Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Դեպի Արեւմուտք՝ Ուկրաինայի միջոցով

Իսլամականները փախստականների անվան տակ ներթափանցում են Եվրոպա

Փետրվարի 16, 2023
Միջազգային
Դեպի Արեւմուտք՝ Ուկրաինայի միջոցով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
86
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպայում վախենում են, որ Սիրիայի ջիհադականներն աննկատ կներթափանցեն Հին մայրցամաք: Այս մասին գրում է չեխական «iDNES»-ը: Այս անհանգստությունը հիմք ունի. նման օրինակներ արդեն կան: Ջիհադականները կռվում են Ուկրաինայում եւ այդ երկրի քաղաքացիություն ունեն, ինչի շնորհիվ հանգիստ կարող են հատել սահմանն այն ուկրաինացիների հետ միասին, ովքեր ձգտում են հակամարտությունից թաքնվել Արեւմուտքում:

Բացառված չէ, որ որոշակի, այդ թվում՝ ահաբեկչական ուժեր կան այսպիսի ներթափանցման հետեւում, եւ Սիրիայի ջիհադականները հենց Եվրոպա անցնելու համար են մեկնում Ուկրաինա՝ իրենց քայլը բացատրելով իբր Ռուսաստանի դեմ պատերազմելու նպատակով: Դա սոսկ արտաքին ձեւն է, իսկ նպատակը Եվրոպան է, որի իսլամացման ծրագրերի հետեւում թաքնված են հայտնի ծայրահեղական ուժեր, ինչպես նաեւ պետություններ, որոնք սատարում են նույն այդ ուժերին: Ուշագրավ է, որ իրենց նպատակին հասնելու համար նրանք օգտագործում են Ուկրաինայի անունը, ինչը վերջնարդյունքում Եվրոպայում ատելություն է սերմանելու Ուկրաինայի հանդեպ:

Ինչեւէ, եթե դատենք՝ ելնելով արտաքին ձեւից, ապա պետք է արձանագրենք, որ Սիրիայի տասնյակ ջիհադականներ կռվում են ուկրաինական կողմում: Նրանցից շատերն արդեն ուկրաինական քաղաքացիություն ունեն: Հիմա նրանք կարող են միանալ ուկրաինացիներին, անցնել Եվրոպա ու ապաստան խնդրել: Բայց, կարելի է ասել, այդ վտանգը լիովին ընկալվում է համապատասխան մարմինների կողմից. եվրոպական պետությունների հատուկ ծառայությունները պարզապես զտում են սահմանը հատած մարդկանց:

Սլովակիայում արդեն ձերբակալել են առաջին մարդուն, ով կապ ունի ահաբեկչական գործողությունների հետ եւ այդ երկիր է անցել Ուկրաինայից: Ուկրաինայում Սիրիայից ջիհադիստ մարտիկների հայտնվելու մասին տեղեկությունն առաջին անգամ հրապարակել են թվիթերյան ջիհադական կամ, այսպես ասած, ջիհադամետ էջերը՝ դա հաստատելով լուսանկարներով։ Այսպես՝ համացանցում, օրինակ, հայտնվել են սիրիական նախկին էմիր Աբդուլլահ-Հաքիմ Շիշանիի լուսանկարները։ Նա նշանակվել է ռուսների դեմ կռվող «Իչկերիա» (Չեչնիա) ջոկատի հրամանատար։

Մյուս հրամանատարների հետ հանդիպումները նաեւ տեսանկարահանվել են, որոնք հասանելի են յութուբյան ալիքում։ Սիրիացի մարտիկը նկարահանվել է չճանաչված Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախկին վարչապետ Ահմեդ Զաքաեւի հետ: Նրանցից ոմանք հայտարարում են, որ հեղափոխականների կողքին կռվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ։

«Մեզ դա հայտնի է, բայց շատ դժվար է հավատալ դրան: Այդ հարցով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները: Իհարկե, ճիշտ է, որ մեզ մոտ էլ չեչենական ծայրահեղականության դեպքեր կան, որոնց կողմնակիցներն այժմ կռվում են Ուկրաինայի մարտական ջոկատներում»,- ասել է Բռնոյի Մասարիկի անվան համալսարանի էքստրեմիզմի գծով մասնագետ Միրոսլավ Մարեշը:

«Անկասկած, ծայրահեղական մահմեդականներից ինչ-որ մեկը կարող է հասնել մեր երկիր: Այստեղ դեր է կատարում նաեւ Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» պարտության գործոնը»,- ավելացրել է Միրոսլավ Մարեշը:

Սլովակիան «Ինտերպոլին» է տրամադրել ահաբեկչության մեջ մեղադրվող տղամարդու անհատական տվյալները, իսկ «Ինտերպոլը» որոնում է Սիրիայից Եվրոպա ուղեւորված ծայրահեղականներին: «Ըստ առկա տեղեկատվության՝ մի քանի օր առաջ անլեգալ միգրանտների շրջանում հայտնաբերվեց ահաբեկչական խմբավորման անդամ Իբրահիմ Ա.-ն»,- անցած տարվա վերջին հայտարարել է սլովակ պատգամավոր Շուտայ Էշտոկը:

Հարկ է նշել, որ իսլամականներն աստիճանաբար եւ աննկատ են ներթափանցում Արեւմուտք: «Հիմա բոլորը վախենում են, որ իսլամականները, ովքեր կռվում են Ուկրաինայում, իրենց կանանց ու երեխաներին ուղարկում են Եվրոպա: Հարց է, թե ինչ կլինի, երբ զինված հակամարտությունը հասնի պատային կետի, իսկ նրանք արդեն ուկրաինական անձնագիր կունենան եւ կկարողանան ճանապարհ ընկնել»,-«iDNES»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչը:

Կարծիք կա, որ ջիհադականներն Ուկրաինայում կարող են կռվել միայն նրա համար, որ հետո կարողանան «անհետանալ» ուկրաինացիների մեջ: Եվ չնայած Ուկրաինան Եվրամիության անդամ չէ, եւ նրա քաղաքացիների համար այնքան էլ հեշտ չէ հանգիստ տեղաշարժվել Եվրոպայի տարածքում, միեւնույն է, ջիհադականների համար նոր հնարավորություններ են բացվում:

Չեխիայի Հանրապետության ոստիկանությունն ու Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը ստուգում են այն մարդկանց մասին տեղեկությունները, որոնք երկիր են ժամանում Ուկրաինայից: «Մեզ մոտ եկողների հարցերով զբաղվում են ոստիկանությունն ու ներքին գործերի նախարարությունը, սակայն մեր Տեղեկատվության եւ անվտանգության BIS ծառայությունն այժմ օգնում է նրանց հիմնական տվյալների ստուգման հարցում: Եթե Սլովակիան ինչ-որ տեղեկատվություն ունի, ապա, անկասկած, դրան մենք էլ ենք տիրապետում: Ինչ վերաբերում է Չեխիայի տարածքում տեղաշարժերին, ապա ներկա պահին նման տվյալներ ես չունեմ»,- «iDNES»-ին ասել է Տեղեկատվության եւ անվտանգության BIS ծառայության մամուլի քարտուղար Լադիսլավ Շտիխը:

Ուկրաինայում նույնիսկ բանակային իմամներ են հայտնվել` հոգեւորականներ մահմեդականների համար, որոնք մասնակցում են զինված հակամարտությանը: «Նրանք հայտնվել են այն ժամանակ, երբ որոշ թաթարներ ցանկություն հայտնեցին կռվել Ռուսաստանի դեմ»,- ասում է Պրահայից մահմեդական Լեոնիդ Կուշնարենկոն, որն ուկրաինական արմատներ ունի եւ գլխավորել է պրահյան մահմեդական համայնքը: «Փախստականների շրջանում ծայրահեղականներին կարելի է ճանաչել  նրանց պահվածքով»,- ավելացրել է նա:

Եվրոպայում շատերն են կոչ անում մոռանալ կոռեկտությունն ու ամեն կերպ դուրս մղել իսլամական ծայրահեղականներին մայրցամաքից: Ըստ նրանց՝ ծայրահեղ իսլամական ահաբեկիչները նման են եսասեր ու արնախում հրեշների, որոնց հնարավոր չէ բարի դարձնել ոչ հյուրասիրությամբ եւ ոչ էլ հանդուրժողականությամբ. նրանք Արեւմուտքին միշտ թշնամի կհամարեն: Եվ չարժե հարց հնչեցնել, թե ինչու է հրեշը հարձակվում: Դա նրա բնույթն է: Նրա բնավորությունը նախանձ է, ատելություն, թշնամանք ու քաղց: Դու փախչում ես, փորձում ես համոզել, մեռած ես ձեւանում, բայց այդ ամենը նշանակություն չունի: Նրա անունը սարսափ է, եւ դու նրա զոհն ես: Եվրոպան արդեն հասկանում է դա…

Թեգեր: ԻսլամՈւկրաինապատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Եթե ոչ ցանկալի, ապա՝ գոնե արդյունավետ

Եթե ոչ ցանկալի, ապա՝ գոնե արդյունավետ

«Մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել եւ մնում է հայ մարդը…»

«Մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել եւ մնում է հայ մարդը…»

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist