-1506 թ. ապրիլի 18-ին Հռոմում դրվում է Սուրբ Պետրոսի տաճարի հիմնաքարը:
-1737 թ. ապրիլի 18-ին մահացել է Աբրահամ Գ Կրետացին՝ Ամենայն հայոց կաթողիկոս 1734-ից, պատմագիր:
-1858 թ. ապրիլի 18-ին ծնվել է Ալեքսանդր Շիրվանզադեն՝ հայ գրող, արձակագիր, դրամատուրգ։ Հայաստանի ժողովրդական գրող (1930), Հարավային Կովկասի մշակույթի վաստակավոր գործիչ։ Շիրվանզադեն, Կոստան Զարյանը եւ Հովհաննես Աբելյանը երեք քույրերի զավակներ են (մահ.՝ 1935 թ.):
-1898 թ. ապրիլի 18-ին մահացել է Գյուստավ Մորոն՝ ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ:
-1926 թ. ապրիլի 18-ին ծնվել է Ջիմ Թորոսյանը՝ հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երեւանի գլխավոր ճարտարապետ (1971-1981)։
-1946 թ. ապրիլի 18-ին լուծարվում է Ազգերի լիգան:
-1950 թ. ապրիլի 18-ին մահացել է Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)՝ Խորհրդային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ եւ շտաբի պետ (ծնվ.՝ 1902 թ.):
-1955 թ. ապրիլի 18-ին մահացել է Ալբերտ Այնշտայնը՝ ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձեւը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։ 1921 թ. նա արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի եւ հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում (ծնվ.՝ 1879 թ.):
-1970 թ. ապրիլի 18-ին ծնվել է Սաադ Հարիրին՝ լիբանանցի քաղաքական գործիչ: