Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ջրի խնդիրը՝ անվտանգության կարեւորագույն հարց

Հունիսի 17, 2021
Տարածաշրջան
Ջրի խնդիրը՝ անվտանգության կարեւորագույն հարց
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
293
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

21-րդ դարում համամարդկային բնույթ կրող ջրի խնդիրը վերածվել է միջազգային կարեւորագույն հիմնահարցի: ՄԱԿ-ը, դեռեւս անցյալ դարի 80-ականներից, լուրջ ջանքեր է գործադրում այդ խնդրի լուծման եւ արդյունավետ ռազմավարության մշակման ուղղությամբ:

Քաղցրահամ ջրի խնդիրն առավել սրությամբ է ծառացած սակավաջուր տարածաշրջաններում, ինչպիսին է Միջին Արեւելքը, որտեղ վաղուց արդեն սպառնալից բնույթ են կրում ջրի ընդհանուր պաշարների բաշխման շուրջ տարաձայնությունները: ՄԱԿ-ի 2016 թ. զեկուցագրի տվյալներով՝ քաղցրահամ ջրի պաշարների 15-60 տոկոսը Միջին Արեւելքում գոլորշիանում կամ նստվածք է տալիս, որտեղ առկա է նաեւ բնակչության աճի բարձր տոկոս, եւ ջրի ընդհանուր պաշարների բաշխման շուրջ տարաձայնություններ կան, ջրի խնդիրը վերածվել է քաղաքական ու տնտեսական հզոր լծակի: Ավելին, որոշ կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2045 թ. Միջին Արեւելքում ջրի պահանջարկը 60 տոկոսով կավելանա, մինչդեռ, ըստ վերջին ուսումնասիրությունների, մինչեւ 2050 թ. պաշարներն առնվազն 10 տոկոսով առկա պաշարներից պակաս են լինելու։ Հաշվի առնելով հարցի կենսական նշանակությունը՝ բացառված չէ, որ քաղցրահամ ջրի օբյեկտները դառնան ահաբեկիչների (եւ ոչ միայն նրանց) հարձակումների թիրախ, քանի որ ջուրը տարածաշրջանում վերածվել է ազգային անվտանգության խնդրի։ Ահավասիկ, սիրիացի վերլուծաբան Ջումա Մոհամեդը հունիսի 12-ին «Քուրդ պրեսին» տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում ու արեւելքում ջրի սպառնալից վիճակին, շեշտել է, որ Թուրքիան իր «ջրային ահաբեկչությունը» շարունակում է, փակ է պահում Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա։ Նա ընդգծել է, որ Սիրիայի Քրդստանի ջրի հարցը ճգնաժամային է, քանի որ Թուրքիան արդեն ջրի պատերազմ է սկսել եւ ավելի քան 4 ամիս է, ինչ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Եփրատում վայրկյանում 500 խմ-ի փոխարեն ընդամենը 200 խմ է բաց թողնում, ինչի հետեւանքով ջրի մակարդակն իջել, լճացել է ջերմաստիճանի բարձրացման պատճառով, նկատվում է տարբեր վարակիչ հիվանդությունների տարածում։

Բացի այդ, ջրի պակասը հարվածում է գյուղատնտեսությանը, մարդիկ զրկվում են հանապազօրյա հացից եւ, ի վերջո, նաեւ էլեկտրականությունից։ Մոհամեդը շեշտել է, որ Թուրքիայի համար մարդկանց կյանքն արժեք չունի, բնակչությունը հայտնվել է սննդի անվտանգության լուրջ խնդրի առաջ։ Այլ կերպ ասած՝ Անկարան նպատակամղված է քրդերի կյանքը տվյալ տարածքներում անտանելի դարձնելով՝ հարկադրել նրանց լքել իրենց բնակավայրերը։ Այս առնչությամբ հատկանշական է նաեւ փորձագետ, Իրանի ջրի համապարփակ նախագծի նախկին տնօրեն Մոսթաֆա Ֆադայիֆարդի տեսակետը, ով, անդրադառնալով Իրանում երաշտի ու սակավաջրության պատճառներին, խոսել է նաեւ հարեւան երկրների՝ այս ոլորտում գործունեությունների ազդեցությանը, այն է՝ ընդհանուր ջրերի վերահսկողության հարցում չափն անցնելուն։ Նա նշել է, որ Թուրքիայի պահվածքն ընդհանուր ջրային պաշարները յուրացնելու առումով, այլ երկրների հետ համեմատած, առավել անպատկառ ու լկտի է:

Իրանում ջրի խնդիրն այսօր արդեն դարձել է անվտանգության կարեւորագույն հարց, այն խիստ օրակարգային է, քանի որ, ինչպես նշում են իրանյան ԶԼՄ-ները, ընթացիկ տարվա երաշտն աննախադեպ է վերջին 52 տարում։ Ըստ Իրանի երաշտի ճգնաժամի կենտրոնի վերջին զեկուցագրի՝ տեղումները 41,5 տոկոսով նվազել են, մինչդեռ սպառումը 1,2 տոկոսով ավելացել է, ինչն էլ ավելի է իրավիճակը բարդացրել այդ երկրում, որն արդեն իսկ ջրային ճգնաժամ է ապրում:

Աշխարհի ջրային պաշարների կազմակերպության 2019 թ. օգոստոսի «ջրային վտանգների քարտեզում» Իրանը, Կատարից, Իսրայելից ու Լիբանանից հետո, 4-րդ տեղում է հայտնվել, ինչը նշանակում է, թե մոտենում են այն օրվան, երբ սպառվելու է երկրի ջրի ողջ պաշարը: Բնապահպանության հարցերով Իրանի փոխնախագահ Իսա Քյալաթարին հունիսի 7-ին «Isna» գործակալությանը տված հարցազրույցում նախազգուշացրել է Իրանի «ջրային սնանկության» մասին: Նա նշել է, որ երկրի բնակչության շուրջ 70 տոկոսին տարեկան կտրվածքով 700 խմ վերականգնվող ջուր է բաժին հասնում, ինչը նշանակում է, որ երկիրը դեպի «ջրային սնանկացում» է գնում: Նշենք, որ յուրաքանչյուր երկրի ջրային իրավիճակի որոշման համար հիմք են ընդունվում գլխավորապես աշխարհում առավել հին (1989 թ.) ու ընդունված Ֆալկեն Մարկի ցուցանիշները: Ըստ հիշյալ ցուցանիշների՝ այն երկրները, որտեղ յուրաքանչյուր բնակչին տարվա կտրվածքով վերականգնվող ջրից բաժին է ընկնում 1000-1700 խմ, ջրային լարվածության պայմաններում են, իսկ 1000 խմ-ից պակասը սակավաջուր է համարվում, 500 խմ-ից պակասը՝ ճգնաժամային կամ գերսակավաջուր, ինչի հետեւանքով տվյալ երկրները հայտնվելու են լուրջ ճնշումների տակ ու բարդ խնդիրների առաջ: Ինչպես նշում է Ֆադայիֆարդը՝ Իրանում տարեկան 96 միլիարդ խմ ջուր է օգտագործվում, մինչդեռ վերականգնվող ջրի միջին քանակը 90 միլիարդ խմ է, ինչը լրջագույն խնդիր է:

Ստեղծված իրավիճակը մասնագետները պատճառաբանում են ոչ միայն երաշտով ու կլիմայի գլոբալ տաքացմամբ, այլեւ գլխավորապես բնապահպանության եւ ջրի մակերեսային ու ստորգետնյա պաշարների վատ կառավարմամբ՝ առանց բնապահպանական հետեւանքները հաշվի առնելու, հարյուրավոր ՀԵԿ-եր կառուցելով: Բացի այդ, իրականացվում են արդյունաբերական ու տնտեսական խոշոր նախագծեր՝ հաշվի չառնելով ջրի սահմանափակությունը, մասնավորապես՝ այն շրջաններում, որտեղ պաշարները շատ չեն: Ֆադայիֆարդը շեշտում է, որ չնայած վերջին 20 տարվա ընթացքում տեղումները 10 տոկոսով կրճատվել են, սակայն Իրանում ստեղծված ջրի ճգնաժամի պատճառը ոչ սակավաջրությունը եւ ոչ էլ երաշտն է, այլ մակերեսային ու ստորջրյա պաշարների անխնա օգտագործումը, ջրի վատ կառավարումը, ինչը հանգեցրել է հողի խոնավության պակասի: Ավելին՝ նա շեշտել է, որ վերջին 40 տարիներին կառավարություններն, աշխատատեղեր ստեղծելու նպատակով իրականացրել են այնպիսի նախագծեր, որոնցում առանցքային է եղել ջրօգտագործումը: Հավելենք, որ հեռանկարում Իրանը ջրի խնդիրը լուծելու համար նպատակամղված է նաեւ Պարսից ծոցի երկայնքով փոքր միջուկային ռեակտորներով օվկիանոսի ջրի աղազտման կայաններ ստեղծել, սակայն երկրի տնտեսական գերծանր վիճակի պայմանների առկայությամբ այդ մասին նույնիսկ չի խոսվում։

Թեգեր: բնական պաշարներԻրանՄԱԿՄիջին Արեւելքջուր
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Ամենալավը հաղթելն է…»

«Ամենալավը հաղթելն է…»

Արցախի ՊԲ առաքելությունը չպետք է մղվի հետին պլան

Արցախի ՊԲ առաքելությունը չպետք է մղվի հետին պլան

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist