Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Մարտի 11, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
111
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Վերցրեք մի որեւէ գործ, ասենք` կենդանիների, ծաղկի կամ հեծանիվների խանութ, պատուհան լվանալու գործ եւ դարձրեք ամենաճշտակատարը, ամենալավ ապրանքավորվածը, ամենաբարձրորակն իր տեսակի մեջ: Դարձրեք այն չափանիշ, որով գնահատվում են մյուս մրցակիցները: Երբ Ֆորդի գովազդը պնդում էր, թե իր մեքենան «Մերսեդես-Բենց»-ի նման անաղմուկ է, ընդամենը համեմատվում էր երբեւէ սարքված ամենակատարյալ մեքենայի հետ: Մի ձգտեք հավասարվել ինչ-որ չափանիշի՝ ինքներդ սահմանեք դա» (Փոլ Հոքեն):

* «Ձեր ձայնը, բառերը, արտասանությունը, այս ամենը ձեւավորում է ձեր խոսքի կերպարը, մի կերպար, որը կարող է նպաստել ձեր ելույթի հաջողությանը գիտաժողովում, գործարքի կնքման ժամանակ կամ ծառայողական առաջխաղացման ընթացքում, կամ էլ, ընդհակառակը, ամեն ինչ փչացնել: Ձեր ձայնը կարող է այնպես ազդել մարդկանց վրա, որ նրանք որոշեն ձեզանից գնել օգտագործված մեքենա, ձեզ հետ գան ճաշելու, վստահեն ձեզ իրենց բիզնեսի կառավարումը, ձեր գործի մեջ ներդրումներ անեն, կամ էլ մտահոգվեն, թե գուցե հարկավոր է ձեզ ավելի լա՞վ ճանաչել: Եթե անգամ դուք իրականում հրաշալի մասնագետ եք, նրանք, թերեւս, չուզենան էլ ձեզ հետ գործ բռնել, եթե դուք քթի մեջ եք խոսում: Տհաճ արտասանությունը կարող է ձեր գործունեությունը դարձնել անարդյունավետ, քանի որ ձեր խոսքային հաղորդումը աղավաղված է հնչում՝ բառերն արտասանելու կերպի եւ հնչերանգի պատճառով» (Ջոն Չեստարա):

* «Գործարար շատ մարդիկ իրենք իրենց վաղաժամ են գերեզման իջեցնում, քանի որ նրանք այդպես էլ չեն կարողանում սովորել պատվիրակելու իրենց պարտականությունները, ձգտում են ամեն ինչ իրենք կատարել: Հետեւանքը. մարդը խեղդվում է մանրամասնությունների հեղեղի մեջ, խառնաշփոթ է տիրում, մշտական շտապողականություն, անհանգստություն, տագնապ եւ լարվածություն: Գիտեմ, դժվար է պատվիրակել պատասխանատվությունը. ինձ համար դա միշտ դժվար, սարսափելի դժվար է եղել: Անձնական փորձով նաեւ գիտեմ, թե ինչ կործանարար բաներ են լինում, երբ պատասխանատվությունը պատվիրակվում է անհամապատասխան մարդկանց: Այդուհանդերձ, որքան էլ դժվար է պատասխանատվության պատվիրակումը, կառավարիչը դա պիտի անի, եթե ուզում է խուսափել անհանգստությունից, լարվածությունից եւ հոգնածությունից:   Այն մարդը, որ ստեղծում է խոշոր ձեռնարկություն, բայց չի կարողանում կազմակերպել դրա գործունեությունը, պատվիրակել պատասխանատվություն եւ իրականացնել վերահսկողություն, սովորաբար հիսունից վաթսուն տարեկան հասակում ձեռք է բերում սրտային ինչ-որ հիվանդություն» (Դեյլ Քառնեգի):

* «Մինչ այժմ մեր ձեռք բերած հաջողությունները արգասիքն են, ըստ էության, տրամաբանական որոշակի շղթայի. քանի որ պետք է աշխատենք, ապա ավելի լավ է աշխատենք խելացի եւ շրջահայեցորեն: Որքան ավելի լավ աշխատենք, այնքան մեզ համար լավ կլինի: Ահա թե ինչ է, ըստ իս, մեզ հրահանգում մարդկային տարրական, առողջ իմաստը» (Հենրի Ֆորդ):

* «Երբ կազմակերպությունը դառնում է իսկապես խոշոր, նրանում անխուսափելիորեն խնդիրներ են առաջանում: Դրանցից է բյուրոկրատացումը, որը կառավարման ամենից չարաղետ թշնամին է: Որտեղ արմատավորվում է բյուրոկրատիան, այնտեղ քայքայվում են հաղորդակցման միջոցները, եւ ցածր մակարդակում հղացած գաղափարը պարզապես լսելի չի դառնում վերին մակարդակի ներկայացուցիչների համար: Իջնում է աշխատանքի արդյունավետությունը: Ղեկավարները մշտապես պետք է զգոն լինեն, որ կազմակերպության մեջ թույլ չտան ձեւայնացման եւ անընկալունակության միտումներ» (Քոնոսքե Մացուսիտա):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ահա նաեւ սա է Շիրազը

Ահա նաեւ սա է Շիրազը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist