Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ակկույու՝ անկեղծ բարեկամության հեռանկա՞ր, թե՞ կռվախնձոր

Մայիսի 4, 2023
Միջազգային
Ակկույու՝ անկեղծ բարեկամության հեռանկա՞ր, թե՞ կռվախնձոր
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
77
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես նշել ենք «ՀՀ»-ի նախորդ համարում, Ակկույու ատոմային էլեկտրակայանի գործարքը մեծ հարցականներ է առաջացրել երկու երկրներում։ Թուրքիայում պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից ակնհայտ դարձավ  դիմադրությունը այս նախաձեռնության նկատմամբ։ Շատ համոզիչ էր պնդումը, թե սա ավելի շատ քաղաքական, ոչ թե տնտեսական պատճառներիծնունդ է։ Իսկ նման հսկայական նախագծերի պարագայում դա կարող է վերածվել շատ մեծ սխալի։ Որոշ վերլուծաբաններ արդեն իսկ նկատում են երկկողմանի հարաբերությունների ճգնաժամային դրսեւորումներ։ Ինչպիսի՞ն կլինեն դրանք 2028-ին, երբ նախատեսված է ատոմակայանի վերջնական թողարկումը՝ ոչ ոք չի կարող գուշակել։

Իսկ տնտեսական առումով շատ ավելի մեծ խնդիրներ կան։ Դեռ ի սկզբանե զգուշացնում էին, որ ատոմակայանը տեղավորված է երկրաբանական ճեղքվածքի տարածքում։ Վերջին աղետալի երկրաշարժից հետո անհանգստություններն այս ուղղությամբ խիստ ակտիվացան։ Ըստ հարցումներից մեկի՝ Մերսինի նահանգի բնակչության 86 տոկոսը դեմ է ատոմակայանի շինարարությանը։ 2011 թ. ի նշան բողոքի կազմակերպվեց մարդկանց շղթա՝ 100 մղոն երկարությամբ։ Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ միակ հանգամանքը, որ ետ է պահում ժողովրդին նոր ընդվզումից, բերման ենթարկվելու եւ բանտարկվելու վախն է։ Մյուս կողմից, «Ռոսատոմը», որ իրականացնում է շինարարությունը, առայժմ արեւմտյան պատժամիջոցների ցանկում չէ, սակայն ոչ ոք չի կարող պնդել, որ նախապատրասվող 11-րդ փաթեթում այս կազմակեպությունը եւս չի ընդգրկվելու։ Սպասվում է, որ այս փաթեթը կհրապարակվի մայիսի վերջին։

Քաղաքագետները գտնում են նաեւ, որ Թուրքիան ընդհանրապես պատրաստ չէ միջուկային էներգետիկա ունենալու. «Նման նախագիծը կարելի է իրականացնել միայն զարգացած, ծայրահեղ դեպքում՝ գոնե զարգացող ժողովրդավարության պայմաններում, որտեղ քաղաքացիները հնարավորություն եւ ազատություն ունեն ծանոթանալու իրագործման մանրամասներին։ Հակառակ դեպքում, ԱԷԿ-ի շինարարությունը մի երկրում, որտեղ ԶԼՄ-ները չեն կարող անկեղծ եւ քննադատական հարցեր տալ, իսկ տենդերները թափանցիկ չեն, ավելի շատ բացասական, քան դրական հետեւանքներ կարող է ունենալ»։

Համենայնդեպս, ապրիլի 27-ի միջոցառումը, ինչպես նշել ենք, չունեցավ ընտրապայքարի վրա սպասվող ազդեցությունը, քանի որ, բացի Թուրքիայի նախագահի առողջական վիճակից, շատ բաներով հապշտապ էր կազմակերպված, եւ վատ էին թաքցված վրիպումները։ Թեկուզ այն, որ այս տարի նախատեսված էներգիայի առաջին խմբաքանակի թողարկումը փոխարինվեց ընդամենը վառելիքի լիցքավորման արարողությամբ, իսկ առաջին ռեակտորը կսկսի հոսանք տալ առնվազն մեկ տարի անց։ Արեւմտյան մամուլը արձանագրեց, որ «Պուտինի ու Էրդողանի ջանքերը՝ օգտագործել այս միջանկյալ քայլը իրենց քարոզչության համար, ավելի շուտ վկայում է, որ Ակկույուն ոչ թե էներգետիկ, տնտեսական նախագիծ է, այլ երկու ավտոկրատների մերձեցման փորձ»։

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա այնտեղ առաջին իսկ օրվանից եղել են շատավելի խիստ ու հիմնավորված արձագանքներ եւ կանխատեսումներ, որոնցից երկուսն արդեն ներկայացրել ենք թերթի ընթերցողների ուշադրությանը։

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ռուսաստանը «մարդամեջ» է մտցնում Թուրքիային

Ռուսաստանը «մարդամեջ» է մտցնում Թուրքիային

Առանցքում՝ հայրենաճանաչությունը

Առանցքում՝ հայրենաճանաչությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist