-121 թ. ապրիլի 26-ին ծնվել է Մարկոս Ավրելիոսը՝ Հռոմի կայսր:
-1856 թ. ապրիլի 26-ին ծնվել է Հենրի Մորգենթաուն՝ ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում (1913-1916 թթ.): 1916-ին Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը՝ ասելով. «Ես այլեւս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր եւ բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»։
-1860 թ. ապրիլի 26-ին ծնվել է Լեոն (Առաքել Գրիգորի Բաբախանյան)՝ հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, ՀԽՍՀ գիտությունների եւ արվեստի ինստիտուտի իսկական անդամ, պրոֆեսոր։ Վերջինս իր Լեո կեղծանունը յուրացրել է դեռեւս 18 տարեկանում եւ այդուհետ կոչվել գերմանացի գրող Ֆրիդրիխ Շպիլհագենի «Մեկը դաշտում զինվոր չէ» նշանավոր վեպի կերպարներից մեկի անունով։
-1933 թ. ապրիլի 26-ին նացիստական Գերմանիայում ստեղծվում է Գեստապո գաղտնի պետական ոստիկանությունը:
-1944 թ. ապրիլի 26-ին Գեորգիոս Պապանդրեուն դառնում է Կահիրեում գտնվող Հունաստանի վտարանդի կառավարության վարչապետը:
-1986 թ. ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի է ունենում վթար եւ ռադիացիայի արտահոսք: