«Շոր եւ Շորշոր»՝ 1926 թ. «Պետֆոտոկինո» կինոստուդիայի նկարահանած սեւ-սպիտակ համր գեղարվեստական ֆիլմ։ Այլ անվանումը՝ «Հայկական Պատ եւ Պատաշոն»։ Մուշեղ Բագրատունու համանուն պատմվածքի էկրանավորումը։ Հայկական առաջին կատակերգությունն է։
Համո Բեկնազարյանը սցենարը գրել է մեկ գիշերում, տասնմեկերորդ օրը ֆիլմը նկարահանված էր եւ խմբագրած։ «Շոր եւ Շորշորը» մեծ հաջողություն ուներ Հայաստանում եւ արտասահմանում՝ ստուդիային բերելով «ավելի քան երեք հարյուր հազար շարժակազմի մասհանումներ»։
Դերերում.
-Համբարձում Խաչանյան՝ Շոր
-Արամ Ամիրբեկյան՝ Շորշոր
-Նինա Մանուչարյան՝ Եղսո, Շորի կինը
-Երանուհի Ադամյան՝ Հերիքնազ, Շորշորի կինը
-Ավետ Ավետիսյան՝ Վարդան
-Գրիգոր Ավետյան՝ ջրաղացպան
-Բագրատ Մուրադյան՝ Ղուկաս
-Օնիկ Ստեփանյան՝ քյոխվա
-Արկադի Հարությունյան՝ Օհան
-Տիգրան Շամիրխանյան՝ Վահան
-Միքայել Գարագաշ՝ սատանա