Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Փետրվարի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Ես ազնվական չեմ, տեր իմ, ես կարող եմ ստել…»

Հունվարի 25, 2023
Տարածաշրջան
«Ես ազնվական չեմ, տեր իմ, ես կարող եմ ստել…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
141
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսիացի մեծանուն գրող Ալեքսանդր Դյուման այնպիսի գծերով է օժտել իր դրական հերոսներին, որ այսօր էլ նրանք շարունակում են ոգեւորել մարդկանց: Նրանք եզակի են իրենց էությամբ, քաջ են, վեհանձն ու իմաստուն եւ նույնիսկ թշնամու սրից ընկնելիս, ինչպես Աթոսն է խորհուրդ տալիս Ռաուլին, գոռում են «Կեցցե թագավորը», այլ ոչ թե՝ «Մնաս բարով, կինս»: Որովհետեւ թագավորը պետական իշխանության կրողն էր, եւ նրա մեծարումը համահունչ էր պետության փառաբանմանը: Թագավորը նաեւ երկրի առաջին ազնվականն էր…

Իսկ ֆրանսիական ազնվականները, որ պատասխանատու էին երկրի ապագայի համար, չէին ստում: Նույնիսկ մահվան սպառնալիքը նրանց չէր կարող ստիպել ստել, որովհետեւ կեղծիքն անհարիր էր ազնվականի էությանը: Ոչ թե սոսկ քաջագործություններն էին նրան վեր բարձրացնում մարդկանց շարքում, այլեւ հավատարմությունը ճշմարտությանը, այսինքն՝ ազնվականի կոչմանը…

Հունվարի 18-ին մեր դաշնակից պետության արտգործնախարարը հայտարարեց, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը մոտ ժամանակներս կլուծվի: «Երեկ կամ նախանցյալ օրը տեղի է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորակազմի հրամանատարության մասնակցությամբ: Կարծում եմ՝ հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի»,- նշել է նա:

Այդ հայտարարությունից մեկ շաբաթ է անցել, եւ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակված մնալ: Դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, փաստորեն, ստել է՝ խոսելով հարցի կարգավորման առաջիկա հնարավորության մասին: Ստել է՝ իրեն դուրս դնելով ազնվականների շարքից, խաղարկելով 120 հազար արցախցիների հույսը: Եվ դա հիշեցնում է եւս մեկ դրվագ Ալեքսանդր Դյումայի հերոսների երկխոսությունից: «Ես ազնվական չեմ, տեր իմ, ես կարող եմ ստել…»,- Դ’Արտանյանին ասում էր ծառան՝ Պլանշեն, որ իր տիրոջ պես ճարպիկ էր, բայց «զրկված» չէր ստելու «իրավունքից»:

Դիվանագետը հիշեցրել է նաեւ, որ նախօրեին շփվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: «Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, այժմ մեր զինվորականները ուսումնասիրում են դրանք, որ հայկական կողմն այդ միջանցքով ականներ է տեղափոխել, հետո այդ ականներն օգտագործվել են, որպեսզի, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, ականապատվեն ադրբեջանցիների դիրքերին հարող տարածքները: Այնտեղ փոխադարձ մեղադրանքները շատ են»,- նշել է նա:

Եթե եռակողմ պայմանավորվածության համաձայն՝ այդ ճանապարհը վերահսկվում է խաղաղապահների կողմից, ապա ինչպես է հնարավոր ականներ տեղափոխել Արցախ առանց նրանց համաձայնության կամ գոնե իմացության: Այսպիսի էժան ստի տարածումը միայն մեկ նպատակ ունի՝ նոր ուժեր նետել այդ տարածք ցանկացած գնով՝ անկախ նրանից, թե հանուն դրա ինչն է օգտագործվում՝ այսպիսի խոչընդո՞տը, ՀԱՊԿ-ի զորավարժությո՞ւնը, թե՞ արտգործնախարարի արժանապատվությունը:

Ճարպիկ Պլանշեն, ի վերջո, առեւտրական դարձավ, որովհետեւ հանգիստ կարող էր ստել: Հավանաբար, դիվանագիտության մեջ ու ռազմական հակամարտություններում ազնվականները վերացան միայն այն պատճառով, որ քաղաքական հարաբերություններն էլ վերածվեցին առեւտրի…

Մի օր ազնվական Աթոսը ձեռք մեկնեց Պլանշեին: Դա մեծ պատիվ էր վերջինիս համար, բայց զարմացած Արամիսին Աթոսն իր քայլը բացատրեց միայն մեկ փաստարկով. «Նա նորություն հաղորդեց իմ որդու մասին…»:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախխաղաղապահ ուժերՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Թակարդում՝ երկու ոտքով

Թակարդում՝ երկու ոտքով

Փետրվարի 1, 2023
Ադրբեջանի «բնապահպանական» օրակարգը սպառվել է

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Փետրվարի 1, 2023

Տարածաշրջանի կայունությունը խիստ կարեւոր է

Հարձակում Իրանի վրա՝ «առանց հարձակվողի»

Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Կեղծիքների մի ամբողջ «փունջ»

Արցախյան արջը պակաս արժեք չունի…

Հաջորդ Հոդվածը
Զգայուն հարց Թեհրանի համար

Զգայուն հարց Թեհրանի համար

Մեր մեծերի արժանի հետնորդը

Մեր մեծերի արժանի հետնորդը

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Մոմավառություն եւ միասնական աղոթք

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist