Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայ օպերային երգարվեստի ադամանդը

Եվ ժողովուրդը սիրեց, իրենը դարձրեց երբեմնի որբուկին

Մարտի 29, 2023
Մշակույթ
Հայ օպերային երգարվեստի ադամանդը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մի անգամ մենք միասին հյուրախաղերի էինք Զանգեզուրում: Շեներից մեկում նրան մեծարելիս այսպիսի խոսք ասվեց. «Դու քո արձանն արդեն քո կենդանության օրոք կանգնեցրիր…»: Եվ, այո, Ավագ Պետրոսյանն իր արվեստով մնաց ժողովրդի հոգու մեջ եւ կմնա հավերժապես: Ինձ միշտ թվացել է, թե նա մեր քարքարոտ սարերից պոկված մի հզոր ժայռաբեկոր է՝ ինքն իրեն ծնած, ինքն իրեն ստեղծած… Ես ընդհանրապես չգիտեմ, թե Ավագն ինչ է սովորել կոնսերվատորիայում: Ի՞նչ կարող էին սովորեցնել, եթե բնությունը նրան շնորհել էր մի ձայն, որի նմանը ես մինչեւ օրս չեմ լսել, այդպիսի հզորություն, այդպիսի անսահմանություն ես երբեք չեմ տեսել…»:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

Հայ օպերային երգարվեստի անդաստանում անմրցակցի իր շքեղ վրանը խփած Ավագ Պետրոսյանը ծնվել է Արեւմտյան Հայաստանից՝ Ակոռիից ներգաղթած վաճառականի ընտանիքում: Ինչպես մեծերից շատ-շատերի ճակատագրին է բնորոշ, ունեցել է դառը մանկություն. որբացել է երկու տարեկանում, իսկ ընտանիքը մատնվել է ծանրագույն վիճակի: Ապագա երգչի միակ սփոփանքն Էջմիածնում երգող հորից ժառանգած ձայնն էր լինելու՝ աստվածային պարգեւ, որը նրա կյանքը զարդարելու էր համաժողովրդական սիրո ու մեծարանքի պսակով: Մուսաների հովանավորությամբ, սակայն,  բախտը նրան ժպտում է տակավին երիտասարդ հասակում՝ հանդիպեցնելով իր կյանքում, թերեւս, ամենակարեւոր մարդկանց՝ ուսուցիչներին, մոսկովյան եւ պետերբուրգյան երաժշտական շրջանակներում ամենահայտնի պրոֆեսորներին՝ Նադեժդա Գարդյանին, այնուհետեւ Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին՝ Քսենյա Դորլիակիին: Հենց այդ տարիներին էլ երիտասարդ երգիչը հայտնություն էր դառնալու՝ իր զուլալ, բարձր ձայնով հմայելով բոլորին: Ձայն, որն ապշեցնում էր ոչ միայն հնչեղությամբ, այլեւ տեքստի պարզ ու հասկանալի արտաբերումով ու ընդգծված առոգանությամբ: Ավելին՝ տակավին մոսկովյան երաժշտանոցի ուսանող՝ իրավունք էր վաստակել միութենական մայրաքաղաքի բեմահարթակներում հանդես գալ ժամանակի մշակույթի տարբեր ոլորտների ամենահայտնի ու հզոր դեմքերի հետ՝ Ռուբեն Սիմոնով, Վահրամ Փափազյան, Իվան Կազլովսկի, Էմիլ Գիլելս, Սուրեն Քոչարյան, Սվյատոսլավ Ռիխտեր, արվեստի այլ երեւելիներ:

Անկշռելի, անսակարկելի ու անհամեմատելի է Ավագ Պետրոսյանի ավանդը հատկապես հայկական օպերաներում գլխավոր դերերգերը կատարելիս՝ Սարո՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ», Սանթուր՝ «Դավիթ Բեկ», Տիրիթ՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Շեյխ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» եւ այլ օպերային ներկայացումներում: «Տեսնել էր պետք այդ օրերի «Դավիթ Բեկ» օպերան,- գրել է անզուգական Գոհար Գասպարյանը:-Ավագ Պետրոսյանը կատարում էր զինվոր Սանթուրի արիան եւ երբ կատարում էր «Արցունք մի թափեք իմ գերեզմանին» արիան, բոլորս՝ թե խաղընկերները, թե հանդիսատեսը, հուզվում էինք իր հետ միասին…»: Իսկ «Հայոց սոխակի» երախտաշատ ամուսինը՝ Տիգրան Լեւոնյանը այսպես է բնութագրում Սարոյի անգերազանցելի դերակատարին. «Երգիչը պետք է ազգային պատկանելություն ունենա, ինչպես որ արվեստը պետք է ունենա հասցե: Պետք է ունենա ոչ միայն աշխարհագրական, այլեւ պատմական հասցե: Եվ եթե արվեստագետն իր հազարամյա ազգային պատմության, իր աշխարհամասի, իր հոգեւոր հայրենիքի ներկայացուցիչը չէ, ապա նրա արվեստը հեղհեղուկ է, զուրկ է հիմքից եւ հենքից: Այս առումով շատ մեծ է Ավագ Պետրոսյանի ավանդը հայ երգարվեստում, որովհետեւ նա ճշմարիտ ներկայացուցիչն է իր ազգի, մեր երկրի աշխարհագրության, մեր ազգի պատմության, մեր նախասիրությունների, մեր կրքի, մեր ուրախության ու տխրության, մեր վշտերի եւ հրճվանքների… Ուստի համարձակորեն կարող ենք ասել, որ նա ճշմարտապես մեր ժողովրդի տաղանդն է, տաղանդ, որ իմաստավորված է մեր ժողովրդի հոգու էությամբ, հոգու պատմությամբ: Եվ այդ ամենը նրա ձայնի մեջ լսելու համար անհրաժեշտ են ոչ միայն աչքեր եւ ունկեր, այլեւ՝ հոգու հայացք: Եվ հոգու հայացքն է, որ միշտ խոսում է Ավագ Պետրոսյանի երգի մեջ…»:

Ավագ Պետրոսյանը բեմ է բարձրացել հայկական օպերային արվեստի այնպիսի հռչակավորների հետ, ինչպիսիք են Տաթեւիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը, Շարա Տալյանը, Նար Հովհաննիսյանը, Միհրան Երկաթը, այլ երախտավորներ: Բայց միայն օպերան չէր ժողովրդական արտիստինը՝ հանդես է եկել նաեւ կամերային համերգներով, հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Նրա կատարմամբ Աշոտ Սաթյանի հանրահայտ ու սիրված «Մարտիկի երգն» առ այսօր շարունակում է անգերազանցելի մնալ հին ու նոր, տաղանդավոր ու ճանաչված երգիչների խիտ անվանացանկում:

Բազմաթիվ մեծանուն արվեստագետներ են սքանչացել Կամարիսում աչքերը բացած տենորի երգարվեստով: Նրանցից մեկն էլ հայոց թատերաբեմի զարդերից Վարդուհի Վարդերեսյանն էր. «Մեծ արվեստագետը նման է հանքի՝ որքան խորանաս, այնքան նոր հարստություններ կհայտնաբերես: Ավագ Պետրոսյանն այդ հանքի ամենաշքեղ ադամանդն էր, որին ժողովուրդը սիրեց եւ իրենը դարձրեց: Ես չեմ հիշում օպերային մեկ այլ երգչի, որն այդքան մեծ ժողովրդականություն վայելեր: Նա երգում էր հայ մարդուն…»:

Թեգեր: Ավագ Պետրոսյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist