Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

Մարտի 23, 2023
Այլք
Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
208
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բժիշկ Աւետիս Ճէպէճեան զաւակն է Այնթապի երեւելիներէն՝ Յովհաննէս Ճէպէճեանի, հայրը՝ բժիշկ Ռոպէրթ Ճէպէճեանի ու մեծ հայրը՝ Դոկտոր Հրայր Ճէպէճեանի: Ծնած է Այնթապ, 1876-ին:

Վկայուած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական դպրոցէն, 1903-ին: Որոշ ատեն Ուրֆայի մէջ ծառայելէ ետք, աշխատանքը շարունակած է Այնթապի Ամերիկեան հիւանդանոցին մէջ։ Մասնագիտանալու եւ յաւելեալ փորձառութիւն ձեռք ձգելու համար, ծառայած է նաեւ Գերմանիոյ եւ Զուիցերիոյ մէջ։ Ծառայած է օսմանեան բանակին մէջ իբրեւ սպայ բժշկապետ, ղրկուած է տարբեր ճակատներ:

Շուրջ 30 հազար հայերու սպանութեան պատճառ դարձած Ատանայի ջարդերուն օրերուն, 1909-ին, իր կինը առաջին զաւկին յղի եղած է: Ճէպէճեան որոշած է վերադառնալ իր ծննդավայրը` Այնթապ, որովհետեւ Օսմանիէի ճամբուն վրայ իր աներոջ սպանութենէն ետք, կացութիւնը իրեն համար սկսած է անտանելի դառնալ:

1914-1919, ան գործած է պարտականութեան եւ պատասխանատուութեան գիտակցութեամբ եւ զինուորականի ու բժիշկի բարոյականութեամբ: Աշխատած է թրքական հիւանդատար նաւու մը վրայ, ուր դարմանած է մալարիայէ վարակուած հազարաւոր բանակայիններ:

Ան գրած է իր օրագրութիւնը, որ կը սկսի 3 նոյեմբեր 1914-ին եւ կը վերջանայ դեկտեմբեր 1919-ին: Ան գրած է հայատառ թրքերէնով: Գիրքը հրատարակուած է Պէյրութ, 1986-ին, հայերէն լեզուով, Վիոլէթ Ճէպէճեան Գրադարանին կողմէ:

Անոր յուշերը այլազան են: Ան գեղեցկօրէն նկարագրած է Արեւմտահայաստանի տարբեր քաղաքները: Յուշերը լեցուն են յուզումով, ցաւով, կարօտով, վախով ու ողբերգութեամբ։ Նկարագրած է Հայոց տեղահանութիւնը, տառապանքը, ջարդերը, այլ խօսքով` ցեղասպանութիւնը: Նկարագրած է ցաւալի տեսարաններ՝ ամէն կողմ գանկեր, ոտքեր եւ ոսկորներ, այլանդակուած մարմիններ: Ականատես եղած է հայկական պարպուած գիւղերու եւ հազարաւոր հայ գաղթականներու վիճակուած տաժանելի պայմաններուն: Հանդիպած է հայու բեկորներու՝ Տիգրանակերտի տարածուն հովիտին մէջ, տեսած է սիրտ ճմլող պատկերներ:

Ապրած է պատերազմի տգեղութիւններն ու արհաւիրքը: Ան նկարագրած է հայուն անսահման վիշտը, որուն պատճառով, երբեմն իր օրագիրը չէ կրցած ամբողջացնել: Ան գրած է. «12 000 գաղթականներ անցան Մարաշի քովէն. անգութ, անհամար տեսարաններ ու նկարագրութիւններ. այդ պատճառով ալ սիրտ չունեցայ օրագիրս շարունակելու: Խապուզէ հայկական գիւղը՝ ամբողջովին պարպուած… մնացած էին հինգ ընտանիքներ միայն, որոնց այցելեցի։ Երկրորդ հանգրուանը եղաւ Կլուշկերտ անուն հայկական ուրիշ գիւղ մը։ Այս կողմերը հարիւրաւոր նման հայկական գիւղեր կան, բոլորը դատարկ, բնակչութիւնը տեղահան։ Կլուշկերտէն ելլելով, հասանք Բալուէն մէկ ու կէս ժամ հեռաւորութեան վրայ Խօշմաթ հայկական գիւղը, ուր սկսանք հաստատուիլ։ Երեք հարիւր տուն գիւղին մէջ մնացած էին չորս կամ հինգ ընտանիքներ։ Քիւրտ տարագիրներ փլած էին բոլոր տուները»:

Բժիշկ Աւետիս Ճէպէճեան Ա. Աշխարհամարտին արձանագրուած բազմաթիւ վիրաւորները դարմանելուն ժամանակ լսած է, որ իր ազգականները սպաննուած են: Իր եղբայրը` Գրիգորը Սուրիա աքսորուած է եւ պատերազմէն ետք անկարող եղած է վերադառնալ:

Աւետիս հետեւած է իր հարազատներու գողգոթային ու ապրած է անոնց ողբերգութիւնները: Ան իմանալով իր աներձագին՝ վերապատուելի Տիգրան Գունտագճեանին վախճանումը, իր քրոջը՝ Նոյեմիին սուրիական անապատ քշուած ըլլալը ու անոր երկու զաւակներուն՝ Գէորգին ու Կարապետին մահը, շատ տխրած է ու մատնուած է հոգեկան փլուզումի:

Ան սիրած է բնութիւնը եւ անոր գեղեցկութիւնը։ Հիացումով գրած է Արարատ լերան մասին՝ «Մասիսն ու Արարատը եզակի հմայիչ տեսարան մը կը գոյացնեն։ Շատ հաճելի զգացումներու տուն կու տան ինձ մօտ։ Աննման, շքեղ ու օգոստափառ լեռ մըն է Արարատը»:

Զինադադարէն ետք, ազատ արձակուած է թրքական բանակէն: Ազատ արձակման գիշերը չէ կրցած քնանալ: Սկսած է իր տուն դարձի երկար ճամբորդութիւնը: Ան քալած է մինակ, իր ընտանիքին կարօտով, ու հայ ժողովուրդի ապրած ողբերգութեամբ ու ցաւով: Ան 40 օր քալած է ու հասած է Վան, որ արժանացած է իր նկարագրութեան. «Լիճը, Վարագայ եւ Սիփան լեռներով, շատ հաճելի տեսարան մը կը հայթայթէ»: Ան շարունակած է իր ճամբան, անցնելով դատարկուած Պայազիտէն, Գարա Քիլիսայէն եւ Ճելիքեանէն: Վերջապէս հասած է Տրապիզոն, որմէ ետք ծովու ճամբով անցած է Պոլիս, եւ ի վերջոյ երկաթուղիով՝ Հալէպ։ Հոն, բժիշկ Ֆիլիփ Յովնանեանի հետ հաստատած է դարմանատուն մը: Դարմանած է ցեղասպանութենէն ճողոպրած հազարաւոր հայ հիւանդներ:

Հալէպի մէջ ունեցած է ազգային հասարակական եւ եկեղեցական աշխուժ գործունէութիւն, եղած է հալէպահայ գաղութը կազմակերպող կարեւոր անձնաւորութիւններէն մէկը:

Բժիշկ Աւետիս Ճէպէճեան մահացած է Հալէպ, 1952-ին:

Համադրեց՝ բժիշկ Կարպիս ՀԱՐՊՈՅԵԱՆ

Մոնրէալ, 22 փետրուար 2023

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist