-1881 թ. մայիսի 4-ին ծնվել է Ալեքսանդր Կերենսկին՝ 1917 թ. Ռուսաստանի 10-րդ վարչապետը (մահ.՝ 1970 թ.):
-1913 թ. մայիսի 4-ին Երեւանում բացվեց հեռախոսային ցանցը:
-1928 թ. մայիսի 4-ին ծնվել է Հոսնի Մուբարաքը՝ Եգիպտոսի 4-րդ վարչապետը:
-1929 թ. մայիսի 4-ին ծնվել է Օդրի Հեփբերնը՝ անգլիացի դերասանուհի եւ երգչուհի (մահ.՝ 1993 թ.):
-1933 թ. մայիսի 4-ին մահացել է Սպիրիդոն Մելիքյանը՝ հայ կոմպոզիտոր, խմբավար, 1925-ից՝ ՀԽՍՀ գիտությունների եւ արվեստի ինստիտուտի անդամ։ Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերով, հայտնի է ժողովրդական երգերի ինքնատիպ մշակումներով։ Հեղինակել է երաժշտագիտական աշխատություններ, ինչպես նաեւ ժողովրդական երգերի հավաքածուներ։ Նրա «Ուրվագիծ հայ երաժշտության պատմության» (1935), «Շիրակի երգեր» (1914) եւ «Հայ ժողովրդական երգեր եւ պարեր» (1949-1952) աշխատություններն անգնահատելի դեր են ունեցել հայ երաժշտության տարածման գործում։ 1931 թ. հրատարակել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածուն», որը հեղինակի հանձնարարությամբ արտագրել էր 1904 թ. եւ որի բնագիրը համարվում էր կորած։ Խորհրդային տարիներին ՀԽՍՀ տարբեր շրջաններում Մելիքյանի կատարած ազգագրական գրառումները հրատարակվել են նրա մահից հետո՝ երկու հատորից բաղկացած «Հայ ժողովրդական երգեր եւ պարեր» ժողովածուում (1949 եւ 1952), Մ. Աղայանի խմբագրությամբ։
-1979 թ. մայիսի 4-ին Մարգարետ Թետչերը դառնում է Միացյալ Թագավորության առաջին կին վարչապետը: