ» հայկական միության անդամները, ովքեր քաղխորհրդի խոսնակների հետ միասին ծածանեցին հայկական եռագույնը Միսլատայի քաղաքապետարանում։

Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար

Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոներին

Համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոներին

«Արցախն արմատն է հայկական աշխարհի»…

«Արցախն արմատն է հայկական աշխարհի»…

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist