Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Փոփոխություններ գյուղապահովագրության ոլորտում

Հունվարի 27, 2023
Հանրապետություն
Փոփոխություններ գյուղապահովագրության ոլորտում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
110
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության 2019 թ. հոկտեմբերի 24-ի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1485-Լ որոշման մեջ գործադիրի երեկվա նիստում փոփոխություններ ու լրացումներ արվեցին։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ըստ էկոնոմիկայի նախարարության (տեղեկությունը բացառապես պատկան այս կառույցինն է)` փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով որոշ  դրույթների փոփոխությունն է, ծրագրի գործողության ժամկետի, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հեկտարին համապատասխան ապահովագրված ծածկույթի համար կիրառվող ոչ պայմանական չհատուցվող գումարի դրույթի հստակեցումը։

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2019 թ.՝  երկու մշակաբույսի ապահովագրությամբ։ Ներկայումս ապահովագրվում են մեկ տասնյակից ավելի մշակաբույսեր՝ գարնանային ցրտահարության, երաշտի, կարկուտի եւ հրդեհի ռիսկերից։ 2022 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 5091 ապահովագրության պայմանագիր՝ 6444 հեկտար ընդհանուր մակերեսով տարածքի համար։ Համախառն ապահովագրավճարը կազմել է 866.3 մլն դրամ։ 2022 թ. ապահովագրական պատահարների հետեւանքով ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվել է 2167 ապահովագրական հատուցում՝ շուրջ 1.32 մլրդ դրամի չափով:

Դարձյալ ըստ էկոնոմիկայի նախարարության` ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով պայմանավորված` առաջացել է գործընթացը որոշակի կարգավորելու անհրաժեշտություն՝ կապված ծրագրի գործողության ժամկետի, ապահովագրական ընկերությունների ոչ շահութաբեր աշխատանքի հետ, ինչն էլ կարող է խոչընդոտ լինել ծրագրի հետագա ընթացքի համար։ Փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն նպաստել փորձնական ծրագրի հաջող իրականացմանը՝ հստակեցնելով սուբսիդավորման գործընթացում մոնիթորինգի իրականացումը, միաժամանակ հանվել է ապահովագրական ընկերությունների կողմից կիրառվող ապահովագրության ոչ պայմանական չհատուցվող գումարի կոնկրետ չափը։ Սա յուրաքանչյուր գյուղատնտեսական տարվա համար կսահմանվի «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» ՀԿ խորհրդի կողմից։

«Վերոնշյալ կարգավորումները կհստակեցնեն փորձնական ծրագրի իրականացման գործընթացը, ինչը պայմանավորված է նաեւ ապահովագրական ընկերությունների եւ վերաապահովագրող կազմակերպության համար գործընթացի ոչ եկամտաբեր լինելու հանգամանքով, ինչը կարող է հանգեցնել ապահովագրական ընկերությունների ծրագրին մասնակցելուց հրաժարվելուն։ Խնդիրը կարող է բացասաբար անդրադառնալ փորձնական ծրագրի իրականացման եւ հանրապետությունում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական համակարգի ներդրման գործընթացի վրա»,- նշում է պատկան կառույցը։

Միաժամանակ 2023 թ. պետբյուջեում ներառված է «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KFW) հետ համատեղ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» միջոցառումը։ Ծրագրի իրականացման ժամկետը 2025 թ. ներառյալ է, ընդ որում՝ ծրագիրը կիրականացվի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված լինելու դեպքում։

Նշվում է, թե ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նպատակ է դրվել առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, ստեղծել նախադրյալներ կենդանիների ապահովագրության ներդրման համար։

Թեգեր: ապահովագրությունգյուղատնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Գալիք ցնցումներին դիմակայելու հավաքական ուժ

Գալիք ցնցումներին դիմակայելու հավաքական ուժ

«Ղուրանի այրումը՝ երրորդ կողմի սադրանք»

«Ղուրանի այրումը՝ երրորդ կողմի սադրանք»

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist