Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Ամենալավը հաղթելն է…»

Համաշխարհային թագի հայոց արքան

Հունիսի 17, 2021
Այլք
«Ամենալավը հաղթելն է…»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
402
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ճիշտ է այն կարծիքը, որ շախմատիստը խաղում է այն խաղաոճով, որն ավելի մոտ է իր էությանը: Ես բնավորությամբ շատ զգույշ եմ եւ տանել չեմ կարողանում այն իրավիճակները, որոնք իրենց մեջ ռիսկ են պարունակում…»:

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայության փառքերից մեկը, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, որ վաստակել էր «Երկաթե Տիգրան» պատվանունը՝ իր անբեկանելի պաշտպանության համար: 1929 թ. Թբիլիսիում սպայի տան բակապան Վարդան Պետրոսյանի ընտանիքում է ծնվել շախմատի ապագա արքան: Վաղ հասակում կորցրել է ծնողներին, մեծացել, դաստիարակվել է ավագ քրոջ՝ Վարդուշի հոգածությամբ: Գումար է վաստակել ինչպես հայրը՝ բակապահությամբ: Շախմատով սկսել է զբաղվել 10-11 տարեկանում՝ հաճախելով Թբիլիսիի պիոներական պալատ՝ դասեր առնելով Արչիլ Էբրալիձեի մոտ: Նրա շախմատային հայացքների ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Արոն Նիմցովիչի «Իմ համակարգը գործնականում» գիրքը եւ Խոսե Ռաուլ Կապաբլանկայի խաղը: Առաջին հաջողություններն արձանագրել է համամիութենական պատանեկան առաջնություններում: Պատանի շախմատիստը 1945 թ. դառնում է Վրաստանի, մեկ տարի անց՝ Հայաստանի չեմպիոն: Սպորտի վարպետի նորման լրացնում է 1947-ին՝ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչում: 1950 թ. տեղափոխվելով Մոսկվա, մասնակցում է մայրաքաղաքի առաջնությանը, հասնում է գերազանց արդյունքների՝ 3-րդ տեղ, 1951 եւ 1954 թթ.՝ 1-ին տեղ: 1951-ի միության առաջնությունում ցուցադրում է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) եւ 1952 թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճում, որտեղ նույնպես նվաճում է նշյալ տեղերը: Այդ ժամանակից սկսած՝ դառնում է աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից: 1953-ին հավակնորդների մրցաշարում գրավում է 5-րդ տեղը: 1955 թ. միջփնջայինում 4-րդն էր, 1958-ին՝ 3-4-րդը, 1962-ին՝ 2-3-րդը:

Շախմատային հորիզոններում Տիգրան Պետրոսյանի նվաճումները տարեցտարի նրան մղում էին դեպի ուղեղային այս սպորտաձեւի Օլիմպոս. 1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ իրավունք է ստանում վիճարկելու աշխարհի չեմպիոնի կոչումը Միխայիլ Բոտվիննիկի հետ: 1963-ին հաղթում է վերջինիս եւ նվաճում աշխարհի չեմպիոնի կոչումը: Հաղթողն ստանում է 2000 ռուբլի, պարտվողը՝ 1200: Մրցախաղի հանդիսավոր փակումից հետո Հայաստանի կոմպոզիտորների միությունը շախմատի հայ տիրակալին է նվիրում «ԳԱԶ-21» ավտոմեքենայի բանալիներ, իսկ հայությունը, որ սրտատրոփ սպասում էր նման հաղթանակի, ցնծում էր աշխարհով մեկ՝ պահն աստեղային էր…

Անցնելու էր երեք տարի, եւ շախմատի արքան մենամարտելով նոր հավակնորդի՝ Բորիս Սպասկու հետ, վերահաստատելու էր ուժեղագույնի իր կոչումը: Դա 1966-ին էր: Իսկ 1969 թ. կրկնակի նվաճած իր թագը զիջելու էր նույն ախոյանին: Այսպես է աշխարհի բանը՝  երեկ՝ դու, այսօր՝ ես, վաղը՝ նա… Կարեւորն այն է, որ մի բուռ հայությունն աշխարհին նաեւ շախմատային արքա էր պարգեւել՝ «Երկաթյա Տիգրանին»… 1971-80 թթ. հանճարեղ շախմատիստը հավակնորդների մրցախաղերում շարունակում է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար, մասնակցում է միջփնջային մրցաշարերի. Բիլ (1976 թ.)՝ 2-4-րդ տեղեր, 1979 թ.՝ Ռիո դե Ժանեյրո՝ 1-3-րդ տեղեր:

Հավելենք եւ այն, որ Տիգրան Պետրոսյանը նախկին միության հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում, 8 անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնություններում: ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել Անգլիայի, Արգենտինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Շվեդիայի, Հարավսլավիայի, այլ երկրների շախմատիստների դեմ: Մասնակցել է 1970 թ. կայացած «դարի մրցախաղին»՝ ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի: Սահմանել է բազմաթիվ ռեկորդներ՝ միութենական վեց առաջնություն անցկացրել է առանց պարտության, շախմատի տասը համաշխարհային օլիմպիադաներում հասել է տպավորիչ արդյունքի՝ 79 հաղթանակ, 50 ոչ ոքի, ընդամենը 1 պարտություն: Հիսուն տարեկանում երկրորդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող (Պորտիշի եւ Հյուբների հետ համատեղ):

Իսկ ինչպե՞ս են բնութագրում Երկաթյա Տիգրանի խաղաոճն այս մարզաձեւի գիտակները. պահպանողական, զգույշ եւ վերին աստիճանի պաշտպանողական: Նրա համար առանցքային էր կանխարգելման գաղափարը: Հարձակվում էր շատ հազվադեպ, միայն այն դեպքում, երբ համոզված էր, որ անվտանգ դիրքում է: Սովորաբար հաղթում էր՝ հետեւողական քայլեր անելով, մինչեւ հակառակորդը սխալ թույլ տար՝ չբացահայտելով իր թույլ կողմերը: Համբերատարությունը եւ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձնում էին դժվար պարտվող ախոյան:

«Ինչն է ավելի լավ՝ գրոհե՞լը, թե՞ հակագրոհելը,- ինքն իրեն հարցրել է շախմատի արքան եւ ինքն էլ պատասխանել.- ամենալավը հաղթելն է…»: Եվ նա հաղթել է, այն էլ՝ որքա՜ն…

Այսօր նրա ծննդյան օրն է: Երախտագիտությամբ հիշենք հայոց պատմության մեջ երկրորդ մեծ Տիգրանին՝ ըղձալով, որ նորօրյա հայ շախմատիստները օրերից մի օր կկրկնեն իրենց հանճարեղ նախորդի սխրանքը՝ բերելով արքայական թագը մեծագործ զավակների երկիր Հայաստան…

Թեգեր: Միխայիլ ԲոտվիննիկՇախմատչեմպիոնՏիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արցախի ՊԲ առաքելությունը չպետք է մղվի հետին պլան

Արցախի ՊԲ առաքելությունը չպետք է մղվի հետին պլան

Հրաժարվելով Արցախից՝ կկորցնենք հայոց պետականությունը

Հրաժարվելով Արցախից՝ կկորցնենք հայոց պետականությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist