Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT. Գաբրիել ՄԱՐՍԵԼ

Մարտի 4, 2023
Այլք
IPSE DIXIT. Գաբրիել ՄԱՐՍԵԼ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
122
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փորձեմ նկարագրել, թե ինչպիսին է այն մարդը, որը զուրկ է գոյաբանական զգացումից, կեցության զգացումից, կամ, ավելի ստույգ՝ որը դադարել է գիտակցել իր այդ զգացումի առկայությունը: Այդպիսին է ընդհանուր առմամբ ժամանակակից մարդը, եւ եթե գոյաբանական պահանջմունքը նրա մեջ դեռ իրեն զգացնում է, ապա միայն խուլ, աղոտ մղումների ձեւով: Կարծում եմ, հոգեվերլուծությունը՝ ավելի խոր եւ դյուրազգաց հոգեվերլուծությունը, քան ներկայում եղածը, կկարողանար բացահայտել այդ զգացումը, չճանաչված պահանջմունքը ճնշելուց առաջացրած կործարարար հետեւանքները….

Մեր օրերում անհատը ինքն իրեն է ընկալում եւ նաեւ այլոց կողմից է ընկալվում որպես լոկ գործառույթների տարրական զուգորդում: Պատմական խորքային պատճառների հետեւանքով, որոնք մեզ լոկ մասամբ են հասանելի, անհատը իջեցվեց մի վիճակի, երբ նա ավելի ու ավելի է իրեն ընկալում որպես գործառույթների միացք. ի լրումն նրա համար անհասկանալի է դրանց աստիճանակարգումը, որն ամենատարբեր մեկնաբանումների առարկա է:

Սկսենք կենսական գործառույթներից. չկա, թերեւս, անհրաժեշտություն հատուկ ցուցադրելու, թե դրանց նսեմացման մեջ ինչ դեր խաղացին, մի կողմից, պատմական մատերիալիզմը, մյուս կողմից՝ ֆրոյդիզմը: Այնուհետեւ, սոցիալական գործառույթները՝ սպառողի գործառույթ, արտադրողի գործառույթ, քաղաքացու գործառույթ եւ այլն:  Սրանց միջեւ տեսականորեն պիտի գտնվեն հոգեբանական գործառույթները, բայց պարզվում է, որ դրանք սովորաբար մեկնաբանվում են կա՛մ կենսական, կա՛մ սոցիալական գործառույթների առնչությամբ, այսինքն՝ դրանց առանձնահատկությունը կասկածի տակ է….

Ես հաճախ եմ ինքս հարց տալիս, թե ինչպիսին կարող է լինել, օրինակ, մետրոյի աշխատակցի կամ տոմսերը դակողի կյանքը կամ ներքին աշխարհը: Խոստովանենք, որ հենց նրա մեջ եւ նրա շրջապատում ամեն ինչ գումարված է միահամուռ մի ջանքի մեջ այդ մարդուն նույնացնելու իր գործառույթի հետ. ես խոսում եմ ոչ միայն նրա՝ որպես մետրոյի աշխատակցի կամ արհմիության անդամի կամ ընտրողի գործառույթի մասին, ես խոսում եմ նրա կենսական գործառույթների մասին: Այստեղ լիովին պարզվում է մի, ըստ էության սարսափելի՝ «ժամանակի օգտագործում» ար-տահայտության իմաստը. որոշակի ժամանակ հատկացված է որոշակի գործառույթների կատարմանը: Քունը նույնպես գործառույթ է, սա պետք է կատարել մյուս գործառույթները կատարելու ունակ լինելու համար: Նույնը ժամանցի, հանգս-տի վերաբերյալ…. Պարզորոշ տեսնում ենք յուրատեսակ կյանքի գրաֆիկ, որի ման-րամասները, իհարկե, տարբերվում են ըստ երկրների, կլիմայի, զբաղմունքի եւ այլն….

Ինչ վերաբերում է մահվանը, ապա նա այստեղ հանդես է գալիս առարկայական գործառության դիրքերից՝ որպես օգտագործման դադարեցում, անպիտանիության արձանագրում, որպես բացարձակ խոտան:

Երեւի կարիք չկա խոսելու հոգին ճմլող թախծի մասին, որ պատճառում է գործառույթի գաղափարի վրա կենտրոնացած այս աշխարհը: Բավական է պատկերացնել թոշակառուի հոգեմորմոք կերպարը, կամ թեկուզ կիրակի օրերը քաղաքում, երբ զբոսնողները կենսաթոշակառուների նույն տպավորությունն են թողնում: Ծիծաղաշարժ  եւ չարագուշակ ինչ-որ մի բան կա այն արտոնությունների մեջ, որոնցից թոշակառուն օգտվում է այսպիսի աշխարհում:

Բայց դիտորդի հոգում թախիծ առաջացնող այս տեսարանը բնավ ամենը չէ. կա նաեւ անհարմարության խուլ, անտանելի մի զգացում, որ զգում է նա, ով հարկադրված է լինում ապրելու այնպես, որ կարծեք իրոք էլ ինքն այլ բան չէ, քան այդ գործառույթները: Եվ անհանգստության այդ տանջալից զգացումը հաստատումն է այն բանի, որ մեր առջեւ մոլորություն է կամ գաղափարական դաժան խաբեություն, որն անպաշտպան ուղեղներում ջանում է արմատավորել ավելի ու ավելի անմարդկային կարգեր եւ փիլիսոփայություն. վերջինս սկզբում ազդում է դրանց ձեւավորման վրա, այնուհետեւ դառնում է դրանց ստրկական պատճենը….

Գործառույթի վրա կենտրոնացած աշխարհում կյանքն անբաժանելի է հիասթափությունից. հիասթափությունը կյանքի ավարտն է, քանի որ իրականում այդ աշխարհը սնամեջ է, փուչ թաղանթ: Եվ եթե կյանքը հակադրվում է հիասթափու-թյանը, ապա միայն այնքանով, որքանով էքզիստենցիայի գոգում, եւ հոգուտ նրա գործում են որոշ ծածուկ ուժեր, որոնք էքզիստենցիան ի վիճակի չէ պատկերացնելու կամ ճանաչելու: Սակայն նրան բնորոշ կուրությունը անխուսափելիորեն հանգեցնում է այդ ուժերի ազդեցության թուլացմանը, ի վերջո՝ զրկում դրանց հենակետից:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Համալսարանական արժեքները՝ կյանքի ուղեկից

Համալսարանական արժեքները՝ կյանքի ուղեկից

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist