Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հույս, սեր ու հավատ բոլորիս…

Հունիսի 17, 2021
Սոցիում
Հույս, սեր ու հավատ բոլորիս…
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
387
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմը ոտքի հանեց բոլորին, եւ նվիրումով աշխատեց թիկունքը։ Առավել ծանր էր բժիշկների գործը։ Երեւանի կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում (տնօրեն՝ Տիգրան Վահրամյան) 2020 թ. նոյեմբերի սկզբից վերականգնողական կուրսեր սկսեցին ընդունել պատերազմի ժամանակ վնասվածքներ ստացած զինվորականները։

Նախօրեին ինստիտուտի դահլիճում կայացավ ցերեկույթ-համերգ՝ Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի (տնօրեն՝ Ռուզան Տոնոյան) «Բալասան» խորագրով հեղինակային ծրագրով։ Այն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Ապաքինող մշակույթ» ծրագրի շրջանակներում: Համերգից առաջ զրուցեցինք ինստիտուտի փոխտնօրեն Արմինե Հովակիմյանի եւ կազմակերպչական բաժնի վարիչ Սուրեն Չիչակյանի հետ։ Տեղեկացրեցին՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 750-ից ավելի զինվորականներ են իրենց մոտ վերականգնողական կուրսեր անցել։ Հիմնական մասն ունեցել է ականաբեկորային վիրավորում։ Ինստիտուտի 170 աշխատակիցները գիշեր-ցերեկ աշխատել են լարված, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ ոտքի հանել զինվորներին։ Այդ օրերին բազում բարերարներ են օժանդակել ինստիտուտին՝ դեղորայք, սարքավորումներ եւ այլն։ Բժիշկներ են եկել արտերկրից՝ Ամերիկա, Ֆրանսիա, Շվեդիա, Կանադա։ Բացի հայերից, եղել են նաեւ այլազգի բժիշկներ։ Շատ է կարեւորվել նաեւ հոգեբանների դերը, որոնց կարիքն ունեցել են նաեւ բժիշկները։ Այս պահին էլ հոգեբանները ՊՆ-ի կողմից աշխատում են տեղում։ Բժիշկները շնորհակալ են նաեւ կամավորականներից։ Գոհ են բոլորից, եւ արվածի շնորհիվ այժմ ինստիտուտում վերականգնման կուրս են անցնում ընդամենը 10-ից քիչ ավելի ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ։

Համերգն ավելի շատ նվեր էր ինստիտուտի բուժաշխատողներին, ովքեր, հիրավի, արժանացել են դրան։ Ելույթ ունեցան ճանաչված երգիչներ Արամոն, Դավիթ Ամալյանը, Ալլա Լեւոնյանը, օպերային երգչուհի Մերի Մարտիրոսյանը, ռազմահայրենասիրական երգերի անզուգական կատարող Արման Առաքելյանը։ Ցերեկույթը վարեց ռեժիսոր, հանդիսավար Արսեն Ղազարյանը։ Խոսելով պատերազմի մասին՝ նա կարեւորեց մեր ժողովրդի հոգեւոր արժեքները, որոնց շնորհիվ հայը հաղթահարում է բազում դժվարություններ։ Հանդիպման խորհուրդը ներկայացրեց Խնկո Ապոր անվան գրադարանի գիտական քարտուղար Մադլեն Հովսեփյանը։ Դիմելով ներկաներին՝ ուրախություն հայտնեց, որ զինվորներն այստեղ ստացել են համապատասխան բուժօգնություն։ Նշեց, որ Արցախյան վերջին պատերազմը, բացի մարդկային ու տարածքային կորուստներից, մեծ վնաս հասցրեց նաեւ Արցախի մշակութային արժեքներին։ Նրա առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակ հերոսների հիշատակը։

Անդրադառնալով «Բալասան» ծրագրին՝ ասաց, որ դրա նպատակն է նման միջոցառումներով նպաստել վիրավոր զինվորականների բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը, լինել նրանց, ինչու չէ, նաեւ բուժաշխատողների կողքին։ Կարեւորեց բուժաշխատողների դերը, որ նրանք նույնպես հերոսական աշխատանք են կատարում, անում հնարավորն ու անհնարինը, որպեսզի զինվորը ոտքի կանգնի։ Այնուհետեւ իրենց խոսքն ասացին մշակույթի գործիչները՝ երգիչները։ Արամոն ասաց, որ մեծ սիրով է եկել այստեղ երգելու, եւ նրա կատարմամբ հնչեցին Կ. Օրբելյանի երգերից։

Դավիթ Ամալյանը, ում արվեստագետ որդին՝ Վարդանը, նահատակվեց այս պատերազմում, շնորհակալություն հայտնեց բժիշկներին, որ արել են ամեն ինչ՝ զինվորներին բուժելու համար։ Շնորհակալություն հայտնեց զինվոր-տղաներից, ովքեր իրենց կյանքի գնով երկիրն էին պաշտպանում։ Երգչի կատարումները ոգեւորող էին, զինվորի մասին էին։

Ալլա Լեւոնյանի կատարմամբ «Հայաստան» երգը, որ գրվել է տարիներ առաջ, նաեւ այսօրվա մասին է. «Թող բացվի առավոտը թարմ քեզ համար, Ու թող որ նա բերի իր հետ հույս ու սեր ու հավատ, Հայաստան… Հայաստա՜ն…»։ Ինչ խոսք, այսօր մեր ժողովրդին սեր է պետք, հույս, միասնություն, զինվորին՝ ուժ ու առողջություն, բժշկին՝ հմտություն ու համբերություն։ Արման Առաքելյանի կատարմամբ հնչեցին ռազմահայրենասիրական մի շարք երգեր, սակայն Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի» երգը ոտքի հանեց դահլիճի հանդիսատեսին, շատերի աչքերն էին արցունքոտ։ Երազ երկիրն այսօր վտանգված է։ Օպերային երգչուհի Մ. Մարտիրոսյանի կատարած «Կանչիր, կռունկ» երգը նույնպես համահունչ էր օրվան։ Համերգը եզրափակեց հանդիսավարը՝ Ջիվանու «Իմ համոզմունքը» բանաստեղծությամբ, որը գրված է մոտ 140 տարի առաջ, բայց այսօրվա համար է նաեւ։

Դահլիճում պատահաբար հանդիպեցինք փոխգնդապետ Գարիկ Ավետիսյանին, ում ծանոթ էինք 2019-ից. ծառայում էր Արցախի զորամասերից մեկում՝ հրետանային գումարտակի հրամանատար։ Հայոց բանակի օրը Քաշաթաղի շրջանից մշակութային խմբեր էինք տարել զորամաս, եւ համերգ կայացավ զինվորների համար։ Բարձրացանք նաեւ առաջնագիծ, որտեղ մեր ոգով ուժեղ տղերքն էին։ Արցախյան վերջին պատերազմում վիրավորվել էր Հայոց բանակի փոխգնդապետը, փառք Աստծո, բուժվել է արդեն։ Զրուցեցինք նաեւ զինծառայողներ Դավիթ Գրիգորյանի եւ Ստեփան Համազասպյանի հետ, ովքեր վերականգնողական կուրսեր են անցնում կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։ Գոհ են բուժանձնակազմից, հավատում են՝ առողջացած են շարք վերադառնալու։

Թեգեր: ԱրցախբժիշկԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանՀՀ ԿԳՄՍպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ջրի խնդիրը՝ անվտանգության կարեւորագույն հարց

Ջրի խնդիրը՝ անվտանգության կարեւորագույն հարց

«Ամենալավը հաղթելն է…»

«Ամենալավը հաղթելն է…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist