Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նաթանյահուն վախենում է ավելորդ վեճերից

Թեհրանը ստուգում է Թել Ավիվի անվտանգության մակարդակը

Ապրիլի 12, 2023
Միջազգային
Նաթանյահուն վախենում է ավելորդ վեճերից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
69
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելը լուրջ էսկալացիայի բախվեց մի շարք ճակատներում, երբ ոստիկանության ուժերով կոշտ միջոցներ ձեռնարկեց Ալ Աքսա մզկիթում բարիկադավորված պաղեստինցիների դեմ: Հարավային Լիբանանից իսրայելական դիրքերի ուղղությամբ տասնյակ հրթիռների արձակմանը հաջորդեց Սիրիայի հարվածը: Այնուհետեւ ամերիկյան կողմն իր մերձավորարեւելյան դաշնակցին, որի հետ հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ հարթ չեն, զգուշացրել է ծովից սպառնալիքի գոյության մասին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: Ըստ Վաշինգտոնի գնահատականների՝ Թեհրանը մտածում է իսրայելական առեւտրային նավերի դեմ դիվերսիաներ կազմակերպելու մասին:

Հասկանալի է՝ Սիրիան, որի դեմ Թել Ավիվը վերջին տարիներին հարձակվում էր գրեթե մշտապես, միացել է Իսրայելի վրա գործադրվող ռազմական ճնշմանը՝ հանգստյան օրերին ձեռնարկելով մերձսահմանային հարձակման մի շարք փորձեր: Հարեւանների միջեւ հարվածների փոխանակումը հանգեցրել է նրան, որ լուրջ վնաս է հասցվել Սիրիայի արաբական բանակի 4-րդ դիվիզիային, ռադիոլոկացիոն համակարգերին եւ հրետանուն: Իսրայելի պաշտպանության բանակում հայտարարել են, որ Դամասկոսի կենտրոնական կառավարությունը պատասխանատու է իր տարածքում տեղի ունեցող բոլոր գործողությունների համար:

Էսկալացիան հաջորդեց Հարավային Լիբանանի շուրջ ռազմական բռնկմանը, որտեղից օրերս մի քանի տասնյակ հրթիռներ են արձակվել հրեական պետության ուղղությամբ: Շիական «Հեզբոլլահ» խմբավորումը իրեն հեռու է պահում հարձակումներից: Փոխարենը պատասխանատվությունն ընկել է պաղեստինցի զինյալների վրա, որոնք ազատորեն օգտագործում են լիբանանյան տարածքում առկա ռազմական ենթակառուցվածքները:

«Զինվորականների իրականացրած նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակած երկիրը Լիբանանը չէ»,- ապրիլի 9-ին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին: Նա շեշտել է, որ, ըստ Բեյրութի գնահատականների, «դա պաղեստինյան տարածքներում ու Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի արձագանքն է»: «Մենք մերժում ենք Լիբանանի կողմից ցանկացած ռազմական էսկալացիայի հրահրումը եւ այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք ապակայունացնում են մթնոլորտը,- նշել է կառավարության ղեկավարը:- Միեւնույն ժամանակ Լիբանանի դեմ շարունակվող իսրայելական ագրեսիան եւ նրա ինքնիշխանության խախտումն անընդունելի են, եւ մենք այդ առիթով նոր բողոք ենք հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդին»:

Հարավային Լիբանանի շուրջ լարվածության բռնկումը տեղի ունեցավ այն պահին, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունն Իսմայիլ Խանիայի գլխավորությամբ ժամանեց Բեյրութ՝ «Հեզբոլլահի» հետ բանակցություններ վարելու համար: Այս խմբավորումներին հարազատ է դարձնում «դիմակայության առանցքը»՝ իրանամետ ուժերի ոչ պաշտոնական դաշինքը: 2021 թ. դրանց ղեկավարները համատեղ օպերատիվ շտաբ են ստեղծել Գազայի հատվածում սպառնալիքներին արձագանքելու համար: Հավանական է՝ հենց նրա աշխատանքն է ՀԱՄԱՍ-ին հնարավորություն տվել այս օրերին օգտագործել լիբանանյան տարածքը անդրսահմանային հարվածների համար:

«Իսրայելի օկուպացիոն կառավարությունը պատասխանատվություն է կրում Ալ Աքսայի ու հավատացյալների վրա բարբարոսական հարձակման համար,-հայտարարել է Բեյրութում գտնվող Խանիան:- Պաղեստինյան խմբավորումները ձեռքները ծալած չեն նստում: Միասնությունն ու դիմադրությունը ճանապարհ են հարթում դեպի հաղթանակ ու կհանգեցնեն սիոնիստական նախագծի պարտությանը»:

Տաճարի լեռան վրա ստեղծված իրավիճակը շարունակում է գրավել Իսրայելի անվտանգության ապարատի ուշադրությունը: Ըստ Թել Ավիվի՝ պաղեստինցի ակտիվիստները փորձում են անկարգություններ կազմակերպել Ալ Աքսայի տարածքում: Ապրիլի 9-ին պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ կրոնական միջոցառումները կազմակերպվել են նույն ժամանակ: Մի կողմից՝ հարյուրավոր մահմեդական ուխտավորներ շտապել են հայտնի մզկիթ՝ ի պատիվ Ռամադան ամսվա, մյուս կողմից՝ Զատկի տոնի օրերին հրեա հավատացյալներն այցելել են Տաճարի լեռ: Միաժամանակ կրակի վրա յուղ է լցրել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի պահանջը՝ հրեաներին թույլատրելու անարգել վերելք կատարել մահմեդականների հետ միաժամանակ:

Երուսաղեմի սրբավայրերի շուրջ ստեղծված իրավիճակը, ըստ փորձագիտական շրջանակների, Իրանին առիթ է տվել ստուգելու, թե վարչապետ Բենիամին Նաթանյահուի կառավարության հակասական նախաձեռնությունների հետեւանքով առաջացած քաղաքական անկայունությունն ինչպես է ազդել Իսրայելի անվտանգության վրա:

«The New York Times»-ը մեջբերել է ամերիկյան պաշտոնյաներին, ովքեր կարծում են, որ այս շաբաթներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնիսկ ծրագրել է դիվերսիա կատարել Իսրայելին պատկանող քաղաքացիական նավերում Պարսից ծոցի շրջանում: Դա, ըստ գնահատականների, պետք է լիներ Սիրիայում Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումների ուժեղացման պատասխանը, հարձակումներ, որոնց հետեւանքով զոհվել են երկու բարձրաստիճան իրանցի սպաներ:

Պենտագոնը հաղորդել է, որ Մերձավոր Արեւելք է ուղարկել ստորջրյա նավ՝ զինված տասնյակ թեւավոր հրթիռներով: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Թիմ Հոկինսը հայտարարել է, որ սուզանավը կմիանա ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմին Կարմիր ծովում՝ «տարածաշրջանային ծովային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»: «Վերջին իրադարձությունները, այդ թվում՝ հարվածները Սիրիայում եւ Իրանի սպառնալիքը՝ ընդդեմ իսրայելական առեւտրային նավերի, մեզ դրդեցին հիշեցնել տարածաշրջանային նավաստիներին զգոնությունը չկորցնելու մասին»,-շեշտել է Հոկինսը: Ստորջրյա նավի գտնվելու վայրի մասին հայտարարությունը, ըստ «The New York Times»-ի գնահատականների, շատ անսովոր է, քանի որ ամերիկյան կողմը գերադասում է չբացահայտել իր սուզանավերի ներկայությունը՝ ի տարբերություն նավատորմերի ու ինքնաթիռների, որոնց հնարավոր է հետեւել:

Իսրայելի համար իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ հակամարտությունն սկսել է բազմակողմ բնույթ կրել: Դա խոստովանել է Նաթանյահուն Գազայի հատվածի անմիջական հարեւանությամբ ապրող համայնքների ղեկավարների հետ հեռախոսային զրույցում: Դրան նախորդել էր նրա զրույցը նախարարների հետ: Նաթանյահուն նշել էր, որ հրեական պետությունը կցանկանար խուսափել լարվածության բռնկումից միաժամանակ մի շարք ճակատներում: Բայց ամենագլխավորը, ըստ նրա, այն է, որ իշխանությունները պետք է կենտրոնանան եւ «կառավարության ներսում խուսափեն ավելորդ վեճերից»:

Թեգեր: ԻսրայելԻրան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ ժողովեցին նորանց այն տեղ, որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում»

Դահիճն իր ձեռագիրը երբեք չի փոխում

Դահիճն իր ձեռագիրը երբեք չի փոխում

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist