-1885 թ. հունվարի 28-ին ծնվել է Վահան Տերյանը՝ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու եւ հասարակական-քաղաքական գործիչ (վախճ.՝ 1920 թ.):
-1905 թ. հունվարի 28-ին ծնվել է Լյութեր Ջորջ Սիմջյանը՝ ամերիկահայ գյուտարար (վախճ.՝ 1997 թ.):
-1957 թ. հունվարի 28-ին ծնվել է Նիկոլա Սարկոզին՝ 2007-2012 թթ. Ֆրանսիայի 23-րդ նախագահը, պետական եւ քաղաքական գործիչ։ Որպես նախագահ՝ ի պաշտոնե համարվում էր Անդորրայի իշխան եւ Պատվավոր Լեգեոնի շքանշանի գրոսմայստեր։
-1996 թ. հունվարի 28-ին մահացել է Իոսիֆ Բրոդսկին՝ ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ։ 1987 թ. արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Բրոդսկին բանաստեղծել է ռուսերենով, բայց էսսեները հեղինակել է անգլերենով (ծնվ.՝ 1940 թ.):