«Ճանապարհ դեպի կրկես»՝ 1963 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծված հայկական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Հենրիկ Մալյանն ու Լեւոն Իսահակյանը Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ինքնակենսագրության մոտիվներով։ Վերջինս էլ կատարել է գլխավոր դերը։
Ֆիլմը, որ նկարահանվել է Երեւանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, ով հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետեւ այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի գործերով, իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը որոշում է հեռանալ կրկեսից, գնում է գեղարվեստական տնօրենի աշխատասենյակ, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահայտվում նրա խոսքերին։ Գեղարվեստական տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Հեռանալով տնից՝ Լեոնիդը շրջում է երկրում եւ սկսում նախապատրաստվել իր հաջորդ ելույթին։ Արդյունքում իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին։
Դերերում.
-Լեոնիդ Ենգիբարով՝ Լեոնիդ
-Իրինա Շեստուա՝ Իրա
-Իզաբելլա Դանզաս՝ մայր
-Հայկ Դանզաս՝ հայր
-Վարդուհի Վարդերեսյան՝ Մարո
-Կարպ Խաչվանքյան՝ Աշոտ
-Վլադիմիր Թաթոսով՝ Խաչյան
-Գեն՝ Թարյան
-Ս. Իսահակյան՝ կենդանիներ վարժեցնող
-Բ. Ասատուրյան, Լ. Ասատուրյան՝ երկվորյակ եղբայրներ
Ֆիլմում նկարահանվել է նաեւ հայկական կրկեսի կոլեկտիվը։