Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վերայ, եւ երկրի այգու խաղողը քաղեց, եւ գցեց Աստուծոյ բարկութեան մեծ հնձանի մէջ»

«Եւ ամպի վերայ նստողը վայր գցեց իր գերանդին երկրի վերայ, եւ երկիրը հնձուեցաւ»։ Հայտնություն 14։16

Ապրիլի 11, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
176
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անդրեաս Կեսարացին բացատրում է, որ սա վերջին հունձքն է. դա նրանք են, ովքեր ընդունել են Ավետարանը։ Իսկ նրանք, ովքեր չեն ընդունել Ավետարանը, չեն արձագանքել վերջին կանչին, նրանք այդպես էլ կմնան անկյալ վիճակում։ Մանգաղը կամ գերանդին հավաքում է ցորենը, հավաքվում է նաեւ հարդը։ Այնուհետեւ ցորենը զատվում է հարդից։ Հարդն այրվում է, ցորենը՝ գնում երկնային արքայություն։

Պայքարի պատրաստ հրեշտակները հավաքվում են գահի շուրջը եւ կարծես պատրաստ են մարտնչելու։ Հովհաննես առաքյալը տեսնում է եւս մեկ հրեշտակի, ով ուներ սուր գերանդի, եւ եւս մի հրեշտակ, որ շատ ավելի մարտական է տրամադրված, եւ այս մի հրեշտակին ուղղորդում ու ցուցում է տալիս. «Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ տաճարիցը որ երկնքումն է, որ սա էլ սուր գերանդի ունէր։ Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ սեղանիցը որ իշխանութիւն ունէր կրակի վերայ, եւ մեծ աղաղակով գոչեց՝ սուր գերանդին ունեցողին ասելով. Ուղարկիր քո սուր գերանդին եւ երկրի այգու ողկույզները քաղիր, որովհետեւ նորա խաղողը հասել է։ Եւ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վերայ, եւ երկրի այգու խաղողը քաղեց, եւ գցեց Աստուծոյ բարկութեան մեծ հնձանի մէջ։ Եւ հնձանը կոխուեցաւ քաղաքիցը դուրս, եւ դուրս եկաւ արիւնը հնձանիցը մինչեւ ձիերի սանձքը հազարեւվեց հարիւր ասպարէզի չափ»։ 14։17-19

Խաղողը մշտապես լավ լույսի ներքո է ներկայացված։ Խաղողը Աստծո եկեղեցու կերպարն է։ Եւ եթե խաղողի ողկույզի մեջ հյութ կա, Աստված ասում է՝ ձեռք մի տուր այն, նրա մեջ օրհնություն կա։ Խաղողը այլ բանի ընդունակ չէ, բացի քաղցրություն տալուց, այն կարող է միայն ծառայել Աստծուն: Խաղողի որթատունկը պիտանի չէ ո՛չ շինարարության համար, ո՛չ նավաշինության համար, ո՛չ կահուքի արտադրության համար, այն շատ նուրբ է եւ նախատեսված է միայն բերք տալու համար։ Այն բարի է ու նախատեսված քաղցր բերքի համար։

Եթե գերանդին հնձում է անգամ խաղողի որթատունկերը, նշանակում է երկրի վրայի լավագույն մարդիկ գնում են աստվածային աշխարհ, արպեսզի դառնան Աստծո թագավորության գինին։ Ըստ որոշ աստվածաբանական մեկնաբանների, խաղողի ողկույզը վերջին օրերի քրիստոնյաներն են, որոնցից էլ սկսվելու է Աստծո դատաստանը։ Աստվածաշնչում գրված է, որ Աստծո դատաստանն սկսվելու է Աստծո ժողովրդից։

Կրակի վրա իշխանություն ունեցող հրեշտակը դուրս է գալիս սեղանիցը, այսինքն խորանից, որի տակ բյուրավոր են նահատակների հոգիները, որոնք, ինչպես նախորդ գլուխներում ենք հանդիպել, պահանջում են իրենց արյան վրեժը։ Մեզ մոտ թյուր պատկերացում կա սրբերի ու նահատակների մասին։ Նահատակներն անընդհատ պահանջում են, որպեսզի վերականգնվի արդարությունը։ Աստծո դաստանի օրերի հունձքի մասին է գրել նաեւ Հովել մարգարեն. «Մանգաղը գցեցէք, որովհետեւ հասել է հունձը, եկէք, իջեք, որովհետեւ լցուել է հնձանը. աւազանները յորդում են. որովհետեւ շատ է նորանց չարութիւնը։ Բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Վճռի հովիտումը»։ Հովել  3։13-14

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Բլեզ Պասկալ. Բնական անգիտությունից՝ ուսյալ անգիտություն

Բլեզ Պասկալ. Բնական անգիտությունից՝ ուսյալ անգիտություն

«Մի քիչ արեւ՝ մեր պաղ օրերում…»

«Մի քիչ արեւ՝ մեր պաղ օրերում…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist