Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Չվտանգենք էներգետիկ անվտանգությունը

Մեր առջեւ ծառացած մարտահրավերներին եւս մեկը չավելացնելու համար

Հունվարի 25, 2023
Հանրապետություն
Չվտանգենք էներգետիկ անվտանգությունը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
255
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եթե հակիրճ բնութագրելու լինենք գոնե վերջին երկու տասնամյակում Եվրամիության եւ Ռուսաստանի էներգետիկ հարաբերությունները, ապա պատկերը հետեւյալն էր՝ մեկը մյուսից կախված, եւ երկու կողմերն էլ անընդհատ փորձել են նվազեցնել այդ կախվածությունը։ ԵՄ-ի՝ ռուսական կողմից կախվածությունը ռեսուրսային է, ռուսական կողմի՝ ԵՄ-ից կախվածությունը՝ եկամտային։ Տարիներ շարունակ Եվրոպան փորձել է նվազեցնել իր ներմուծման, Ռուսաստանը՝ արտահանման կախվածությունը։ Դրա համար Եվրոպան կառուցեց խողովակաշարեր, որոնք էներգակիրներ կմատակարարեին Եվրոպա (Ադրբեջանից, Ղազախստանից)՝ շրջանցելով ռուսական «թաթը»։ Ռուսաստանը քայլեր ձեռնարկեց դիվերսիֆիկացնելու իր արտահանման շուկաները (Չինաստան)։

Ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում Եվրոպա-Ռուսաստան էներգետիկ դիվանագիտության օրակարգից նուրբ գծերը դուրս եկան։ Փոխադարձ մեղադրանքներով սկսեցին պատճառահետեւանքային կապերից խոսել։ ԱՄՆ-ն ու եվրոպական կողմերը սկսեցին հիշել «Սիբիրի ուժը» ու թերագնահատել այն (2019 թ. վերջին Ռուսաստանը շահագործման հանձնեց «Սիբիրի ուժի» առաջին գազատարը Արեւելյան Սիբիրից դեպի Չինաստան,- Ա. Մ.), քննադատեցին, որ Ռուսաստանը Ուկրաինա մտնելուց ընդամենը 4 օր անց՝ 2022 թ. փետրվարի 28-ին, հայտարարել է գազատարի 2-րդ ճյուղի կառուցման մասին, նեղացան Չինաստանից, որ ռուսական էներգակիրները գնում է զեղչերով ու չի պաշտպանում եվրոպական դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Եվրոպան ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցների փաթեթներ մշակեց իրար հետեւից, Ռուսաստանն ի պատասխան ոչ մի հետքայլ չարեց՝ փոխարենն ավելի կոշտացնելով տնտեսական մեխանիզմները։ Հետեւանքը եղավ պարենային ու էներգետիկ շուկայում համաշխարհային ճգնաժամը։

ԱՄՆ-ն ու Եվրոպան, որ այդքան հպարտանում էին իրենց ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով, ազգերի ինքնորոշման գաղափարով, բռնապետներին տապալելու ցանկությամբ, հանկարծ դիմեցին ժողովրդավարությունն անարգողների, մարդուն հոշոտող մարդակերների ու բռնապետների օգնությանը։ Այն մարդակերների, որոնք պատմություն չունենալով՝ պատմություն են ստեղծել ազգերին ցեղասպանելով եւ հայ ազգի բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում տեղավորվելով։ Խոսքն այս պարագայում ընդհանրապես թյուրքական կողմի, իսկ մասնավորապես՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին է։ Արեւմուտքի եւ Ռուսաստանի արանքում Թուրքիան դարձավ թելադրող, Ադրբեջանը՝ դաշնակից։ Էներգետիկ-քաղաքական կեղտոտ խաղերը Արեւմուտքին մոռացնել տվեցին, որ Արցախը հայկական հող է, որ Արցախի մեծ մասն օկուպացնելու համար թյուրքական կողմը դիմել է ռազմական հանցագործությունների (թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ զինվորների եւ թե՛ բնության հանդեպ), որ այսօր օկուպացված է 120 հազար հայ։ Եվրոպան հիմա ակնկալիք ունի նաեւ թուրքմենական կողմից, որպեսզի այստեղից գազի մատակարարումները Եվրոպա հասնեն։ Բացի դա, Արեւմուտքն ասում է՝ եթե Չինաստանը ներգրավվի որպես կողմ (գործընկեր կառուցման-շահագործման), ապա ռուսական գազը մասամբ կփոխարինվի թուրքմենականով (հույս ունի նաեւ ադրբեջանական, իսրայելական, ալժիրյան, լիբիական, եգիպտական կողմերից)։

Եվ ահա այս իրավիճակում, երբ Եվրոպան չգիտի, թե ինչպես լրացնի իր շուկայում առաջացած «ռուսական բացը», Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պնդում է, որ Եվրոպային հաջողվել է լիովին հաղթահարել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը։ Այս պարագայում զերծ կմնանք բնութագրելուց, թե քաղաքականությունը աղտոտությունից զատ նաեւ ինչ է ենթադրում, փոխարենը կփորձենք այդ կախվածությունը «հաղթահարելը» իրականության մեջ ներկայացնել (պատճառը՝ ստորեւ)։

Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի էլեկտրացանցերի օպերատորը՝ «National Grid»-ը, այս տարվա հունվարի 23-ից առաջին անգամ սկսել է պարգեւատրել հաճախորդներին՝ իրենց ամենածանրաբեռնված ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու համար («Ռիա նովոստի»)։ Էներգետիկ օպերատորը նշում է, որ գործարկում է այսպես ասած՝ պահանջարկի ճկունության ծառայությունը, բայց դա չի նշանակում, թե էլեկտրամատակարարումը վտանգված է։ Փաստորեն, էլեկտրամատակարարումը վտանգված չէ, բայց ընկերությունը նախատեսում է յուրաքանչյուր խնայված կիլովատ ժամի համար վճարել մինչեւ վեց ֆունտ ստեռլինգ: Ինչեւէ, կախվածությունը հաղթահարված է, բայց Ֆրանսիան ու Գերմանիան վերանայում են իրենց էներգետիկ ոլորտի քաղաքականություն։ Ֆրանսիայում ուրան արտադրող պետական ընկերություն կա, որ նախորդ տարեվերջին քննարկում էր արտադրությունը 50 տոկոսով ավելացնելու հնարավորությունը, որպեսզի նվազեցնի Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը։ Գերմանիան վերանայում է միջուկային էներգետիկայից աստիճանաբար հրաժարվելու ծրագիրը։ Շվեդիան էներգետիկ ընկերություններին գումար է տալիս ճգնաժամին դիմանալու համար։ Գերմանիայում զգուշացնում են, որ ճգնաժամի համապատկերում մինչեւ 2030 թ. աշխատատեղերի կրճատումներ կլինեն՝ թիվը 5 մլն-ի հասցնելով։ Եվ որ էներգետիկ ճգնաժամը բերելու է տնտեսական ու սոցիալական ճգնաժամի։ Եթե այս ամենը կոչվում է «կախվածության հաղթահարում», ուրեմն՝ այո՛, հաղթահարված է։

Հիմա խոսենք այն պատճառից, թե ինչու որոշեցինք էներգետիկ ճգնաժամը «հաղթահարելու» իրական պատկերը ներկայացնել։ Նախ՝ էներգետիկ ճգնաժամերը շուտ չեն հաղթահարվում։ Դրանք քաղաքական ու ենթակառուցվածքային մի ամբողջական համակարգ են։ Եվ եթե Եվրոպայի համար է էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը դարձել օրակարգային ու կենսական, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ կլինի մեր պարագայում, եթե հանկարծ խախտենք մեր էներգահամակարգի տրամաբանությունը։ Առանց այն էլ խնդիրներ արդեն ունենք։

Բանն այն է, որ վերջին երկու տասնամյակում Հայաստանում էներգետիկ անվտանգության ամենացածր մակարդակը գրանցվել է 2021 թ. (ըստ էներգետիկ ինդեքսի)։ Խոսքն այստեղ էլէներգիայի պակասի մասին չէ, այլ՝ հե՛նց էներգահամակարգի ու հե՛նց այդ համակարգի անվտանգության։ Այստեղ պետք է խոսենք ազատականացված շուկայի մասին։ Քավ լիցի, ազատականացումը ինքնին վտանգ չի ենթադրում, բայց ազատականացումը ենթադրում է վտանգային ռիսկեր, եթե  քաղաքականության նպատակ է դրվում շահույթը, ոչ թե համակարգի եւ, ըստ այդմ, երկրի անվտանգությունը։ Տեսեք, միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբ որեւէ շուկայում որեւէ պետություն ուզում է դիրքավորվել, ապա նա կարող է կիրառել դեմպինգային քաղաքականություն (մեկ երկրից մյուսը ապրանքի արտահանումն ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում։ Որոշ դեպքերում այդ գները կարող են լինել արտադրության ծախսերից էլ ցածր։ Դեմպինգին դիմում են խոշոր մոնոպոլիաները՝ մրցակիցներին հեռացնելու եւ արտաքին շուկաներ գրավելու համար,- Ա.Մ.)։

Մի խոսքով՝ եթե մենք որեւէ երկրից ներկրում ենք էժան էլէներգիա, եւ այդ պետությունը ցանկանում է դիրքավորվել մեր շուկայում աշխարհաքաղաքական նկատառումներով, ապա մեզ կարող է կանգնեցնել ոչ միայն էներգետիկ, այլեւ՝ ազգային անվտանգության ռիսկերի առաջ։ Հայաստանը պետք է շատ զգույշ լինի այս հարցերում՝ հետագա լրջագույն մարտահրավերներից խուսափելու համար։ Հիշենք՝ Եվրոպան դիմեց ատոմային էներգետիկայից հրաժարվելու քաղաքականությանը (տարիներ առաջ՝ 2000-ականներին մեզ էլ էր ստիպում, բայց, ի պատիվ մեզ, չհաջողեց)՝ այն համարելով ոչ «կանաչ», հիմա ճիշտ հակառակը՝ համարում է «կանաչ» եւ գնում է «հրաժարվելու քաղաքականությունից» հրաժարման։ Ուրիշի դասերից դաս քաղելով՝ պետք է զգոն լինենք եւ ամրապնդենք մեր էներգահամակարգի անվտանգության դիրքերը՝ առանց այն էլ մեր երկրի առջեւ ծառացած բազում մարտահրավերներին եւս մեկը չավելացնելու նպատակով։

Թեգեր: գազԵՄԵվրոպաԷներգետիկապատերազմՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Այնտեղ, որտեղ արթնանում է հայի ուժեղ ոգին

Այնտեղ, որտեղ արթնանում է հայի ուժեղ ոգին

«Ես ազնվական չեմ, տեր իմ, ես կարող եմ ստել…»

«Ես ազնվական չեմ, տեր իմ, ես կարող եմ ստել…»

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist