-1872 թ. փետրվարի 9-ին ծնվել է Արմեն Գարոն՝ հայ քաղաքական եւ ռազմական գործիչ:
-1881 թ. փետրվարի 9-ին մահացել է Ֆեոդոր Դոստոեւսկին՝ ռուս մեծ գրող, գրականագետ, մտածող, փիլիսոփա, հրապարակախոս։ Դոստոեւսկին ռուս գրականության դասականներից է եւ համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը։ Դոստոեւսկու ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում համաշխարհային գրականության գանձարանում։ «Կարամազով եղբայրները» համարվում է բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերից մեկը։ 1877-ից՝ Պետերբուրգի ԳԱ թղթակից-անդամ (ծնվ.՝ 1821 թ.):
-1885 թ. փետրվարի 9-ին ծնվել է Վահան Տերյանը՝ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու եւ հասարակական-քաղաքական գործիչ (մահ.՝ 1920 թ.):
-1885 թ. փետրվարի 9-ին ծնվել է Ալբան Բերգը՝ ավստրիացի երգահան (մահ.՝ 1935 թ.):
-1886 թ. փետրվարի 9-ին ծնվել է Ալեքսանդր Մյասնիկյանը՝ հայ քաղաքական, հասարակական գործիչ (մահ.՝ 1925 թ.)։
-1903 թ. փետրվարի 9-ին ծնվել է Վազգեն Շուշանյանը՝ հայ գրող (վախճ.՝ 1941 թ.):
-1984 թ. փետրվարի 9-ին մահացել է Յուրի Անդրոպովը՝ սովետական քաղաքական գործիչ (ծնվ.՝ 1914 թ.):