Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Մարտի 23, 2023
Սոցիում
Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
126
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարցը, թե ինչպես գողանալ միլիոնը, նոր չէ: Ամեն անգամ այդ նպատակով նորանոր մեխանիզմներ են ստեղծվում՝ ժամանակի հնարավորություններին եւ պահանջներին համապատասխան: Բայց կա մի մեխանիզմ, որն ամենաանմարդկայինն է, եւ որն անփոփոխ է բոլոր ժամանակներում: Դա պատերազմի մեխանիզմն է:

Պատերազմը գողանում է միլինավոր կյանքեր, ոչնչացնում է միլիոնավոր երազանքներ, մարդկանց ստեղծած՝ միլիոնավոր արժույթներով գնահատվող ունեցվածքը, անպիտան դարձնում բնության միլիոնավոր տարածքներ, միլիոննների հասնող վնաս հասցնում բնությանն ընդհանրապես… Սա երկար շարունակվող շարք է, եւ հատկապես ներկա ժամանակներում միլիոն գողանալու այս տեսակն ահռելի չափեր է ընդունում:

Արդյո՞ք չափազանցություն է միլիոնների մասին խոսելը: Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր հայտնի «Ոսկե ցլիկը» ֆիլմում կոլխոզի նախագահ Նաջարյանն արտահայտվում հարեւան գյուղ տարված իրենց ցլիկի մասին. «Տարա՜ն, է, միլիոնը տարան, միլիոն չէր, է՜, միլիարդ էր…»: Չափազանցնո՞ւմ էր Նաջարյանն իր ցլիկի գինը: Անշուշտ ոչ, որովհետեւ այն իր համար հենց այդ գինն ուներ… Ի՞նչ գին ունեն մարդկության համար պատերազմի հասցրած վնասները՝ միլիոնների՞, միլիարդների՞, տրիլիոնների՞… Սա այն չվերջացող հաշվարկն է, որն անընդհատ ընթացքի մեջ է, որովհետեւ, ցավոք, պատերազմները երբեք չեն ընդհատվում, այլ՝ շարունակվում են այս կամ այն չափով ու ձեւով:

Սակայն պատերազմները միայն վնաս չէ, որ բերում են: Միանշանակ է, որ դրանք գողանում են միլիոնավոր կյանք եւ ունեցվածք, երազ ու երազանք: Բայց նաեւ բոլոր ժամանակներին հատուկ է, որ պատերազմի շնորհիվ ոմանք հսկայական՝ առնվազն միլիոնների օգուտ են ստանում: Որպես կանոն, դրանք չեն լինում այն երկրները, որոնք անմիջապես պատերազմի մեջ են: Բավական է մի հայացք նետել այսօրվա պատերազմներին՝ իրենց եռացող, հանգչող կամ հանգած օջախներով, ու պարզ կդառնա, որ, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմից միլիոնների օգուտ են քաղում ո՛չ Ռուսաստանն ու Ուկրաինան, սիրիական պատերազմից օգուտ է ստանում ո՛չ Սիրիան, որեւէ երկրում ստեպ-ստեպ բռնկվող զինված հակամարտություններից օգուտ է ստանում ո՛չ տվյալ երկիրը: Եվ ամենագլխավորը՝ հայ-ադրբեջանական պատերազմից օգուտ ստացել կամ ստանում են ո՛չ Հայաստանը, Արցախը կամ Ադրբեջանը: Ու կապ չունի, թե որտեղ է ընթացել այդ պատերազմը՝ Արցախի՞ տարածքում, Ադրբեջանի՞ տարածքում, Հայաստանի՞ տարածքում, թե՞ արցախա-ադրբեջանական կամ հայ-ադրբեջանական սահմաններին:

Անթաքույց է, որ աշխարհաքաղաքական շահերի ետեւում մշտապես կան նաեւ այլ շահեր, եւ «ինչպես գողանալ միլիոնը» արտահայտությունը դրա տարողունակ դրսեւորումն է: Մարդկային կյանքերը, մարդկային ունեցվածքը, պետությունների ունեցվածքն ու տարածքը գողացվում են տարաբնույթ շահերի պատճառով, եւ ֆինանսական շահերն այդտեղ վերջինը չեն: Այլապես, օրինակ, ինչպե՞ս պետք է, մեղմ ասած, ապրի, օրինակ, զենքի բիզնեսը: Ռուս-ուկրաինական պատերազմը գործունեության անծայրածիր մայրուղի է բացել համաշխարհային զինարտադրության համար, որի տերերը երջանկությունից հաճույքով շփում են ձեռքերը եւ հրճվում, թե՝ այսինչ մանանա է թափվում իրենց համար երկնքից… Հրճվում են նրանք, ովքեր մի պետության ղեկավարին բարձրաձայն մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ, նրանք, ովքեր մեկ այլ պետության ղեկավարի մեղադրում են պատերազմ սկսելու մեջ, նրանք, ովքեր երրորդին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու ցանկության համար, նրանք, ովքեր, հինգերորդին, վեցերորդին մեղադրում են պատերազմին աջակցելու մեջ, եւ այսպես շարունակ: Մեղադրում ու միեւնույն ժամանակ, մտքում էլ հաշվարկներ են անում, թե քանի միլիոնի, միլիարդի, տրիլիոնի եւ այլնի օգուտ կստանան համաշխարհային զինանոցը գոնե մասամբ համալրելու գործողությունների արդյունքում: Սա մոտավորապես նույնն է, երբ էկոլոգիան վնասող կամ ոչնչացնող ընկերությունները գաղտնի կամ բացահայտ, ուղղակի կամ անուղղակի վճարում են իրենց իսկ դեմ պայքարող կամ «պայքարող» բնապահպանական կազմակերպություններին ու բնապաշտպաններին, եւ շարունակվում է կուշտ գայլերի ու գառների համակեցությունը…

Նույն «Ոսկե ցլիկը» ֆիլմում Նաջարյանն այս կերպ է արթնացնում վարորդին. «Այ տղա, վեր կաց, սրա (քնելու.-Գ. Կ.) ժամանակը չէ, միլիոնը տարան, է՜...»: Այսօր Նաջարյան չկա, որովհետեւ, ըստ ամենայնի, աշխարհի «ասողներին» ձեռնտու է թե՛ պատերազմի, թե՛ դրան առնչվող այլ ճանապարհներով միլիոն գողանալը՝ այդ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Դիլիջանի հիդրոէլեկտրակայան-120

Դիլիջանի հիդրոէլեկտրակայան-120

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Գետաշենի արծիվը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ճերմակ անուրջների կապուտաչյա տղան

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist