«Հյուսիսային ծիածան»՝ 1960 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ։ 19-րդ դարասկզբի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուս գրող եւ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը Թեհրանում խաղաղասիրական գործունեություն է ծավալում։ Հայերին օգնելու գրողի փորձերը, ի վերջո, նրա բռնի մահվան պատճառ են դառնում. պարսիկ մոլեռանդները սպանում են Գրիբոյեդովին, սակայն նրա կազմած խաղաղության պայմանագրի շնորհիվ հայրենիք են վերադառնում ֆիլմի հերոսներ Մանուշակն ու Վարդանիկը, որոնք գերության էին տարվել Պարսկաստան։
Ֆիլմում հնչում են Գեղամ Սարյանի, Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Գրիբոյեդովի բանաստեղծությունները։
Դերերում.
-Գրիբոյեդով՝ Լեւ Ֆրիչինսկի
-Ներսես եպիսկոպոս՝ Հրաչյա Ներսիսյան
-Վարդան՝ Միքայել Հարությունյան
-Խաչատուր Աբովյան՝ Ա. Սողոմոնյան
-գեներալ Պասկեւիչ՝ Վլադիմիր Բալաշով
-գեներալ Կրասովսկի՝ Անդրեյ Սմիռնով
-Աբբաս Միրզա՝ Բաբկեն Ներսիսյան
-Ալլայար-խան՝ Գուրգեն Ջանիբեկյան
-Հասան խան՝ Անդրեյ Ալեքսեեւ
-Նունե՝ Վարդուհի Վարդերեսյան
-Շահիր-Նիյազի՝ Խաչիկ Նազարեթյան
-Մանուշակ՝ Լ. Թումանյան
-գեներալ Երմոլով՝ Նիկոլայ Բարմին
-Պուշչին՝ Ա. Մակշանցեւ
-Լաչինով՝ Օ. Չուբայս
-Մակդոնալդ՝ Յուրի Վաննովսկի
-Օմար աղա՝ Գեւորգ Աշուղյան
-Վարդանիկ՝ Հեղինե Հովհաննիսյան