Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատժամիջոցներ՝ հանուն աշխարհակարգի հիմքերի պահպանման

Հարեւան երկիրը հետեւողականորեն հարվածում է գործող աշխարհակարգի հիմքերին

Ապրիլի 18, 2023
Հանրապետություն
Համատեղ պատասխան Մոսկվայից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
134
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տեղ գյուղի հարակից հատվածում ՀՀ ինքնիշխան տարածքում սարքավորված ադրբեջանական դիրքերի դիմաց վերջիններիս սադրանքով տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնական Բաքուն հաղորդագրություն տարածեց իր կորուստների փաստն անպատասխան չթողնելու մասին: ՀՀ զինուժն այդ օրը տվեց 4 զոհ, 6 վիրավոր, եւ, դատելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրների արձագանքից, վերջիններիս կորուստներն ավելի շատ են եղել: Սպասելի էր, որ Ադրբեջանը, օգտագործելով իր իսկ սադրած միջադեպի փաստը, ձգտելու է նոր լարվածություն ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Հերթական սադրանքն իրեն սպասեցնել չտվեց, եւ ապրիլի 16-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ բացեցին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մինչ այդ էլ ՀՀ իշխանության բարձր օղակների ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում էին, որ ադրբեջանական կողմը հետեւողականորեն ցանկանում է լարել սահմանային իրավիճակը՝ այդ նպատակով համապատասխան զինուժ կուտակելով սահմանային հատվածներում: Բաքվի որդեգրած մարտավարության համաձայն՝ վերջինս սադրիչ գործողությունների պետք է դիմի, որպեսզի հայկական կողմին դրդի պատասխանի՝ հետագայում սեփական սադրանքը ՀՀ զինված ուժերին վերագրելու համար:

Բաքուն նման քայլի գնաց՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու բացման օրը խախտելով, երբ նախատեսված ապրիլի 1-ից 2-3 օր առաջ իր դիրքերը տեղակայեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանից 1-3 կմ խորությամբ՝ Տեղ գյուղի հատվածում: Վերջիններս ակնկալում էին, որ հայկական զինուժը կտրվի սադրանքի հրահրմանը եւ ուժ կգործադրի, սակայն ՀՀ ուժային կառույցների պատասխանատուները գնացին խնդիրները լուծելու բանակցությունների ճանապարհով: Չստանալով ակնկալվող արդյունքները՝ Ադրբեջանը դիմեց ռազմական սադրանքի, որի ժամանակ հայկական կողմը տվեց զոհեր, եւ տրամաբանական էր, որ այդ դեպքում պատասխանը հետեւելու էր, ինչը եւ արվեց համարժեք ձեւով:

Հետեւողաբար լարելով իրավիճակը՝ Ադրբեջանը ցանկանում է կեղծ ֆոն ստեղծել, թե իբր հայկական կողմն է սադրանքների գնում: Թերեւս, Ադրբեջանը մոռանում է, որ Հայաստանում է ԵՄ 200 հոգանոց դիտորդական առաքելությունը, եւ վերջիններս արձանագրում են հրադադարի խախտման դեպքերը, նրանց ունեցած տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս որոշելու, թե որ կողմն է խախտում հրադադարը:

Չնայած այս ամենին՝ Ադրբեջանը կրկին շարունակում է իր հին՝ կեղծիքի մարտավարությունը, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ վերջինս պարզապես հաշվի չի առնում միջազգային դիտորդների ներկայությունը, ասել է թե՝ միջազգային հանրության կարծիքը: Այդ մասին բաց տեքստով հայտարարել է նաեւ Բաքվի առաջնորդը, երբ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո հայտարարեց, թե ինքը հաշվի չի առնում տարբեր կենտրոններից ագրեսիայի չդիմելու վերաբերյալ իրեն արված զանգերը, եւ իրենք կգործեն այնպես, ինչպես իրենց է պետք:

Ադրբեջանն իր այս ագրեսիաներով ոչ միայն հետեւողականորեն ապակայունացնում է տարածաշրջանը, այլեւ լուրջ մարտահրավեր նետում միջազգային հանրությանը՝ փաստացի ասելով, որ հաշվի չի առնում նրա հորդորները եւ «թքած» ունի միջազգային իրավահարաբերությունների հիմնարար նորմերի ու մարդու հիմնարար իրավունքների վրա: Միջազգային իրավունքի կենտրոններից Բաքվի այս պահվածքին ոչ համարժեք պատասխանն առաջին հերթին հարվածում է աշխարհակարգի հիմքերին, նրա առաջնային արժեքներին, դրա դառը պտուղները վաղը ճաշակելու է ողջ աշխարհը: Նման գործողությունների անպատժելիությունը շոշափուկներ է տարածելու Երկիր մոլորակի տարբեր հատվածներում, իսկ դրա թիվ 1 մեղավորը լինելու են աշխարհակարգի պահպանման առաքելություն ունեցող կառույցները: Այդպիսի չափազանց վտանգավոր զարգացումներ թույլ չտալու համար Ադրբեջանի յուրաքանչյուր նման քայլին պետք է հետեւեն ցավոտ պատժամիջոցները: Միայն աշխարհի գործուն արձագանքը Ադրբեջանի ղեկավարությանը կստիպի վերադառնալ կառուցողական դաշտ՝ տարածաշրջանն ու աշխարհն էլ զերծ պահելով նոր հակամարտություններից:

Թեգեր: ԱդրբեջանսահմանՏեղ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բոլոր ժամանակներում մտավորականությունը շարժիչ ուժ է եղել

Բոլոր ժամանակներում մտավորականությունը շարժիչ ուժ է եղել

Իր մտքերը քաղել է Տիեզերքից

Իր մտքերը քաղել է Տիեզերքից

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist