Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքական մանեւրներ սիրիական խնդրում

Հունվարի 20, 2023
Միջազգային
Թուրքական մանեւրներ սիրիական խնդրում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
77
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2023 թ. հունիսի նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնի։ Սակայն երկրի տնտեսական ծանր վիճակի՝ բարձր գնաճի ու հասարակության դժգոհության պայմաններում վերընտրվելու հավանականությունը, մեղմ ասած, մեծ չէ։

Ահավասիկ, 2022 թ. նոյեմբերի դրությամբ այս երկրում գնաճը 85 տոկոս էր, սակայն պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ դեկտեմբերի վերջին արդեն 20 տոկոսով նվազել է, մինչդեռ անկախ տնտեսագետների կարծիքով իրական գնաճը դեկտեմբերին եղել է 135 տոկոս։ Թուրքիայում տնտեսական անկումը սկսվել էր դեռեւս 2016-17 թթ., վերլուծաբանները 2018 թ. արտահերթ ընտրությունները պայմանավորում էին նաեւ դրանով։ Ուստի, ինչպես բազմիցս նշել ենք, Էրդողանը ջանքեր է գործադրում հասարակության ուշադրությունը շեղելու արտաքին քաղաքականության ոլորտում ձեռքբերումների ուղղությամբ, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիան Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ արդյունավետ պայքարող քրդական երկու կազմակերպությանը՝ Ժողովրդավարական միությանը (PYD) եւ նրա զինված թեւին՝ Ժողովրդի պաշտպան միավորներին (YPG), Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերին հայտարարելով PKK-ի մասնաճյուղեր, այդ երկրի անվտանգության համար որպես սպառնալիք համարելով, իրեն իրավունք է վերապահում հարձակվել Սիրիայի քրդաբնակ շրջանների վրա։ Առայսօր ցամաքային ուժերով 3 լայնածավալ հարձակումներ է իրականացրել եւ վերահսկողություն սահմանել ռազմավարական նշանակության մի շարք կարեւոր քաղաքների ու բնակավայրերի վրա։

Դեռեւս 2022 թ. ապրիլին Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան նախապատրաստվել է 4-րդ հարձակումն իրականացնել, սակայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեմ լինելու պատճառով դա տեղի չի ունեցել, թեեւ նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի սկզբները նշյալ քրդաբնակ տարածքները Թուրքիայի օդուժի եւ հրետանու թիրախ էին դարձել։ Սիրիայի քրդերի հարցի լուծումը Էրդողանը, ըստ էության, դարձրել է գերնպատակ ու մեծ հույսեր է կապում հարցի լուծման հետ, թերեւս, որպես փրկօղակ ընտրություններում հաջողության հասնելու համար։ Սիրիայի հանդեպ Էրդողանի դիրքորոշման 180 աստիճանով փոփոխությունը եւս միտված է այդ նպատակին։ Փորձագետների կարծիքով՝ Անկարան այդ քայլին է դիմել՝ այլեւս հույս չունենալով հարցը լուծել ռազմական ճանապարհով, ուստի ջանքեր է գործադրում նպատակին հասնել Դամասկոսի հետ համագործակցությամբ, ինչի նախագիծը մշակել է Մոսկվան։

Նշենք, որ այդ նախագծին ի սկզբանե դեմ էին ԱՄՆ-ն ու քրդերը։ Վերջիններս տարբեր առիթներով հայտնել են, թե կողմերի հնարավոր պայմանավորվածության դեպքում տուժող կողմն իրենք են լինելու։ Այսուհանդերձ, ամերիկյան «Քրադլ» (The Cradle) պարբերականը, հենվելով ռուսական աղբյուրների վրա, նշել է, թե Մոսկվայի նախագծով հաշվի է առնված նաեւ քրդերին ինքնավարության որոշ իրավունքներ տալը, որը հեռու է դաշնային կամ համադաշնության սկզբունքներից։ Մյուս կողմից՝ Անկարան պահանջում է, որ եթե քրդական ռազմական կառույցները լուծարվեն եւ միանան Սիրիայի բանակին, ապա նման իրավունք պետք է վերապահվի նաեւ Թուրքիայի հովանու տակ գտնվող ընդդիմության ուժերին, որոնց Սիրիան ահաբեկչական է համարում։ Սա այն դեպքում, երբ Դամասկոսն ի սկզբանե փոխհարաբերությունները բնականոնացնելու համար նախապայմաններ է առաջ քաշել։

Մասնավորապես՝ Սիրիայի հանդեպ թշնամական ու զավթողական գործողությունները դադարեցնել, հեռանալ զավթած տարածքներից եւ վերջ դնել ահաբեկչական խմբերին հովանավորելուն։ Իսկ ընթացիկ տարվա հունվարի 12-ին Ասադը Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպմանը շեշտել է, թե երկու երկրների փոխառնչությունների բարելավումը պայմանավորված է Սիրիայի գրավյալ տարածքներից հեռանալով ու զավթողական քաղաքականությանը վերջ դնելով։ Թուրք-սիրիական բանակցությունների առնչությամբ SDF-ի հրամանատար Մազլում Քոբանին ամերիկյան «Ալ Մոնիտոր» (Al-Monitor) հնգալեզու համացանցային օրաթերթին տված հարցազրույցում շեշտելով, որ Թուրքիայի մեղադրանքները PKK-ի հետ կապ ունենալու վերաբերյալ լիովին անհիմն են, միաժամանակ նշել է, թե բացառված չէ, որ Թուրքիան փետրվարին սկսի պլանավորած հարձակումը՝ առաջին հերթին թիրախ դարձնելով Քոբանի քաղաքը։ Քանի որ հարձակումը քրդերի վրա այն քայլն է, որը թուրք ազգայնականներին կհամախմբի Էրդողանի շուրջը, ուստի այդ վտանգին իրենք լուրջ են վերաբերվում: Ապա հավելել է, որ ԱՄՆ-ը, որպես քրդերի դաշնակից, դեմ է Թուրքիայի հարձակմանը, սակայն եթե դա Թուրքիայի օրակարգում է, նշանակում է՝ այդ ուղղությամբ Վաշինգտոնի ջանքերն անբավարար են։ Ավելին, որոշ վերլուծաբաններ, հաշվի առնելով թուրք-ամերիկյան համատեղ շահերն ու սերտ հարաբերությունները, այդ հարցում նրանց միջեւ փոխհամաձայնությունը չեն բացառում։ Բայց եւ այնպես, պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, թե ԱՄՆ-ը որքանով է շահագրգիռ Էրդողանի վերընտրմամբ։

Մազլում Քոբանին, անդրադառնալով Ռուսաստանի միջնորդական առաքելությանը, նշել է, թե դրա հաջողությանը չի հավատում, որովհետեւ Դամասկոսն առաջ քաշած պահանջներից չի հրաժարվի, մասնավորապես՝ թուրքական ուժերը դուրս բերելուց ու ընդդիմադիր ուժերին հովանավորելուց։ Քոբանին ընդգծել է, որ Դամասկոսը չի ենթարկվի նաեւ քրդական ինքնավարությունը վերջնականապես ոչնչացնելու՝ Թուրքիայի պահանջին, չունի դրա անհրաժեշտ գործիքակազմը, չկան նաեւ նպաստավոր պայմաններ։ Նշենք նաեւ, որ հունվարի 14-ին Էրդողանի խոսնակը հայտարարել է, թե ցանկացած պահի հնարավոր է, որ սկսվեն Թուրքիայի ցամաքային ուժերի ռազմական գործողությունները Սիրիայում։ Հատկանշական են նաեւ թուրք փորձագետների տեսակետները, որոնք, գլխավորապես արդարացնելով այդ քայլը՝ դա խիստ կարեւորում են նաեւ Էրդողանի վերընտրվելու տեսանկյունից։ Այլ կերպ ասած՝ այդ վտանգը մինչեւ ընտրությունները կախված է մնալու քրդերի գլխներին։

Թեգեր: PKKԹուրքիաՍիրիա
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Իմաստուն ձոն

Իմաստուն ձոն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist