-Ք. ծ. ա. 753 թ. ապրիլի 21-ին Ռոմուլոսը եւ Ռեմոսը հիմնադրեցին Հռոմ քաղաքը:
-1729 թ. ապրիլի 21-ին ծնվել է Եկատերինա 2-րդը՝ Ռուսաստանի կայսրուհի (վախճ.՝ 1796 թ.):
-1816 թ. ապրիլի 21-ին ծնվել է Շառլոթ Բրոնտեն (գրական անունը՝ Կարրեր Բել)՝ անգլիացի վիպասան եւ բանաստեղծուհի։ Էմիլի եւ Էնն Բրոնտեների քույրը։ «Ջեյն Էյր» (1847), «Շերլի» (1849), «Փոքր քաղաք» (1853, այլ անվանումը՝ «Վիլետ»), «Ուսուցիչը» (1857) վեպերի հեղինակը։ Նշված ստեղծագործություններից հատկապես հայտնի է «Ջեյն Էյրը», որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (այդ թվում՝ նաեւ հայերեն) եւ արժանացել մի քանի էկրանավորումների (վախճ.՝ 1855 թ.):
-1894 թ. ապրիլի 21-ին ծնվել է Յուրի Իլյայի Յուրովսկին (Սարուխանով, Սարուխանյան)՝ դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։ ԽԱՀՄ պետական մրցանակների (1950, 1951) դափնեկիր (վախճ.՝ 1959 թ.):
-1910 թ. ապրիլի 21-ին մահացել է Մարկ Տվենը՝ ամերիկացի գրող (ծնվ.՝ 1835 թ.):
-1941 թ. ապրիլի 21-ին ծնվել է Ռոբերտ Վաղարշակի Էլիբեկյանը՝ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977), ՀՀ ժողովրդական նկարիչ (2008):
-1948 թ. ապրիլի 21-ին ծնվել է Վալմարը՝ հայ գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2006):
-1965 թ. ապրիլի 21-ին ծնվել է Թաթուլ Կրպեյանը՝ Հայաստանի ազգային հերոս:
-1994 թ. ապրիլի 21-ին մահացել է Էդմոնդ Քեոսայանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր (ծնվ.՝ 1936 թ.):
-1996 թ. ապրիլի 21-ին մահացել է Ջոհար Դուդաեւը՝ չեչեն զինվորական եւ քաղաքական գործիչ (ծնվ.՝ 1944 թ.):