Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքուն խաղաղության դիմաց ոչինչ չի առաջարկում

Ադրբեջանաթուրքական երկյակը կարգավորման գործընթացները տանում է փակուղի

Հունիսի 22, 2021
Տարածաշրջան
Բաքուն խաղաղության դիմաց ոչինչ չի առաջարկում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
312
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միջազգային կառույցները եւ աշխարհի առաջատար երկրները հայտարարում են, որ արցախյան հակամարտության վերջնական կարգավորման համար Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշման հարցն առաջնային է: Անտեսելով այս ամենը՝ Ադրբեջանը կրկին Հայաստանին կոչ է անում կնքել խաղաղության համաձայնագիր: Սակայն վերջինս մանկամիտի վարքագծով փորձում է քողարկել այն բացարձակ ճշմարտությունը, որ դա չի կարող արվել առանց Արցախի կարգավիճակի որոշակիացման:

Անթալիայի դիվանագիտական ֆորումի «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, որ Արցախում հակամարտությունն ավարտվել է։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին բազմիցս կոչ է արել կնքել խաղաղության համաձայնագիր եւ շարունակում է կրկնել իր այդ պնդումը:

Այլ կերպ ասած՝ ադրբեջանաթուրքական զույգը հայտարարում է, որ ջիհադիստ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ հրահրած ագրեսիայի շնորհիվ լուծել է տեւական՝ 100 տարուց ավելի ձգձգվող մի կոնֆլիկտ, որի հիմքում ազգային ինքնորոշման հարցն է: Սա մի կողմից շատ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ աշխարհի նմանատիպ բազմաթիվ սառեցված եւ թեժ կոնֆլիկտների լուծման գործընթացների համար:

Մյուս կողմից էլ նման պայմաններով խաղաղության հաստատումը նշանակում է  Արցախի ժողովրդին հանձնել Ադրբեջանին, որը բազմիցս ապացուցել է, որ ցեղասպան եւ էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Այլ կերպ ասած՝ ադրբեջանաթուրքական տանդեմն առաջարկում է խաղաղություն՝ փոխարենը չառաջարկելով ոչինչ: Նկատենք, որ նման անհավասար պայմաններում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հեռանկար չունի, բացվելուց հետո էլ չի ծառայի իր նպատակին: Դա անխուսափելիորեն տանելու է փակուղու:

Ադրբեջանի հետ, թերեւս, սին հույսեր է կապում նաեւ Ռուսաստանը՝ կարծելով, որ Արցախի ժողովուրդը եւ ադրբեջանցիները տարիների ընթացքում կմոռանան արյունահեղ ջարդերը, որոնք պարբերաբար իրականացնում են Ադրբեջանն ու Թուրքիան, եւ ինքը կկարողանա խաղաղապահներին դուրս բերել Արցախից: Արցախցին բազմիցս հայտարարել է, որ չի կարող համակեցվել ադրբեջանցու հետ, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ թյուրքական պետությունների նպատակը միայն բնիկներին իրենց հազարամյա բնօրրաններից դուրս մղելն է, որը դարեր շարունակ արել են ողջ Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում, Բաքվում,  Դաշտային Ղարաբաղում, Շուշիում…

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները ցույց են տալիս, որ նրանք իրականում չեն ցանկանում արցախյան հիմնախնդիրը լուծված տեսնել: Վերջիններս նման քաղաքականությամբ փակուղային վիճակ են ստեղծում, իսկ միջազգային հարթակներից թուրքական այս երկյակի վրա եթե ճնշումներ լինում էլ են, ապա դրանք ձեւական բնույթ են կրում, ինչը նրանց թույլ է տալիս շարունակել քաղաքականությունը: Հետեւաբար՝ հայկական կողմը պարտադրված է միայնակ տանել սեփական շահերը՝ մինչեւ վերջ օգտագործելով հնարավոր եւ անհնար բոլոր միջոցները:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիաՀարավային Կովկաս
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՀԱԷԿ-ում են «Կոնցեռն տիտան-2»-ի մասնագետները

ՀԱԷԿ-ում են «Կոնցեռն տիտան-2»-ի մասնագետները

Հակամարտություններն ակտիվանում են

Հակամարտություններն ակտիվանում են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist