Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Մարտի 21, 2023
Սոցիում
Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
485
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»:

Գ. Նժդեհ

Արցախյան առաջին պատերազմի արդյունքում ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, եւ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող 3 վարչական միավորների (Լաչին, Կուբաթլու, Զանգելան) փոխարեն ստեղծվեց Արցախի Հանրապետության ամենամեծ՝ Քաշաթաղի շրջանը, որը ձեւավորվեց պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ աշխարհների Աղահեճք-Քաշաթաղ, Կովսական, Քաշունիք, Հաբանդ, Բերդաձոր, Վայկունիք եւ այլ գավառների տարածքներում։ Քաշաթաղի շրջանն ունի կարեւոր նշանակություն Արցախի լինելիության հարցում, այն աշխարհագրորեն կապում է Արցախը Մայր Հայաստանին։ Հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհել են բազում հայորդիներ, իսկ նրանց կատարած գործը լավագույնս գնահատելու համար պետք է շարունակել ապրել ու շենացնել այն։

Այդ գործը շարունակողներից էին շրջանը վերաբնակեցնող մարդիկ, հատկապես առաջատար մասնագետները, ովքեր կարեւոր դեր ունեցան շրջանի կրթության ոլորտի կայացման հարցում։ Իսկ  որ կրթության ոլորտը հաջողել էր շրջանում, վկայում են այն բոլոր մրցանակները, հաղթանակները, որոնք ունեցել են  թե՛ բազում աշակերտներ, որոնց մեծ մասը դարձան երկրի համար նվիրված մասնագետներ տարբեր բնագավառներում, տղաների մի մասը՝ զինվորականներ, թե՛ մանկավարժները, ովքեր կարողացան լավ սերունդ դաստիարակել՝ չնայած ոչ բարենպաստ պայմաններին։ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմը մեծ հարված էր մեր երկրի համար, եւ կրկին գերության մեջ մնաց Քաշաթաղի շրջանը։ Պատերազմից հետո քաշաթաղցիները վերադարձան նախկին բնակության վայրեր, տեղափոխվեցին Արցախի այլ շրջաններ, ՀՀ տարբեր մարզեր ու Երեւան։  2023 թ. հունվարի 1-ից լուծարվեցին  Քաշաթաղի շրջանի ԿՄՍ բաժնի ենթակայությամբ գործող բոլոր ՊՈԱԿ-ները՝ դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, ինչպես նաեւ՝ շրջվարչակազմի ենթակայությամբ գործող այլ կառույցներ, այդ թվում նաեւ՝ շրջանային «Մերան» պաշտոնաթերթը։

Մարտի 18-ին Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի դահլիճում, Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի (ԿՄՍ) բաժնի վարիչ Վարդուշիկ Մովսիսյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում շրջանի հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների արդեն նախկին տնօրենների ու կրթության բաժնի առաջատար մասնագետների (տեսուչներ) հետ։ Իհարկե՝ տարբեր պատճառներով կային բացակա տնօրեններ, բաժնի աշխատակիցներ։ Հուզումնալից ու կարոտով լի էր կրթության համակարգի աշխատողների հանդիպումը Երեւանում։ Շատերը 2020-ից իրար չէին հանդիպել։ Վ. Մովսիսյանը հանդիպման սկզբում հանդես եկավ բացման  խոսքով, նշեց, որ 13 տարի իրեն բախտ է վիճակվել ղեկավարելու ԱՀ Քաշաթաղի շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժինը, եւ սա իր աշխատանքային գործունեության ընթացքում երբեւէ անցկացրած ամենահուզիչ եւ պատասխանատու հանդիպում-խորհրդակցությունն է, քանզի չափազանց ծանր է Քաշաթաղի շրջանի մասին խոսել  հիշողություններով։ Հատուկ շնորհակալություն հայտնեց թիվ 129 դպրոցի տնօրեն տիկին  Մարտիրոսյանին հանդիպումը  անցկացնելու հարցում աջակցելու համար։ Բացման խոսքին հաջորդեց շնորհակալագրերի հանձնումը շրջանի 53 դպրոցների եւ 4 մանկապարտեզների տնօրեններին, կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի տեսուչներին՝ ի նշան տարիների  ներդրած ավանդի եւ մեծ նվիրումի։

Շրջվարչակազմի աշխատակազմի ԿՄՍ բաժնի ՆԶՊ գծով տեսուչ Վոլոդյա-Արին Գալստյանը, ով Քաշաթաղի շրջան էր տեղափոխվել դեռեւս 1996-ին եւ աշխատել տարբեր դպրոցներում որպես տնօրեն ու ուսուցիչ, իսկ վերջին տարիներին՝ տեսուչ, կարեւորեց հանդիպումը, հպարտությամբ խոսեց հանուն Քաշաթաղի զարգացման կատարած աշխատանքի եւ նվիրվածության մասին։ Նրա առաջարկով 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում եւ դրանից առաջ հայրենիքի համար նահատակված քաշաթաղցիների հիշատակը։ Նա հանդիպման պահը համարեց նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր։ Նույն 1996-ին է Քաշաթաղի շրջան ընտանիքով տեղափոխվել հայրս՝ Զոհրաբ Ըռքոյանը, եւ մինչեւ 2010 թ. օգոստոս աշխատել կրթության բնագավառում՝ առաջատար մասնագետ, այնուհետեւ կրթատեսչական բաժնի վարիչ, վարչության պետի տեղակալ, իսկ մինչ վերջերս՝ շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։ Նա կարեւորեց կրթության բնագավառի ներկայացուցիչների դերը շրջանի կայացման գործում։ Հատկապես անդրադարձավ նույն դպրոցներում կրթություն ու դաստիարակություն ստացած աշակերտների դերին՝ նշելով, որ աշխարհի լավագույն երեխաները մեծացել ու կրթություն են ստացել Քաշաթաղի շրջանում։ Պատմեց՝ ինչ դժվարությամբ են սկզբնական շրջանում կայացել դպրոցները։ Երբ Վ. Մովսիսյանը շնորհակալագիր հանձնեց շրջանի Աղաձորի Հակոբ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Խաչատրյանին, Զ. Ըռքոյանը տեղեկացրեց, որ Հակոբն առաջին դասարանից եղել է իր անունով կոչված դպրոցի աշակերտներից։ Շրջանի դպրոցների միջեւ այն երանելի տարիներին հաճախ էին կազմակերպվում ինտելեկտուալ մրցույթներ, եւ Հակոբենց թիմը, շնորհիվ նրա գիտելիքների, միշտ հաղթում էր կամ արժանանում մրցանակային տեղի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ եւ երկրորդ կուրսից դարձել Հայոց բանակի զինվոր, ծառայում էր հայտնի «Եղնիկներ» զորամասի հետախուզական գումարտակում։ 2015 թ. մարտի 19-ին նրանց դասակը թշնամու դիվերսիոն հատուկ ջոկատայիններին դիմակայելիս ցուցաբերել էր հերոսություն՝ մարտնչելով 4 անգամ ավելի ուժերի դեմ։ Նույն մարտում հերոսաբար նահատակվել էին Հակոբը, նրա 3 ընկերները։

Իր խոսքում ԿՄՍ տեսուչ Սիլվարդ Թամազյանը նույնպես բարձր գնահատեց տնօրենների դերը, որ տարիների ընթացքում մեծ հաջողությունների էր հասնում շրջանի կրթական բնագավառը։ Վան գյուղի դպրոցի տնօրեն Վարդան Վարդանյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Վ. Մովսիսյանին հանդիպման նախաձեռնման եւ տարիների աշխատանքը գնահատելու համար։  Հանդիպման ընթացքում ներկաները ակամայից հիշում էին դեպքեր կապված դպրոցների հետ, հպարտությամբ խոսում աշակերտների հաջողությունների, ուսուցիչների նվիրվածության մասին։  Ցավոք, տարիների  ձեռքբերումներից հետո ունեցանք կորուստներ։ Միայն 44-օրյա պատերազմում շրջանը ունեցել է մոտ 80 զոհ, որոնց մեջ էին նաեւ աշակերտներ, ուսուցիչներ։ Մինչ օրս անհետ կորած են Հակի եւ Հակարիի դպրոցների տնօրեններ Յուրա Պողոսյանը եւ Արսեն Հայրապետյանը։ Այժմ արդեն հիշողություն է Քաշաթաղի շրջանը, որի գոյություն չունենալով ոչ միայն չի լուծվում մեր հայրենիքի մյուս տարածքների անվտանգության ապահովվումը, այլեւ վտանգի առաջ են կանգնում Սյունիքն ու Վայոց ձորը։ Պատճառներն ու խնդիրները կարելի է գտնել ամեն տեղ, սակայն միակ լուծումը կրթությունն ու դաստիարակությունն է, որը պահանջում է ժամանակ, սակայն ճիշտ լինելու դեպքում անպայման կտա իր արդյունքը։

Ես ծնվել եմ 2003 թ. Բերձորում, հաճախել մանկապարտեզ, մինչեւ 2020 թ. 44-օրյա պատերազմը սովորել Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ ստացել եմ լավ կրթություն՝ շնորհիվ իմ ուսուցիչների։ Պատմություն դասավանդել է Վարդուշիկ Մովսիսյանը, ֆիզիկա՝ Անահիտ Քոսակյանը՝ դպրոցի տնօրենը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը եւ արժանացավ շնորհակալագրի։ Տնօրենների շարքում կային արդեն շրջանի դպրոցների շրջանավարտներ։ Աստղիկ Նազարյանն ավարտել է Մշենիի միջնակարգ դպրոցը, ստացել բարձրագույն կրթություն եւ տնօրինում էր հարեւան Արվականի դպրոցը։ Ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմում։ Դրախտաձորի դպրոցի տնօրեն Սվետլանա Խաչատրյանի եղբայրը նույնպես նահատակվեց վերջին պատերազմում։ Շնորհավորելով պարգեւատրվողներին՝ Ս. Խաչատրյանն ասաց. «Ինձ համար հերոսություն է եղել Քաշաթաղի շրջանում գրեթե 8 տարի ապրելն ու դասավանդելը։ Բոլորն են արժանի գնահատանքի. եւ տնօրենները, եւ ոլորտի մասնագետները, ովքեր միշտ աջակցել են ուսուցիչներին»։ Շնորհակալություն հայտնեց ԿՄՍ բաժնի վարիչին՝ մշտապես դպրոցներին աջակցելու համար։

Աղաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անահիտ Նիկողոսյանը, ով այժմ դասավանդում է Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ֆեսբուքյան իր էջում գրել է. «Միշտ հպարտացել եմ մեր դպրոցի թե՛ ուսուցչական անձնակազմով, թե՛ բանիմաց աշակերտներով։ Շնորհակալություն Ձեզ նաեւ, պարոն Ըռքոյան, մշտապես դպրոցներին աջակցելու համար»։ Հանդիպումից հետո բոլորը լուսանկարվեցին, որոշեցին յուրաքանչյուր տարի ինչ-որ մի օր կազմակերպել ընդհանուր հանդիպում, որ կապը միմյանց միջեւ չկտրվի։ Ներկա լինելով նման հանդիպման՝ հիշողությամբ կրկին Բերձոր հասա, որտեղ վերջին անգամ եղել եմ 2022 թ. օգոստոսին՝ մասնակցելով Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում կատարված սուրբ պատարագին՝ երգելով եկեղեցու հոգեւոր երգչախմբում։ Կրկին հիշողությամբ անցա մեր դպրոց բարձրացող 220 աստիճաններով, որոնք 2020-ի ամռանը դպրոցի աշակերտներով նկարազարդեցինք։ Կրկին մտովի մասնակցեցի Քաշաթաղի շրջանի պատմական հուշարձաններ այցի հերթական արշավին, որը կազմակերպում էր հայրս։ Կրկին հիշեցի իմ դասասենյակը, որտեղ անցել է մանկությունս։ Համոզված եմ՝ կգա այդ այցերի իրական օրը։

Գայանե ԸՌՔՈՅԱՆ

ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist